Հայ հասարակությունը, հակառակ մեր ունեցած տպավորությանն՝ արթուն է, միայն թե քաղաքական դաշտում առաջնորդ չի տեսնում

— Պարոն Պետրոսյան ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը և՛ նախորդիվ և՛ վերջերս հանրայինի եթերում մատնանշեց, թերևս, հայկականության գերգլխավոր առաջնահերթությունը՝ համազգային ու համապարփակ մոբիլիզացիան։ Պատրաստ է հայ հասարակությունը, այս ծանրագույն պայմաններում համախմբվել, և՛ համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ։

— Երկիրն այսօրվա բարդ վիճակից հանելու համար Հայոց Եկեղեցին ունի կարևոր դերակատարում։ Այդ դերակատարումը եկեղեցին կարող է իր վրա վերցնել այն ժամանակ, երբ ունենա հստակ որոշում և նպատակ միջամտելու երկրի ներքաղաքական իրավիճակին։ Այս պահին կան նշույլներ, որ եկեղեցին ցանկանում է ցույց տալ, որ ինքն անտարբեր չէ երկրի ներքաղական հարցերով, բայց սա շատ քիչ է։ Եկեղեցու շուրջ համախմբվելու համար, նախ և առաջ,  եկեղեցու հայրերը պետք է իրենց տեղն ու դերը երկրի քաղաքական քարտեզի վրա հստակեցնեն։ Իմ կարծիքով շատ մեծ սխալ են գործում այն հոգևոր հայրերը, որոնք փորձում են իրենց համեմատել Կիպրոսի արքեպիսկոպոս՝ Մակարիուս III-ի հետ, իրավիճակները և պայմանները տարբեր են իրարից։ Ժողովրդին համախմբելու և մոբիլիզացնելու համար պետք է հստակեցնել Հայկական պետական շահի գերակայությունը։

— Այս ամենին հակառակ, օրվա իշխանություններն արդեն վաղուց, և՛ հրապարակավ, հայ հասարակությանը պատրաստում են տոտալ կապիտուլյացիայի։ Տարբեր տրամաչափի չինովնիկներով սպասարկում են այս հակահայ օրակարգը և հիմնավորում, որ մենք չենք կարող դիմակայել սպառնալիքներին, քանի որ կլինի պատերազմ։ Կապիտուլյացիայով կխուսափե՞նք պատերազմից։

-Այսօրվա իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ հայ ժողովրդին ոչնչացնելու և տարհանելու քաղաքականություն է։ Այն, ինչ սուլթան Աբդուլ Համիդը, Թալիաթը, Էնվերը, Աթաթուրքը չկարողացան իրականացնել, այս իշխանությունները ջանասիրաբար իրականացնում են։ Մի խոսքով, այսօրվա վարած քաղաքականությունը դավաճանություն է Հայոց երկրի և ժողովրդի նկատմամբ։ Խաղաղություն վաստակելու համար պետք է զինվել, զինվել ու նորից զինվել։ Թուրքին կանգնեցնում են քո ցույց տված ատամները։ Պատերազմից խուսափել չի լինելու, թուրքն արդեն հայկական հողին տիրանալու համն առել է, տեսել է, կոտորում է հայ կորյուններին ու հայկական իշխանությունները փոխարեն իրեն հակադարձեն մասսայական կոտորածներով, իրենից խաղաղություն են մուրում։

— Եվ վերջում ինչպե՞ս արթնացնել հայ հասարակությանը, կամ հնարավո՞ր է արթնացնել և խուսափել ճակատագրական կորուստներից։ Դուք ունե՞ք լուծում։

-Հայ հասարակությունը, հակառակ մեր ունեցած տպավորությանն, ինքն արթուն է, միայն թե քաղաքական դաշտում առաջնորդ չի տեսնում։ Իսկ առաջնորդներն իհայտ են գալիս պայքարի ընթացքում։ Մեր ժողովուրդը սպասում է՝  երբ է առաջնորդ ծնվելու։ Սա է մեր ժողովրդի հիմնական խնդիրը։ Այս խնդրի լուծման համար պետք է տարբեր առաջնորդի ձիրք ունեցող մարդիկ միավորվեն հանուն՝ հայկական հզոր պետության ստեղծման, ընթացքում այդ առաջնորդներից մեծ մասը մաղվելու են, ու կմնան միայն արժանիները։ Պետք չէ վախենալ դաշտ իջնելուց և դժվարություններին դեմ հանդիման դուրս գալուց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *