Հրաժարական, որը նոր՝ թերևս ցավոտ ցնցումներ է ուրավագծում․․․

Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է տվեց, որը կարող է ցավոտ ցնցումներ ուրվագծել Հայաստանի համար։ Այնպես չէ, որ Արմեն Սարգսյանի ներկայությունը կայունություն էր ապահովել, կամ նրա կերպարը կարող էր ինչ-որ երաշխիքներ խոստանալ։ Ուղղակի Հայաստանում իրականացված կոնկրետ կազմաքանդ ծրագրի (բեմականացման) շրջանակներում, նա ունեցել է կոնկրետ հանձնառություն, դերակատարություն։ Հետևաբար, Արմեն Սարգսյանի հրաժարականը (կիրակի օրով) ենթադրում է որոշակի փուլի (արարի) ավարտ և նոր զարգացումների սկիզբ՝ աշխարհաքաղաքական տեկտոնիկ շարժերի համատեքստում։ Իսկ Հայաստանը՝ ռենեգատ իշխանություններով և հանրային պայթեցված գիտակցությամբ, չի կարողանա դիմակայել ցնցումների։ Անցյալ դարասկզբի պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում է, իսկ մենք դասեր չենք քաղում․․․

Հայաստանը և հայկականությունը պետք է դուրս գա այս թմբիր վիճակից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *