Հարցազրույց Ազգային Կառավարիչների Վիրտուալ Ակադեմիայի հետազոտող՝ Անժելա Մեխակյանի հետ։
arjeq.am-ը Ազգային կառավարիչների վիրտուալ ակադեմիայի հիմնադրման մեկ ամյակին ընդառաջ մեկնարկել է հացազրույցների շարք, որի միջոցով լուսաբանում է ԱԿՎԱ-ի գործունեության էությունը և հետազոտողների աշխատանքների բովանդակությունը: Վեջինիս նպատակով զրուցել ենք Անժելա Մեխակյանի հետ (ԱԿՎԱ Ա մակարդակի հետազոտող):
Հարգելի Անժելա, Ձեր հետազոտականաշխատանքը վերաբերում է հայրենադարձությանը, կներկայացնեք ինչումն է կայանում դրա էությունը։
-Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ նշեմ որ, ցանկացած երկրի և ազգի լինելիության հրամայականը նախ և առաջ ազգային անվտանգության պահպանումն ու ապահովումն է։ Ազգային անվտանգությունը ինքնին բազմաբովանդակ, բազմակոմպոնենտ իրողություն է, բաղկացած բազմաթիվ բաղադրիչներից, որոնց լիարժեք ամբողջությունն ապահովում է ընդհանուր ազգային անվտանգության համակարգը։ Վերջինիս համակարագաստեղծ կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում ժողովրդագրական անվտանգությունը։ Հասկանալու համար ժողովրդագրական իրավիճակի էությունը կատարել ենք գիտական վերլուծություն՝անցյալ-ներկա-ապագա եռամիասնության մեջ, քանի որ անցյալից ածանցվում է ներկան, իսկ ներկայից ապագան։ Հետևաբար չէինք կարող չանդրադառնալ այս երեքից յուրաքանչյուրին առանձին վերցված, հակառակ դեպքում կփլվեր համակեցության առանցքը։ Քանի որ վերոնշյալը մանրամասն ներկայացված է գիտական հոդվածներում, միանգամից անդրադառնամ ժողովրդագրական ներկայիս իրավիճակին, որը գտնվում է ճգնաժամային փուլում, ապագայում աղետի վերածվելու ռեալ հեռանկարով։ Ուսումնասիրելով գիտական հետազոտությունների արդյունքները ակնհայտ է դառնում այն կարևորագույն փաստը՝որպեսզի ազգը կարողանա հարատևել անհրաժեշտ է սերնդափոխություն 25 տարին մեկ։ Այդ դեպքում յուրաքանչյուր ընտանիքին բաժին պետք է ընկնի 2 երեխա,այսինքն ծնելիության գործակիցը պետք է հավասար լինի 2.1, բայց հարկ է նշել ,որ սա ևս բավական չէ ,քանի որ 2.1 ցուցանիշով ապահովվում է սոսկ պարզ վերարտադրություն, ինչը ենթադրում է ազգի պարզ գոյություն, բայց ոչ թվի աճ։ Հայաստանում գործում է պարզ վերարտադրողականության ռեժիմ, նախ նշեմ, որ կրճատվել է ամուսնությունների ու ծնունդների թիվը, ավելացել են ամուսնալուծությունները և մահերը, վերոնշյալի թվային տվյալները մանրամասն ներկայացված են գիտական հոդվածներում։ Ուստի որպեսզի տեղի ունենա ժողովրդագրական իրավիճակի դրական տեղաշարժ անհրաժեշտ է՝ այլընտրանք չունեցող հայրենադարձության կազմակերպում։
Ինչ եք կարծում արդյո՞ք ժողովրդագրական իրավիճակի դրական տեղաշարժը պետք է լինի գերազանցապես հայ ազգի հաշվին
-Պետք է հատուկ շեշտադրվի, որ ազգային անվտանգության տեսանկյունից Հայաստանում բնակչության թվի աճը պետք է լինի գերազանցապես հայ ազգի հաշվին, սա է մեր պետության լինելիության ֆունդամենտալ հիմքը։
Դա իմ հաստատուն և անփոփոխ կարծիքն է, քանի որ երկիրը հզոր է, երբ սեփական ազգն է ապրում և արարում սեփական սահմանների ներսում։ Կատարելով գիտական ուսումնասիրություն, ակնհայտ է դառնում,որ 2022 թ-ին օտարազգիների մեծ ներհոսք է ուղղվել դեպի Հայաստան, ժամանածները մեծ մասամբ ՌԴ քաղաքացիներ են, անշուշտ այլ երկրներից հոսքեր ևս նկատվել են։ Թվային տվյալները մանրամասն ներկայացված են գիտական հոդվածներում։ Օտար ազգի ներկայացուցիչների նման մեծ ներհոսքը ունենալու է հստակ արտահայտված բացասական հետևանքներ, նման հեռանկարներով հնարավոր է Հայաստանի ազգային կազմում լուրջ փոփոխություններ։ Խառնամուսնությունների հետևանքով հստակ արտահայտված փոփոխության կենթարկվի հայի գենետիկ կոդը՝ ԴՆԹ-ն, իսկ հոգևոր տեսանկյունից՝ մշակույթի և ավանդական արժեքների համահարթեցում, արժեզրկում և գերպարզեցում։
Բնականաբար կան նաև դրական ասպեկտներ՝ խոշոր կապիտալների ներդրում, աշխատատեղերի ստեղծում և այլն։ Բայց հաշվի առնելով բացասական գործոնի առավել գերակշռությունը, պետք է հստակ մոնիթորինգային ռազմավարություն՝ օտարազգիների մուտքը հավասարակշռող, նրանց գործունեությունը վերահսկող քաղաքականություն,հատկապես՝ քաղաքացիություն շնորհելու տեսանկյունից։
Ազգային անվտագության տեսանկյունից հատկապես մտահոգիչ է թուրք տարրի ներհոսքը Հայաստան։ Հասարակությանը պրոպագանդում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ունենալու է լոկալ դրական փոփոխություններ Հայաստանի համար։ Սակայն հաշվի չի առնվում թշնամի երկրների բնակչության մեծ թվաքանակը, նրանց զավթողական քաղաքականությունը, այն էլ այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ հայտնում է Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական ծրագրերի մասին։ Չեմ կարող չանրադառնալ նաև այսօր Արցախում տեղի ունեցող բառի բուն իմաստով ցեղասպանությանը։ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության արդյունքում Լաչինի միջանցքը շրջափակված է սկսած 2022թ-ի դեկտեմբերի12-ից, որի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել 120 000 հայ, իսկ հումանիտար աղետը գնալով սրվում է,Արցախահայությունը կանգնած է նոր ցեղասպանության առաջ, 1915 թվականից հետո հայությունը երբեք այքան մոտ չի եղել ցեղասպանությանը։
Իսկ ինչպե՞ս եք տեսնում հայրենադարձության ապահովումը
-Նախ այս հարցի հետ կապված նշեմ, որ անցկացրել ենք հարցում որոշ հայրենադարձվածների հետ, պարզելու համար, թե որն է եղել նրանց հայրենիք վերադառնալու մոտիվացիան, պարզելու համար թե ինչը կարող է խթան հանդիսանալ հետագայում հայրենադարձության կազմակերպման համար։ Կատարելով գիտական վերլուծություն, ամբողջացնելով նախորդ տարիների և 2023թ-ի փաստական տվյալները կարող ենք հստակ ամրագրել, որ հարցմանը մասնակցողներից մեծ մասի Հայաստան վերադարձի մոտիվացիան եղել է հենց հոգևոր պահանջի բավարարումը(հայ ապրելու հրամայական, կարոտ առ հայրենիք և այլն)։ Հարցման մասնակիցների՝ հատկապես երիտասարդների շրջանում շարժառիթներում կարևորվում է նաև կրթական նպատակներով վերադարձողները: Հայաստանում կրթությունը նրանց համար ոչ միայն համարվում է կարևոր սոցիալական կապիտալ, այլև դրա միջոցով նրանք յուրացնում են ազգային լեզուն և մշակույթը, ադապտացվում են հայաստանյան իրականությանը: Ինչ վերաբերում է նյութական պահանջներին, հարցվողների մեծ մասը բացասական կարծիք է արտահայտել, սակայն շեշտադրել են, որ Հայաստանը տեսլական ունի զարգացման համար։ Միանշանակ հայրենադարձության հիմնական պահաջը պետք է լինի հոգևոր-գաղափարականը, այսինքն հետագա սերունդներին հայ պահելու հրամայականը։ Հետազոտությունները փաստեցին, որ հայրենադարձների մոտիվացիայի էությունը կայանում է հոգևոր պահանջների բավարարման մեջ, իսկ վերոնշյալի առանցքը հանդիսանալու է՝ պարզ հայրենասիրությունից դեպի հայրենատիրություն գաղափարական վերաճը, որը կամրագրի հայ տեսակի պարտականությունը սեփական Հայրենիքի նկատմամբ։ Նպատակային հայրենադարձության կազմակերպման միակ հիմքը՝ սեփական քաղաքակրթական արժեքների արդիականացման վրա հիմնված Ազգային պետության հիմնումն է։ Իսկ ինչ վերաբերում է նյութականին, որի իրացումը հնարավոր է միայն հոգևորից հետո, պետք է լինի արտոնությունների տրամադրումը՝ բնակարանների ապահովում, կրթաթոշակների տրամադրում, կրթական զեղչերի տրամադրում և այլն: Էական նշանակություն ունի քիչ բնակեցված մարզերի ներգրավումը, այն դրական ազդեցություն ունի երկու դիտակետից առաջին՝մարզերի զարգացում և երկրորդ՝բնակչության որոշ հավասարաչափ տեղաբաշխում։
Հարցազրույցը վարեց՝ Ելենա Հովհաննիսյանը