«Նպատակ եւ ճշմարտություն»

Մարտի 4-ին, ժամը 14։00-ին, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնում (Երեւան, Ամիրյան 4) տեղի կունենա «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառում, որով կմեկնարկի ՀԱՀԳԲ կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ նախատեսվող միջոցառումների շարքը։ ARJEQ.am-ը զրուցել է «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանի հետ։

  • Պարոն Պետրոսյան մեր, այսպես կոչված իշխանությունների, թրքահաճո գործողությունների և հասարակության մեծամասնության անտարբերության ֆոնին, որքանո՞վ կհաջողի Ձեր նախաձեռնությունը։

 Մեր նախաձեռնությունը միտված է մեր պատմության մի հատվածը վեր հանելուն և ցույց տալուն, որ անհատի պայքարը կարող է հաջողության հասնել, եթե կա համապատասխան կամք ու ցանկություն։ 1973 թվականին սփյուռքահայությունը հոգնած էր ավանդական դարձած կուսակցությունների վարած կրավորական քայլերից և ուզում էր գործ տեսնել։ Այդ գործն անողը եղավ 78-ամյա ծերունին՝ Գուրգեն Յանիկյանը։ Նա եղավ հատուցման 13 փամփուշտ արձակողը, ինչն ընդամենը 2 տարի անց մի խումբ 17-22 տարեկան հայ երիտասրաների լայնածավալ ու շատ հասցեական գործողությունների շարժառիթը դարձավ։ Իսկ այդ երիտասարդները իրենց կամքը, որն ըստ էության ողջ հայության կամքն էր, պարտադրեցին աշխարհին ու աշխարհն հայի հետ տասնամյակներով խոսեց ԴՈՒՔ-ով՝ առանց կասկածի տակ առնելու հայի ինքնասիրությունն ու արժանապատվությունը։ ժողովուրդին  հիասթափված է, ճնշված վիճակից հանելու միակ ձևը ոչ ստանդարտ գործողություններն են։

  • Ի՞նչ է իրենից ենթադրում միջոցառումների շարքը։

 Միջոցառումների շարքը սկսելու ենք մարտի 4-ին կայանալիք միջոցառմամ, որի ընթացքում բանախոսները կանդրադառնան Յանիկյանի կյանքին ու գործին՝ վերլուծաբար եւ փորձագիտական հայացքով։  Այդուհետ՝ ապրիլի 1-ին Երևանի կամերային երաժշտական տանը տեղի կունենա «Նպատակ և ճշմարտություն» խորագրով համերգ՝ նվիրված մեր հերոսին։ Այս տարվա ընթացքում նաև նախատեսում ենք հրատարակել հերոսի գործերի և նրա մասին երբևէ հրատարակված նյութերի բազմահատորյակը։  Միջոցառումներ են լինելու նաև մարզերում։ Ինչպես արդեն շեշտեցի, մեր նպատակն է՝ ցույց տալ, որ անհատի պատերազմը հաջողված է, եթե կա կամք և ցանկություն։

  •  Ձեր կարծքով, այսօր երիտասարդությունը պատրաստ է տեր կանգնել սեփական պահանջատիրությանն ու արժանապատվությանը, ինչպես դա արեց լիբանանահայ երիտասրադությունը՝ անցյալ դարի 70-ական թվականներից։

 Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ։ Հայի, այսօրվա երիտասարդ հայի պահանջատեր լինելու ապացույցները 44-օրյա պատերազմի մեր երիտասարդ զինվորների սխրագործություններն են…  Երևանից երկրի ամենաբարձր դիրքը զբաղեցնողը դավաճանում էր նրանց, ու նրանք կռվեցին, մինչև իրենց արյան վերջին կաթիլը… Վստահ եմ այսօրվա մեր երիտասարդությունը ցույց է տալու ամբողջ աշխարհին հայի անկոտրում կամքն ու արժանապատվությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *