Ազգային դիկտատուրայի հրամայականը

 

-Պարոն Ներսիսյան, ինչպես բնորոշենք մեզ մոտ ստեղծված իրավաիճակը, երբ արդեն անթաքույց խոսվում է տոտալ կապիտուլյացիայի մասին, ավելին՝ այն ռեալ քայլերով իրականացվում է:

-Այն, որ մեզ մոտ հաստատված է անարժեքի դիկտատուրա, ամենուր արժեզրկության քաոս է (իհարկե պատվիրատուների կողմից հստակ կառավարելի) դեռ վաղուց ենք խոսել, հիմա կարծես թե շատերին է տեսանելի։ Կրկին, ցավալիորեն պետք է արձանագրենք, որ մեր (Աշխարհաժողով նախաձեռնության) բոլոր մռայլ կանխատեսումներն իրականություն են դառնում։ Եվ դեռ դառնալու են․․․ Մասնավորապես, դեռ նախորդ տարի՝ խայտառակ, նվաստացնող ընտրություններից առաջ (17․06․2021 — ) հստակ ախտորոշվեց մեր իրականությունը և մատնանշվեց իրական ազգային ուժերի պայքարի ռազմավարությունը, որի հիմնական տրամաբանությունը՝ պետք է լիներ խորքային, ընդհատակյա գործունեությունը՝ հանուն Նոր Ազգային պետության։

Այս օրերին մենք վերջնական ականատեսն ենք լինում, թե ինչպես են պայթում ապարաժեք կոյուղու վերջին պղպջակները, որը հայաստանյան ԶԼՄ կոչված «դաշտավայրը» ամեն կերպ դեռ փորձում է ներկայացնել «իշխանություն»-«ընդդիմություն», «սևի»-«սպիտակի» կեղծ պայքարի տիրությում։

Մենք հստակ տեսնում ենք, թե ինչպես հանրային պայթաց գիտակցության պայմաններում պետական իշխանությունը նվաճած դավաճանները հրապարակավ՝ եթերով, ներկայացնում են հայրենիքի վաճառքի հերթական (ոչ վերջնական) ակտը՝ ամբողջական կապիտուլյանցիայի նախապես մշակված պլանը, իսկ հանրությունը զբաղված է․․․ Զբաղված է «ամենագետ» «աշխարհաքաղաքական» վերլուծություններով, որտեղ յուրաքանչյուրը փորձում է իր «հեղինակավոր», ու անբեկանելի կարծիքն ունենալ, դրա տակ թաքցնելով հերթական խնջույքը պլանավորելու «հպարտ» դեմքը։

Կամ ակնատեսն ենք ներկա չինովնիկների ու դրանց աթոռներին երազողների լպիրշ, անթաքույց պահվածքին, որոնց բառապաշարը դարձել է հանրային օրակարգ։ Իսկ այս ամենին լուռ, երևի ներքին բավարարվածությամբ հետևում է մեծամասնությունը, քանի որ այս ամենը մատնացույց անելով թաքցնում են սեփական անկարողությունները․․․

Գրեթե իսպառ ջնջվել են այն արժեքային նշաձողերը, որոնք պետք է հանրությանը ուղղորդեին այս դժվար պահին։ Ապարժեք գարշահոտությունն ամենուրեք է, որի հորձանուտում պարզ է ու հասկանալի թե, որ մանրրեներն են իրենց լավ զգում։

Գուցե շատ մռայլ ներկայացվեց մեր իրականությունը, բայց այլընտրանք չկա: Պետք է հստակ ախտորոշվի այն, որպեսզի կարողանանք մեր ընթացքը ճիշտ հունի մեջ դնելու հնարավորությունները իրականացնել:

 

-Պարոն Ներսիսյան, Ձեր կարծիքով, որն է ելքը ստղեծված իրավիճակից:

-Ստեղծված ապարժեքային դիկտատուրայի միակ այլընտրանքը՝ Ազգային դիկտատուրան է։

Այսինքն, հաստատված անվիճելի ապարժեքության քաոսին, որը սպառնում է ոչ միայն ազգին ու պետականությանը, այլ ընդհարապես մեր մարդկային որակին ու տեսակին, կարող է և պետք է այլընտրանքը լինի ԱԶԳԱՅԻՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՆ։ Հստակ գիտակցում ենք, որ հիմա շատ «ակԾիվիստներ» ահասարսուռ աղմուկ կարող են բարձրացնել։ Բա մարդու իրավունքներ, բա աշխարհը և այլն: Բայց դրանք բոլորը ճանաչելի են, տանելի են, ավելին՝ բացարձակ ուշադրության արժանի չեն։ Որովհետև նորից պետք է մատնանշենք մանրեների մասին վերը շարադրվածը։

Եվ այսպես, ի՞նչ և ինչպե՞ս է պետք։ Փորձեմ հստակ կետերով դրանք ներկայացնել.

  1. Հանրային ակտիվություն կոչվող այս կոյուղաջրի վերջին պղպջակներն արդեն պայթում են, մեզ վերջանականապես գլորելով դեպի հատակը։ Բոլոր այն անհատները, կազմակերպություններն ու նախաձեռնությունները, որոնք սեփական ռեսուրսի, ժամանակի զոհաբերությամբ մինչ այժմ փորձել են ինքնուրույն արարել՝ զրկված լինելով հանրային ճանաչման գործիքներից, սեփական արդյունքը հանրայնացնելու հնարավորությունից, պետք է ակտիվ շփումների արդյունքում այլընտրանքային համակարգը ձևավորեն։ Այստեղ խոսքը վերաբերում է բացառապես խորքային, ոչ հրապարակային շերտին, երբ նեյրոցանցի տրամաբանությամբ կակտիվանան առանձին սուբյեկտների միջև էներգիայի ու տեղեկատվության փոխանակումը, որը միանգամայն հնարավոր է, առավել ևս, որ Աշխարհաժողով նախաձեռնությունը արդեն տրամադրել է նաև տեխնոլոգիական ազգային գործիքները։ Այստեղ ավելացնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կողմից սահմանվել է հիմնական օրակարգը, այն է՝ Համազգային ու համընդհանուր մոբլիզացիա:
  2. Ըստ այդմ, լիարժեք մոբիլիզացիա, լիարժեք համակարգվածություն հնարավոր է ստանալ, երբ այդ այն տեղի կունենա Հայոց եկեղեցու շուրջ և նրա առաջնորդությամբ: Իհարկե, այս կեղծ օրակարգերի թատրոնում շատ ավելի բարձր են հնչում իբր քաղաքական վերլուծությունները, թե մենք պետք է դառնանք քաղաքական ազգ, ի՞նչ եկեղեցի, ի՞նչ կրոնական ուղղություն և նման այլ կեղծ բարբաջանքներ, որոնք մեզ հասցերցին այս օրվան: Նորից կրկնվեմ, որ այդ իբր քաղաքագիատական գնահատականներին չպետք է ուշադրություն դարձվի: Մենք պետք է դուրս լինենք մեզ պարտադրված և ամբողջովին վերահսկելի համակարգից և նրա ալոգորիթմներից: Եվ այստեղ է, որ միակ փրկօղակը՝ Հայոց եկեղեցին է, որպես միակ լեգիտիմ ու ներուժ ունեցող ազգային կառույց. որը կարող է մեզ դուրս հանել այս ճգնաժամից: Իսկ ճգնաժամի հիմքը՝ հոգևոր է: Մենք առաջինը պարտվեցինք հոգևոր դաշտում, որից հետո նյութական կորուստները դարձան սովորական, ընդունելի, նույնիսկ՝ հպարտանալու առիթ: Ըստ այդմ, կարևորագույն քայլը դառնում է հոգևոր և ֆիզիկական անվտանգությունը երաշխավորող կառույցի՝ Ազգային Խորհրդի ձևավորումը, որի լեգիտմացման մանդատը գտնվում է եկեղեցու ձեռքում։ Այսպիսով, Ազգային խորհրդի ձևավորմամբ կամբողջանա ազգային համակարգի ձևավորումը, որի ներսում, նույն Ազգային խորհրդի դեկրետները պարտադիր կլինեն կատարման:
  3. Խորքային շերտի կառույցների ֆորմալացման ու լեգիտիմացման ճանապարհը, ոչ թե սպառված դեմոկրատական ընտրություններն են, այլ՝ Աշխարհաժողովը։ Վերջինիս ձևի ու բովանդակության վերաբերյալ հայեցակարգերը ներկայացված են ու պատրաստ են լայն քննարկման։ Նորից շեշտենք, որ այդ համակարգի կայացման ու լեգիտմացման մանդատը գտնվում է Եկեղեցու ձեռքում:
  4. Խորքային կառույցների գործունեությունը պետք է նպատակադրված լինի Ազգային պետության ձևավորմանը։ Իսկ դա հնարավոր է, եթե խորքային կառույցների գլխավոր թիրախը կլինի հասարակության ինքնակազմակերպումը, կամ նույն է թե՝ Համազգային ու համապետական, համընդհանուր և համընդգրկուն մոբիլիզացիան: Վերջինիս մոդելներ շատ կան (մասնավորապես՝ Աշխարհաժողով նախաձեռնությունը ներկայացրել է ամբողջական հայեցակարգ՝ ճանապարհային քարտեզ-ուղեցույց), դրանց ներդաշնակումը թույլ կտա ստանալ գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ։ Ոչ վաղ պատմությունը ցույց է տվել դրա արդյունավետությունը՝ խոսքը 88-ի շարժմանն է վերաբերում։
  5. Ազգային պետություն տանող համակարգի ողնաշարը պետք է լինի Ազգային դիկտատուրան։ Հատուկ շեշտենք, որ Ազգային դիկտատուրան բացառում է անհատի միանձնյա իշխանություն։ Այն ենթադրում է համակարգի բացարձակ իշխանություն, որտեղ համակարգաստեղծ բաղադրիչները պետք է ունենան անվերապահ ազդեցություն։ Ազգայինի պարագայում, այդ համակարգաստեղծ բաղադրիչները՝ ազգային արժեքներն ու առաջնահերթություններն են, հետևաբար պետք է ապահովվի դրանց գերակայություն (այլընտրանքը՝ ներկայիս ապարժեք քաոսն է), որն իր հերթին պարտադրում է որոշակի սահմանափակումներ, զոհաբերություններ։ Բոլորս պետք է գիտակցենք, որ մեր հարմարավետության գոտին պետք է զոհաբերվի ընդհանուր հանունին, այլապես կարող ենք անվերջ լող տալ այս անարժեք կոյուղաջրում։
  6. Ազգային արժեքների դիկտատուրան չի ենթադրում վերադարձ դեպի անցյալ։ Ընդհակառակը, այն պարտադրում է մեր իրական քաղաքակրթական արժեքների արդիականացում։ Ազգային դիկտատուրայի հրամայականը՝ կայանում է հենց դրանում։ Իսկ արդիականացման խորքային գործընթաց արդեն սկսվել է ու շատ կազմակերպություններ կամավոր, սեփական ռեսուսրներով լծված են այս գործին, այժմ անհրաժեշտ է դրանց ներդաշնակում։ (Աշխարհաժողով նախաձեռնությունն արդեն ավարտուն գրքերի տեսքով դրանք ներկայացրել է քննարկման)։
  7. Ազգային դիկտատուրայով Ազգային պետության հիմնումն արդեն թույլ կտա լիարժեք իրացնել մեր քաղաքակրթական առաքելությունը։ Այդ մասին նույնպես շատ է խոսվում, շատ են աշխատանքները, այս առումով մենք սեղանին դրել ենք հիմնարար աշխատություն՝ Արարաչկան Կենսականոնագիրը։

 

-Որպես վերջաբան ի՞նչ կավելացնեիք:

-Ամփոփելով, կարող ենք հստակ բանաձևել մեր ընթացքը․

Խորքային շերտի՝ Հոգևոր Հայաստանի ֆորմալ կայացում + դրա ազդեցության լեգիտմիացում և տարածում՝ Ազգային դիկտատուրայի միջոցով + Հայրենիքի ազատագրում և Ազգային պետության հիմնում + Ազգապետության կայացում համամոլորակային մասշտաբով + քաղաքկրթական առաքելության իրացում։

Այս ամենի հիմքը պետք է լինի մեր գիտակցության մաքրումը ներկայիս աղբից։ Դրա փոխարեն մեր գիտակցությունում պետք է անվերապահ ընդունենք Ազգային դիկտատուրան, որը ուղենիշ կդառնա մեր խորքային հարաբերություններում ու գործելաոճում։

Ազգային դիկտատուրայի հաստատումը պետք է սկսվեր երեկ, վաղն արդեն ուշ կլինի․․․

Եվ վերջում. բոլոր նրանք, ովքեր դեռ փնտրտուքի մեջ են, այդ փնտրտուքով գծել են սեփական հարմարավետության գոտին, ավելին՝ նույնիսկ հեղինակություն են վայլում, պետք է դուրս գան կոմֆորտի զոնայից և սկսեն արդեն ստեղծածի, արարվածի վրա կայացնել Ազգային դիկտատուրան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *