Բավ է․․․ Հայք»-ի «12-ի խորհուրդ» համահայկական մշակութային նախաձեռնության համակարգող Խաչիկ Չալիկյան
Գյումրիում, նոյոմեբերի 25-ին սպասվող «Հայք» քաղաքակրթական սուբյեկտի կենսագործող կառույցների շնորհանդեսին ընդառաջ, Արժեք․ամ-ը, զրուցել է «Հայք»-ի «12-ին խորհուրդ» համահայկական մշակութային նախաձեռնության համակարգող, ռեժիսոր, մտավորական՝ Խաչիկ Չալիկյանի հետ։
․ Պարոն Չալիկյան, ի՞նչ կասեք ներկա իրավիճակի մասին և ի՞նչ ասել է ՀԱՅՔ։
Այլևս անհնար է և ամոթալի է այս ինքնակամ խաչելությունը, մեզ պարտադրած այս չնչին կյանքով ապրելը… Սա Հայաստան չէ և՝ վերջ…
Պահը ճակատագրական է … Նեռի դեմ Համընդհանուր Քաղաքակրթական պատերազմում-օրակարգում այլևս Հայոց լինել– չլինելու հարցն է։ Եկել է վճռորոշ պահը… Կամ՝ կործանման ամոթալի ուղին բռնած օտարին հպատակ թվացյալ պետականություն… Կամ՝ մեր հազարամյա ինքնության հիմքի վրա գործող, ազգային իղձերին հետամուտ՝ Հայքյան իրական Պետականություն։
Մեր ժողովուրդի քաղաքակրթական կռիվը երբեք չի ընդհատվել…
Եվ հիմա, երբ ընթանում է Խաչ պատերազմի վճռորոշ ճակամարտը, դասալքությունը մեծագույն դավաճանություն է… Առավել մեծ դավաճանություն է այս դավաճանությունը հանդուրժելը…
Հազարամյակներ առաջ սկսված Բաբելոնյան աշտարակաշինությունը մեր աչքի առաջ նոր է միայն փլուզվում։ Եվ փլատակների տակ չհայտնվելու պայմանը դարձյալ Հայկին ու ՀԱՅՔ -ին ապավինելն է, հավատարմությունը նոր Քաղաքակրթության առաջամարտիկը լինելու մեր պատմական առաքելությանը։ ։
Իհարկե, իրավիճակը օրհասական է… Բայց և՝ պատմական. Եթե Լույսը չի նշմարվում, չի նշանակում, որ այն չկա։ Ավելին, երբեք այն այսքան հստակ ու ազդու չի եղել… Նման շրջադարձային բարդ իրավիճակներում է իրականացվում մեծագույն ծրագրերը…
Մենք մեր իրական, մեր երազած երկիրը իրականություն դարձնելու այսպիսի բացառիկ հնարավորություն թերևս, երբեք չենք ունեցել…
Եվ այսպես, պահը բացառիկ է, ճակատագրական, պատմական…
Ասվում է՝ «Երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռում են»… Հիմարություն. Թնդանոթները որոտում են, քանի որ մուսաները իրենց կռվում թերացել են։ Իսկ քաղաքակրթական մեծ կռվի առաջնագիծը անցնում է յուրաքանչյուրիս միջով… Մենք դատապարտված ենք շարունակական հաղթանակի, քանի որ անիմանալի շերտերում մեր անդավաճան դաշնակիցը հենց մուսաներն են…
․ Նոյեբերի 25-ին, Գյուրիում նախատեսվում համաժողով՝ ՀԱՅՔ-ի անունից։ Կխնդրենք մանրամասնեք։
Ողջունում և մեծապես կարևորում եմ Գյումրու մեր բարեկամների նախաձեռնած ՀԱՅՔԸ կյանքի կոչելու համաժողովի անցկացումը, որպես Քաղաքակրթական ճեղքում նախանշող շրջադարձային քայլ… Այս համաժողովը իրականում սկսվել է հազարամյակներ առաջ և շարունակական է հարատև… Այլևս ետդարձ չկա…
Մեր երկրի իրական տերը համայն Հայությունն է, հետամուտ իր արդար պահանջատիրությանը…
Ակնկալում ենք կոնկրետ անելիքների շուրջ հայրենանվեր անձանց, չծախված կառույցների շահեկան մասնակցությանը… Սա նաև իրական հայրենասիրության, նաև մոլորյալ ուժերի դարձի գալու հավաստման հզոր ցուցիչէ…
Կա Հայքը, Մեծ Հայքը… Կա Խաչ Պատերազմի արդար կամոք այն օր առաջ կայացնելու հրամայականը…
Կա Որպես համայն Հայության միասնական ներուժ, պատասխանատվություն և կառավարման համակարգ… իր Խաչ Պատերազմի-ով կռիվ մղող ամենուր և բոլոր ոլորտներում… Հանուն նոր աշխարհի, Նոր Մարդու, Հանուն Հայոց Մեծ տան…