Պետք է թույլ չտալ, որ հայի արգանդը ծնի դավաճաններ․․․

ARJEQ.am-ը հրապարակել էր այն մասին, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի իրականացրած գործողության 50-ամյակին ընդառաջ «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է յանիկյանական ու նախաձեռնել «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք: 2022-ի մարտի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ հիշատակի ու խնկարկման արարողություն՝ Յանիկյանի հուշաքարի մոտ։

«Հայաստանի ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանն իր ելույթի խոսքում մասնավորապես նշեց․

«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք մեր ծերունի հերոսին, որը 78 տարեկան հասակում զենք վերցրեց և հայ ժողովրդի վրեժը լուծեց։ Նա ցույց տվեց, որ թուրքի հետ պետք է խոսել իր՝ զենքի լեզվով։ Մենք մեր երկրի մեջ, մեր հողի մեջ, որտեղ պապենականորեն 5000 տարի ապրում ենք, կռիվ ենք տալիս մեր գոյության համար այսօր։ Հայ ժողովուրդը այսօր կորցրել է իր տեղն ու դերը, քանի որ ձախողվել և դավաճանվել է ներսից։ Հայը մեկ անգամ էլ պետք է հավաքի իր ուժերը և ցույց տա աշխարհին, որ հայի հետ չեն խոսում «դու»-ով։ Երբ հայը կորցրեց ամբողջական Հայաստանի իր տեսլականը, սկսեց պարտվել, դարձավ չարչի և ողորմելի, քանի որ չուներ ապագայի տեսլական։ Ներկա պահին Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել երկրաշարժ, քանդվել է հայոց պետականությունը, քանդվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններ։ Հիմա պետք է այս շինաղբը թափել, ստեղծել նոր պետություն՝ նոր հիմքի վրա և թույլ չտալ, որ հայի արգանդը ծնի դավաճաններ, ովքեր կդավաճանեն հայ զինվորին, հայոց հողին, հայոց գրին և հայոց գրականությանը։ Յանիկյանը իր օրինակով ցույց տվեց, որ հայ անհատը՝ 78-ամա ծերունին, կարող է հայ ժողովրդի պատմության ընթացքը փոխել։ Յանիկյանից ընդամենը 2 տարի հետո ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ), որը 8 տարվա կռվի ընթացքում թուրքերին ահ ու սարսափի մատնեց։ Թուրքը, որ ՆԱՏՕ-ի երկրորդ մեծ ուժն է, սարսափի մեջ էր ամբողջ աշխարհում։ Հայ անհատները կատարեցին 320-ից ավելի գործողություն, սպանեցին 42 թուրք դիվանագետ․․․»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *