Ստալին. Հերո՞ս , թե՞ սառնասիրտ մարդասպան: ԽՍՀՄ-ի հզորացումը:

Ստալինի անունը թարգմանաբար նշանակում է՝<< Երկաթե մարդ>>և իր գործունեությամբ նա ապացուցեց, որ այս անվան արժանի կրողն է: Նա վերահսկում էր պատերազմի ողջ ընթացքը և կարողացավ Նացիզմին պարտության մատնել: Նա քառորդ դար զբաղեցրեց ԽՍՀՄ-ի ղեկավարի պաշտոնը:

Ստալինյան ռեժիմի պատճառով զոհվեցին միլիոնավոր մարդիկ: Ստալինի հայրը կոշկակար է եղել, ով ալկոհոլից կախվածություն է ունեցել, իսկ մայրը բավականին հոգատար կին է եղել: Նա որդուն տալիս է կրթության, որ նա քահանա դառնա:

 1879 թվական,  Ծնունդ և մանկություն

Ստալինը ծնվել է 1879 թվականի դեկտեմբերի 18-ին Վրաստանի Գորի քաղաքում: Նրա իսկական անունն է՝ Ւոսիֆ Վիսարիոն Ջուղաշվիլի:

Նա մեծանում է աղքատության մեջ: Նրա մայրը լվացք անելով գումար էր վաստակում, իսկ հայրը մասնագիտությամբ՝ կոշկակար էր: Յոթ տարեկան հասակում Իոսիֆը վարակվում է ջրծաղիկով, որը նրա դեմքի վրա հետքեր է թողնում: Նա ձախ ձեռքի հետ նույնպես որոշակի խնդիրներ է ունենում: Հասակակիցների կողմից Իոսիֆը ճնշման էր ենթարկվում չնայած չէր կոտրվում և դիմադրում էր այդ ճնշումներին: Նրա հայրը հարբեցող է եղել և հաճախ ծեծի է ենթարկել նրան և մորը: Հասակ առնելուն զուգընթաց վրացական ռոմանտիկ բանահյուսությունն ու հակառուսական ավանդույթները գրավում են նրա ուշադրությունը:

1899 թվական,  Իոսիֆը չէր ուզում քահանա դառնալ

Իոսիֆի մայրը միշտ երազում էր, որ որդին քահանա դառնա և 1895 թվականին նրան ուղարկում է Թիֆլիս, որպեսզի այնտեղ կրթություն ստանա:

Իոսոիֆը ըմբոստանում է, և սուրբ գրքի փոխարեն նա սկսում է ընթերցել Մարքսի տեսությունները և որոշում է անդամակցել տեղի սոցիալիստական խմբերից մեկին: Նա իր ժամանակը նվիրում է Ցարին տապալելու համար հեղափոխական շարժման կազմակերպմանը և այլևս ուսմամբ չի հետաքրքրվում: Նա դեմ էր արտահայտվում մոր տեսակետներին և դառնում է աթեիստ, ինչը քահանաների հետ հաճախակի վեճերի պատճառ էր դառնում: 1899 թվականին քննությունները պատշաճ չհանձնելու պատճառով նա դուրս է մնում սեմինարիայից:

1901 թվական, Հեղափոխական ավազակը

Նա աշխատանքի է անցնում օթերևութաբանական կենտրոնում և այդ ժամանակ սկսում է իրակակնացնել իր հեղափոխական գործողությունները, կազմակերպելով ցույցեր և անհնազանդության միջոցառումներ:

Նրա գործողությունները հայտնի են դառնում ցարական գաղտնի ոստիկանությանը և նա անցնում է ընդհատակյա գործունեության: Նա միանում է Բոլշևիկյան կուսակցությանը և 1905 թվականին պարտիզանական պայքարի մեջ է մտնում: Առաջին անգամ նա Բոլշևիկյան կուսակցության ղեկավար Լենինի հետ հանդիպում է Ֆինլանդիայում՝  կուսակցության համագումարի ժամանակ: Լենինին տպավորեց Ստալինի ընդհատակում գործողություններ իրականացնելու կարողությունը:

1907 թվական Երկաթե մարդը

1906 թվականին Իոսիֆը ամուսնանում է Քեթևան Սվանիձեի հետ: Քեթևանը ինչպես Իոսիֆը մեծացել է աղքատ ընտանիքում:

Այդ նույն տարում Քեթևանը լույս աշխարհ է բերում Իոսիֆի անդրանիկ որդուն՝ Յակով Ջուղաշվիլիին: Թիֆլիսում բանկի կողոպուտ իրականացնելուց հետո Իոսիֆը ցարական ոստիկանությունից խուսափելու համար ընտանիքի հետ մեկնում է Բաքու: 1907 թվականին Քեթևանը մահանում է տիֆից և Իոսիֆը շատ ծանր է տանում կնոջ մահը: Նա որդուն թողնում է կնոջ ծնողների հոգածության ներքո և ամբողջությամբ նվիրվում է հեղափոխական գործին: Նա ստանում է՝ <<Ստալին>> անունը, որը ռուսերենում նշանակում է՝ երկաթ: 1910 թվականին նրան ձերբակալում են և աքսորում Սիբիր:

1917 թվական, Մասնակցությունը ռուսական հեղափոխությանը

Լենինը կազմակերպում է ռուսական հեղափոխությունը և  մարդկանց խոստանում է՝ <<խաղաղություն, հող և հաց>>: Ստալինը մեծ դեր է խաղում մասնակցելով հեղափոխական շարժմանը և ղեկավարում՝ <<Պրավդա>> բոլշևիկյան թերթը:

Ստալինին հերոսի պես են դիմավորում, երբ նա օգնում է Լենինին փախչել Ֆինլդանդիա խուսափելու ցարական բանակի հետապնդումներից: Ստալինը նաև տեղ է զբաղեցնում կուսակցության ներքին շրջանակներում: Ցարի տապալումից հետո երկրում տեղի են ունենում քաղաքացիական պատերազմներ: Ստալինը և կուսակցության մյուս անդամները հայտարարում են, որ դասալիքներին և վայրագություն իրականացնողներին պետք է հրապարակավ մահապատժի ենթարկել: Երբ Լենինը վերցնում է երկրի կառավարման ղեկը, Ստալինին նշանակում է Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար: Ստալինը այս ընթացքում ղեկավարման նոր հմտություններ է ձեռք բերում և երբեմն էլ միջնորդի դեր է ստանձնում կուսակցության անդամների տարաձայնությունները հարթելու գործում:

1929 թվական, Ստալինն իրեն բռնապետ է հռչակում

1924 թվականին Լենինի մահվանից հետո, Ստալինը սկսում է  կոշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի դառնա Լենինի իրավահաջորդը:

Կուսկացությոնում շատերը կարծում էին, որ Լենինի իրավահաջորդը կլինի Լև Տրոցկին՝ Կարմիր բանակի հրամանատարը: Կուսակցության անդամների մեծամասնության համար Տորցկու գաղափարները իդեալական էին թվում: Սակայն Ստալինը ձևավորում է Մարքսիտական իր սեփական ազգային բրենդը՝ <<Սոցիալիզմ երկրում>>: Ստալինը համաշխարհային կոմունիստական հեղափոխություն կատարելու փոխարեն կենտրոնացած էր երկիրը հզորացնելու վրա: Երբ Տրոցկին քննադատում է Ստալինի ծրագրերը, նրան աքսորում են: Կուսակցությունը ընդունում է Ստալինի գաղափարները և   1920-ականների կեսին  նա դառնում է Սովետական Միության բռնապետը:

1928-1938 թվականներ, Արագ արդյունաբերականացում

1920-ականների վերջում Ստալինը հինգ տարվա ծրագիր է մշակում, որով ԽՍՀՄ-ը դառնում է ժամանակակից արդյունաբերական երկիր:

Ստալինը կարծում էր, եթե ԽՍՀՄ-ում արդիականացման ծրագրեր չիրականացվեն, ապա՝  Կոմունիզմը ամբողջությամբ կսպառվի և հարևան կապիտալիստական երկրները պետությունը կկործանեն: Երկրում աճում է ածխի, նավթի և պողպատի արդյունահանաման ծավալները և երկրում թռիչքաձև տնտեսական աճ է գրանցում: Նա  բոլորի վրա ճնշում էր գործադրում,որ իր աաջարկած ծրագրերը կյանքի կոչվեն և գործարանները այնպիսի հրահանգներ էին ստանում,որ աշխատակիցների ուժերից վեր էր այդ ամենը իրականացնելը: Նրանք ովքեր չէին կատարում Ստալինի հրահանգները որակվում էին՝ ազգի դավաճաններ, դիվերսանտներ, հետո աքսորվում, բանտարկվում կամ մահապատժի էին ենթարկվում:

1928-1940 թվականներ, Կոլեկտիվացումը, որպես համատարած սովի պատճառ

Երբ Ստալինը գալիս է իշխանության գլուխ, Սովետական գյուղատնտեսությունը կենտրոնացված է լինում մանր հողատերերի ձեռքերում: Ստալինը սա համարում էր անարդյունավետ երկրի տնտեսական աճի համար, ինչպես նաև կարծում էր, որ այն երկրում սով է առաջացնում:

Ստալինը արդիականացնում է գյուղատնտեսությունը, իրականացնելով հողի կոլեկտիվացում: Սա ենթադրում է, որ փոքր ֆերմաները միավորվում  և դառնում են պետական սեփականություն: Միլիոնավոր մարդիկ ընդիմանում են Ստալինի որոշմանը:Նրանք սպանում են անասուններին հավաքում և թաքցնում են հացահատիկի բերքը: Սովի պատճառով մահանում է հինգ միլիոն մարդ: Ստալինը կարծում էր, որ նպատակը արդարացնում է միջոցները և միլիոնավոր մանր հողագործներ մահապատժի են ենթարկվում և բանտարկվում: 1930-ականների կեսերին գյուղատնտեսությունը կոլեկտիվացվում է և արտադրողականությունը աճում է:

1934-39 թվականներ, Ստալինյան հետապնդումները

Ստալինը մարմնավորում էր՝ ԽՍՀՄ-ի հերոսի և մեծ բարեգործի կերպարը:

Նա սպանում էր կուսկացության և կարմիր բանակի այն ներկայացուցիչներին, ովքեր ընդդիմանում էին նրա կայացրած որոշումներին:

Կենտկոմի 139 անդամներից սպանվում են 93, իսկ բանակի 103 գեներալներից և ադմիրալներից  83 հոգի: Գաղտնի ոստիկանությունը ճնշում է գործադրում մարդկանց վրա, տարածելով Ստալինիզմի գաղափարերը և ստիպում մարդկանց, որ մեկը մյուսի մասին ցուցմունքներ ներկայացնեն: 3 միլիոն մարդու մեղադրանք է ներկայացվում կոմունիզմին դեմ լինելու համար, և ուղարկում են համակենտրոնացման ճամբարներ, որոնք գտնվում են Սիբիրում: Այնտեղ սպանվում է ավելի քան 750.000 մարդ:

1932-1943 թվականներ,  Ստալինը կորցնում է կնոջը և որդուն

1919 թվականին Ստալինը երկրոդ անգամ է ամուսնանում՝ Նադեժդա Ալլիլույեվայի հետ, ով նրան երկու երեխա է պարգևում՝ Սվետլանային և Վասիլիին:

Ստալինը անընդհատ ճնշում էր կնոջը, չդիմանալով տառպանքներին Նադեժդան 1932 թվականին ինքնասպան է լինում, բայց պաշտոնապես հայտարարվում է, որ Նադեժդան մահացել է կույր աղիքի բորբոքումից: Նրա որդին՝ Յակովը ծառայում է կարմիր բանակում և 2-րդ համաշխարհային պատերազմին գերմանացնիերը նրան գերին են վերցնում: Երբ Ստալինին առաջարկում են որդուն փոխանակել մեկ այլ գերմանացու հետ, նա մերժում է կարծելով, որ որդին ինքանակամ հանձնվել է գերմանացիներին: Յակովը մահանում է 1943 թվականին գերմանական համակենտրոնացման ճամբարներից մեկում:

1939 թվական, Սակարկումներ գերմանացիների հետ

Ստալինը չհարձակման պայմանագիր է կնքում Հիտլերի հետ, և նրանք համաձայնվում են Արևելյան Եվրոպան բաժանել միմյանց միջև:

Երբ Հիտլերի բանակը պարտության է մատնում Ֆրանսիային  և Մեծ Բրիտանիային, Ստալինը այդ ժամանակ անտեսում է իր գեներալների զգուշացումները, որ Հիտլերը նախապատրաստվում է հարձակվել ԽՍՀՄ-ի վրա և ԽՍՀՄ-ի բանակը պատրաստ չի լինում 1941 թվականի գերմանական <<Բլիցկրիգին>>, որով նախատեսվում էր Լեհաստանի միջով հարձակվել ԽՍՀՄ-ի վրա: ԽՍՀՄ-ի բանակը պատերազմի առաջին օրերին մեծ վնասներ է կրում: Ստալինը Հիտլերի դավաճանությունից զայրանում է:  Նա իր սենյակում առանձնանում է և չի կարողանում որոշումներ կայացնել: Սովետական Ռոսւաստանը  մի քանի օր կաթվածահար է լինում ,քանի որ գերմանական մեքենան ուղղություն է վերցնում դեպի Մոսկվա:

1943 թվական , Հիտլերի պարտությունը

Քանի որ Խորհրդային միության ապագան անորոշ է, Ստալինը պատրաստ է միլիոնավոր կյանքեր զոհաբերել, որպեսզի հաղթանակ տանի  նացիստների նկատմամբ:

Գերմանական զորքերը հաջողություններ են գրանցում և 1941 թվականի դեկտեմբերի կեսերին համարյա հասնում  են Մոսկվա: Ստալինը  մերժում է Մոսկվան լքելու առաջարկը և նպատակադրված է ամեն գնով հաղթել գերմանական զորքին: Ստալինգրադի ճակատամարտը պատերազմի շրջադարձային փուլն է: Քանի որ քաղաքը կրում է Ստալինի անունը, Հիտլերը ամեն գնով ցանակնում է գրավել այն, որպեսզի ստորացնի ԽՍՀՄ առաջնորդին, բայց  կարմիր բանակին հրամայվել է՝ <<ոչ մի քայլ հետ>>: Ճակատամարտում խորհրդային բանակը միլիոնից ավել զոհ է ունենում, բայց 1943 թվականին հաղթանակ են տոնում: Կարմիր բանակը հետ է մղում գերամանական զորքին հասնելով մինչև Բեռլին:

1946 թվական, Երկաթե վարագույրը հայտնվում է Եվրոպայի վրա

Գերմանիային հաղթելու գործում Ստալինը նշանակալից դեր խաղաց: Խորհրդային զորքը նվաճում է Արևելյան Եվրոպայի մեծ մասը, ներառյալ՝ Արևելյան Բեռլինը:

Ստալինը վճռական է տրամադրված, որ այդ երկրները պետք է դառնան Խորհրդային Միության արբանյակ երկրները: Նրա նախկին դաշնակիցներ Անգլիան և ԱՄՆ-ն վերածվում են հակառակորդների, իսկ Չերչիլը ասում է, որ <<երկաթե վարագույրը հայտնվել է Եվրոպայի վրա>>: Մայրաքաղաքը հսկողության տակ պահելու նպատակով Ստալինը փակում է դեպի Արևմտյան Բեռլին տանող բոլոր ուղիները: ԱՄՆ-ն էլ 11 ամիս իր  ռազմաօդային ուժերով օգնություն է մատակարարում քաղաքի այդ հատվածում մնացած մարդկանց: 1949 թվականի օգոստոսի 29-ին ԽՍՀՄ-ը փորձարկում է  իր առաջին ատոմային ռումբը: Սկսվում է Սառը պատերազմը:

1953 թվական, Ստալինի մահը և դարաշրջանի ավարտը

Իր կյանքի վերջին տարիներին Ստալինը կուսակցության որոշ անդամների կասկածամտորեն է  վերաբերվում,  և սկսում է նրանց նկատմամբ հետապնդումներ իրականացնել:

Մեկ գիշերվա ընթացքում նա մեծ քանակությամբ խմիչք է օգտագործում, իսկ հաջորդ օրը 1953 թվականւի մարտի 5-ին սրտի կաթվածից մահանում է: Շատերը ողբում էին  սիրելի առաջնորդի մահը, ով ԽՍՀՄ-ը վերածեց արդյունաբերական երկրի և մեծ դեր խաղաց պատերազմում Հիտլերի նկատմամբ հաղթանակի գործում: Քիչ չէին այն մարդիկ, ովքեր ուրախացան լսելով պատմության ամենադաժան բռանպետներից մեկի մահվան լուրը: Նրա իրավահաջորդ Խրուշչովը դատապարտում է Ստալինին և սկսվում է<<ապաստալինացման>> ժամանակաշրջանը:

Աղբյուրը՝https://www.bbc.co.uk/teach/joseph-stalin-national-hero-or-cold-blooded-murderer/zhv747h

Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը

Խմբագիր՝ Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *