ՄԱՍ 1 Քաղաքակրթություն հասկացությունը

 

 

Քաղաքակրթություն հասկացությունը (լատ. Civilis-քաղաքացիական, պետական) տարածք է, մշակութային գոտի, մշակութային բնութագրերի և երեևույթների ամբողջություն: Դա հասարակական զարգացման, նյութական և հոգևոր մշակույթի մակարդակ է, վայրենությանն ու բարբարոսությանը   հաջորդող հասարակական զարգացման աստիճան:

Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել XVIII դ. և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ, ըդունվում է, որ քաղաքակրթություն հասկացությունն առաջին անգամ օգտագործել է Մարկիզ դե Միրաբոն իր «Օրենքների» ընկերը հանրահայտ տրակտատում (1757): Նրա բնութագրմամբ  «քաղաքակրթությունը բնավորության մեղմնացում է, քաղաքավարություն, սիրալիրություն և գիտելիքները տարածվում է նրա համար, որպեսզի այդ կանոնները հանրության օրենքների դեր խաղա»:

Գիտնականների մի մասը  մարդկության մուտքը  քաղաքակրթության փուլ համարում է գրերի երևան գալու ժամանակաշրջանը, մյուսները՝ քաղաքակրթության սկիզբը կապում են մետալուրգիայի, մաթեմատիկայի և աստղագիտության, աշխատանքի բաժանման, սոցիալական շերտավորման, քաղաքների զարգացման, պետականության և կառավարման ձևավորման, հեռավոր առևտրական կապերի առաջացման ու զարգացման հետ:

«Քաղաքակրթություն» բառն աստիճանաբար  մտնում է հասարակության մտավոր և գիտական շրջանառության մեջ՝ հետևելով  «մշակույթ» հասկացությանը: Այս աշխարհագրության միջոցով  բացահայտվում  են տարածաշրջանների  և առանձին  պետությունների  քաղաքակրթական  տարբերություներն են ու առանձնահատկությունները՝ միաժամանակ ցույց տալով առանձին  ժողովուրդների, պետությունների դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, այլև ինչքանո՞վ են պահպանվել այդ երկրի տարածքում այլ ժողովուրդների և նախորդ սերունդների կողմից ստեղծած հոգևոր, և նյութական  մշակութային արժեքներն ու ձեռքբերումները, քանզի կան ժողովուրդներ , որոնք ոչ միայն  չեն ստեղծել, այլև ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել ուրիշների ստեղծած արժեքները:

Քաղաքակրթություն  կոչվող  բարդ համակարգի բազադրիչներն են  հոգևոր և նյութական  մշակույթը՝ կրոնը,  գիտությունը, արվեստը, տեխնիկան իրավունքը պետական  կարգը, բնակչության  մենթալությունը, ապրելակերպն ու ավանդույթները:

Շարունակելի…                                   

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *