Սմարթֆոնով լյումպեն խավը ծնվեց, երբ ապամոնտաժվեցին կառավարման և հեղինակության (հայ) հասարակության ավանդական ինստիտուտները…մոտաժումից հետո

Աշխարհաժողով նախաձեռնող խմբի անդամ Արտակ Հովսեփյան
Սա մեր ցավն է․ մեր գլխացավանքը և խրոնիկ անքննության պատճառը։
Ձեռքբերովի խոց է, դրսի քաղտեխնոլոգիաներով ատոմիզացված ու մարգինալացված ապասոցիալական զանգվածը՝ ՍՄԱՐԹՖՈՆՈՎ ԼՅՈՒՄՊԵՆԸ, որը ծնվեց կառավարման և հեղինակության (հայ) հասարակության ավանդական ինստիտուտների ապամոտաժումից հետո։
Սա է, որ անձեռնմխելի է պահում «պոպուլիստ» սանձարձակի իշխանությունը, որքան էլ մենք ցանկանում ենք ազատվել պիղծ ռեժիմից։
Նրա վտանգավորությունը կրկնակի է, քանի որ խոցը ներսից է։ Այն առավելապես դրսից կառավարելի է։ Ներսից էլ սնվում է փերֆեկտ թիվիներով (օրական 5֊6 տեսանյութերով, կարո՞ղ եք հաշվել ինչ գումարներ են ծախսվում միայն այս մանիպուլյացիոն քոնթենթի վրա)։
Անիմաստ են հանրային համերաշխության կոչերն այս զանգվածի հետ, որովհետև գազազած, անուղեղ, ապազգային, որկրամոլ ամբոխը կանգ չի առնելու ոչ մի դեպքում, քանի նրան հրահրում են։
Կամ պետք է սպասել, թե երբ կդադարի արտաքին կառավարումը՝ մանիպուլյացիան, կամ կսպառվի այս զանգվածի ուժը։
Երկրորդ սցենարն ուղղակի անխուսափելի է։
Միակ ճիշտ մարտավարությունն այս պարագայում խոցի մեկուսացումն է։
Անհրաժեշտ է նշանագծել այն սահմանները, որոնցից խոցը չպետք է դուրս գա, և հետևողականորեն հակազդեցություն առաջացնել խոցի նկատմամբ։
Շատ դառն է լինելու այս զանգվածի ապագան։ Այս անզուսպ ու կատաղած նոպաներից հետո նրան սպասում է խումարային (похмелье) վիճակ մինչև կյանքի
վերջ՝ դուրս շպրտված լիարժեք սոցիալական կյանքից։
Պատրաստվեք մեկուսացված բորոտների հետ համատեղության այնպես ինչպես միջնադարյան Եվրոպայում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *