Քաղաքակրթությունների աշխարհագրական տեսություն։ Հայկական քաղակրթությունների աշխարհագրություն

Մենագրությունում նպատակային կերպով առաջադրվել են քաղաքակրթու-թյուններին վերաբերող մի քանի փոխկապակցված տեսություններ: Մասնավորապես, առաջարկվել են քաղաքակրթական «բուրգի» բոլորովին նոր և ավելի համապարփակ կառուցվածք, քաղաքակրթությունների սահմանազատման նոր և առավել հիմնավորված չափանիշներ, քաղաքակրթությունների եռաշերտ կառուցվածքի տարածաժամանակային շարժընթացներին վերաբերող նոր մոտեցումներ: Ամբողջական տեսքով քննարկվել է և՛ համամարդկային, և՛ համաշխարհային, և՛ լոկալ քաղաքակրթությունների ցիկլային ու փուլային շարժընթացները՝ տարածության և ժամանակի մեջ: Դա, տեսական նոր փորձ է՝ մեկ ամբողջության մեջ ներդաշնակելու մարդկության փուլային զարգացման (տնտեսական ֆորմացիաների, քաղաքական փուլերի, մշակութային տիպերի և՛ բնապահպանական ժամանակաշրջանների) վերաբերյալ մինչ այժմ գոյություն ունեցող մոտեցումները: Ըստ էության, ստացվել է մարդկության պատմության դիտարկման բոլորովին նոր տեսանկյուն: Ներկայացվող նոր տեսությունների հիմքով առաջարկվել է քաղաքակրթությունների աշխարհագրության նոր համապարփակ տեսություն:

Վերջինիս համատեքստում էլ քննարկվել է հայկական լոկալ քաղաքակրթության գոյության գիտական պարադիգմը: Նախ հիմնավորվել են համակարգաստեղծ բաղադրիչների ինքնատիպությունը, ապա նաև՝ հայկական քաղաքակրթության տարածաժամանակային շարժընթացը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *