Հայկական քաղաքականության կեղտոտ սպիտակեղենը․․․ Զաքար Խոջաբաղյանի բացահայտումները՝ Հայաստանի կազմաքանդման պատճառների և դերակատարների մասով։
Նյութը, հեղինակի համաձայնությամբ, ամբողջությամբ վերցված է ֆեյսբուքյան էջից․
Այս գրառումը դեռ մի քանի օր առաջ էի պատրաստվում անել, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգեցի։
Այն ինչի (ավելի ճիշտ՝ որոնց) մասին կկարդաք այստեղ, առանցքային նշանակություն ունի վերջին տարիներին Հայաստանը ներսից կազմաքանդելու և քայքայելու գործում։ Ընդ որում խոսքը բոլոր համակարգերը քանդելուն է վերաբերում՝ Բանակ, Ընտանիք, Եկեղեցի, Անվտանգություն, Պետություն․․․
Եւ այսպես, շատերն արդեն տեղյակ են, որ մոտ 10 տարի «լուռ» հետևում էի հակահայ գործունեություն ծավալող խմբերին, և մոտս պանակներով հավաքել եմ ահռելի նյութ՝ դրանց տարբեր ժամանակների ակտիվության, ու դրա դիմաց ստացած վճարների մասին։ Տարբեր տարիներին անուղղակի ձևով փորձել եմ հանրությանն հասկացնել մեզ սպառնացող վտանգի մասին, միևնույն ժամանակ՝ ամբողջությամբ հրապարակային չբացահայտելով, որ տևական ժամանակ է ինչ հետևում եմ այդ ցանցին, և գործունեությունս հիմնականում ստվերային կերպով եմ իրականացրել։
Առաջին անգամ ստիպված եղա բաց կերպով կռվի բռնվել այդ խմբակի հետ 2017 թվականին, այսպես կոչված «ընտանեկան բռնության» օրենքի շրջանակներում, հաջորդը եղավ «գարդասիլը», դրան հաջորդեց արդեն «հեղափոխությունը», իսկ դրանից հետո՝ շատերն «արդեն սկսեցին» ավելին հասկանալ․․․
2018 թվականի օգոստոսին ստիպված եղա առաջին անգամ համակարգված տեսքով ներկայացնել Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամ» անունը կրող Սորոսի ֆոնդի գործակալական ցանցը, նրանց ստացած գումարները, դրա դիմաց կատարած գործողությունները և նրանց փոխկապակցվածությունը, նրանց ընդհանրություններն ու առնչությունները Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլի և այլոց հետ, կառավարության և ԱԺ-ում Նիկոլի թիմով հայտնված սորոսական գործակալների և այլոց մասին․․․ Դրա համար առիթ հանդիսացավ Թուրքիայում վերապատրաստված շուռնուխյան հայտնի տրանսգենդերը, որը սորոսի ֆոնդի գորիսյան որջի ղեկավարության ցուցումով սկսեց հաչալ իմ դեմ․․․ Ինչպես ասում են՝ չէին պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ դա իրենց համար՝ մտածելով, թե շառ անելուց հետո էլ կմնան «գաղտնի ու չբացահայտված»․․․
Դրանից հետո, «նախկին» որակված տարբեր գործիչներ արդեն սկսեցին խոսել Սորոսի ֆոնդի և նրա տված վնասների մասին։ Մեկը մյուսի հետևից սկսեցին հայնտվել սորոսի թեմայով «էքսպերտներ»․․․ Որոնք, տված զգալի օգուտի հետ մեկտեղ (թեմայի տարածումը), մեծապես նաև վնասեցին այդ թեման՝ թույլ տալով նիկոլական քարոզիչներին դա կապել «նախկինների» հետ և անլրջացնել այն․․․ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններից հետո, այդ «էքսպերտները» ինչպես «հայտնվել էին», այդպես էլ «անհետացան»․․․ Թե ինչու՝ ժամանակը ցույց կտա․․․
Բայց․․․ Երկար ժամանակ սպասում էի, թե երբ հայտնի էքսպերտներից մեկն ու մեկը կանդրադառնա սորոսից զատ, սորոսի հետ փոխկապակցված ու սորոսից ոչ պակաս, նույնիսկ ավելի վտանգավոր մեկ այլ ֆոնդի՝ «Եվրասիա համագործակցության հիմնադիամին», որի մասին, արդեն իսկ հասցրել էի մի քանի գրառում անել։
(Դրանցից մեկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ)
https://www.facebook.com/100000283041281/posts/2465380033481407/
Դեռ 2019 թվականին էի անդրադարձել այդ հիմնադրամի գլխավոր տնօրեն, Բաքվի բոլշևիկ ղեկավարներից Սահակ Տեր-Գաբրիելյանի ժառանգ՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանին և նրա ծավալած հայատյաց գործունեությանը։ Մասնավորապես բերված են աղանդավորական կառույցներին աջակցելու և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող իրենց ծրագրերը։ Գևորգ Տեր-Գաբրիելյանը, 2015 թվականին Արդարադատության փոխնախարար նշանակված, իսկ Նիկոլի օրոք՝ Բարձրագույն Դատախան Խորհրդի (ԲԴԽ) անդամ դարձած սորոսական Վիգեն Քոչարյանի (https://www.facebook.com/100000283041281/posts/3941713125848083/ ; https://www.facebook.com/100000283041281/posts/2319692958050116/ ), Ա(վ)րամ Աբ(վ)րահամյանի «Առավոտ» թերթի լրագրող՝ Աննա Իսրայելյանի, և մի շարք այլ դեմքերի հետ այցելել էին Մեծ Բրիտանիա, որից հետո ակտիվ կերպով լծվել էին վերը նշածս տականքագույն նախագծի՝ «ընտանեկան բռնության» անվան տակ՝ հայատյաց գործակալական ցանցին ընտանիքներ և դպրոց մտցնելու արտոնություններ տրամադրելու օրինագծի հաստատմանը։ Ողջ սորոսական հակահայ գործակալական ցանցը լծված էր այդ օրենքն անց կացնելուն․․․
Դրան առանձին անդրադարձներ եղել էին դեռ 2017 թվականին և հաջորդող ու լրացնող ժամանակաշրջանում՝ «Լանզարոտի» կոնվենցիայի շրջանակներում և այլն․․․
https://times.am/?p=226594&l=am
https://www.yerkir.am/news/view/199720.html
Այս նախաբանի իմաստը վերը նշված կերպարների փոխկապակցվածությունն ու մեծ ընդհանուր ցանցին ծառայելն ընդգծելն էր։ Իսկ այժմ, շարունակենք․
Եւ այսպես,
Իզաբելա Սարգսյան։
Եվրասիական համագործակցության հիմնադրամի «մարդու իրավունքների» ծրագրի տնօրեն։
2016-2018 թթ-ին կրոնի համոզմունքի ազատության հարցերով «փորձագետ» (ըստ էության, վերը մեջբերված նյութում՝ 2018 թվականին հակաեկեղեցական ծրագրերի համակարգողներից․․․):
Զինված հակամարտությունների կանխարգելման գլոբալ գործընկերության ցանցի անդամ․․․
Իսկ հիմա առաջարկում եմ նորից կարդալ կարկառուն լևոնական սույն աշխուժակի առանցքային գործառույթները․․․
Ուրեմն, մի քանի օր առաջ, սույն աշխուժակը «հանկարծ» որոշում է կառավարության դիմաց ակցիա կազմակերպել՝ «խաղաղասիրական» բովանդակությամբ։ Միառժամանակ ակտիվանում են առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց իրականում նույն ցանցի մաս կազմող՝ սորոսի տնօրենների խորհրդի անդամ Զառան և կարկառուն սորոսական՝ Գայանե Աբրահամյանը։ Բոլորի թեման՝ «մեր երեխեքին սահման մի տարեք» փաթեթավորմամբ հակաբանակային ծրագիրն է, որի տակ զուգահեռաբար քողարկված է նաև ռուս խաղաղապահների դեմ ակցիան։
Հիմա հերթով բացենք փակագծերը։
Այսպես, սույն լևոնական կերպարն աշխատում է մի ֆոնդում, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի, Եվրոմիության, Ամերիկայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Ֆինդլանդիայի (ամբողջական ցանկն հրապարակված է հենց իրենց կայքում, նկարները կցում եմ նյութին) և այլ կազմակերպությունների ու կառույցների կողմից, և գերազանցապես իրականացնում է, այսպես կոչված՝ «խաղաղասիրական», «հայ-թուրքական», «հայ-ադրբեջանական» «երկխոսության», հակաբանակային, հակաեկեղեցական և նմանատիպ այլ ծրագրեր՝ արդեն տևական ժամանակաշրջան։
Ավելի կոնկրետ․ դեռևս 2014 թվականից՝ Եվրոմիության ֆինանսավորմամբ, «հայ-թուրքական երկխոսության» շրջանակներում, սկսել են իրագործել մի ծրագիր, որին երեք տարբեր փուլերով մասնակցել են մի շարք անձիք, որոնց ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ թիմի անդամներ են և ներկայումս էլ պաշտոններ են զբաղեցնում։
Այսպես։ Եվրոմիության ֆինանսավորմամբ ծրագրի մաս են կազմել Հայաստանից՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Սիվիլիթաս հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը (որը սորոսի հիմնադրամի մշտական շահառուներից է), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, իսկ Թուրքիայից՝ Անադոլու քյուլթուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը․․․
Այս թեմային քանիցս անդրադարձել եմ, հիմա վերհիշենք մանրամասները։
https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/3827352590617471
Սիվիլիթասի ներկայացուցիչ լևոնական Թաթուլ Հակոբյանը Հ1-ի եթերում դայլալյում էր հայ-ադրբեջանական «նախկին բարեկամության» մասին։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը ներկայացնող Հայկակ Արշամյանը 2014 թվականին (գրանտի տրամադրման առաջին տարում) դայլալյում էր «հայ-թուրքական» հարաբերություններից՝ «բաց սահմաններ» և այլն։ Հետագայում Հայկակ Արշամյանը պետք է զբաղեցներ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր Վերադարձի (ու՞մ վերադարձի, Լևոնի՞, Արմեն Սարգսյանի՞, Արցախն Ադրբեջանին (վերադարձնելու)հանձնելո՞ւ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ այնուհետև (պատերազմի ժամանակահատվածում)՝ Հայաստան Համահայկական Հիմնադրամի ղեկավարի պաշտոնը։ Այդ պաշտոնում, ի թիվս այլ խնդրահարույց գործողությունների, նա հասցրել էր նիկոլա-սորոսական լգբտ ակտիվիստ Մարո Մաթոսյանին (որը ևս պաշտոն էր զբաղեցնում Նիկոլի քաղաքացիական պայմանագիր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում) հատկացնել մի կլորիկ գումար՝ 1 միլիոն դոլար (մոռացկոտներին հիշեցնեմ, որ «այդ շոու»-ից անմասն չէր սորոսական Գայանե Աբրահամյանը ևս)։ Իսկ թե ուր են գնացել պատերազմի ժամանակահատվածում Հայության փոխանցած գումարները՝ ցույց կտա հետաքննությունն ու ժամանակը․․․
Նախքան Եվրասիա հիմնադրամի գործունեության այլ մանրամասներին անդրադառնալը, մի փոքր անցում կատարենք Հրանտ Դինքի հիմնադրամին և նրա շրջանակներում թուրքասիրական մեքենայով անցած որոշ անձանց։
Ուրեմն, ինչպես արդեն նշվեց, դեռևս 2014 թվականից, Եվրոմիության պատվերով և ֆինանսավորմամբ, եռափուլ ծրագիր էր իրականացվում՝ հայ-թուրքական «կարգավորման» թեմաներով, որի շրջանակներում գումար էր ստացել նաև Թուրքիայից Հրանտ Դինք-ի հիմնադրամը։
Այդ հիմնադրամի շրջանակներում, 2014-2018 թվականներին Թուրքիայում «ուսման» (ուղեղալվացման կամ հավաքագրման) պրոցեսով անցել են Նիկոլ Փաշինյանի թիմից՝ Ռուբեն Ռուբինյանը (2017-2018 թթ), որը նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց, և կարկառուն լևոնական Կարապետ Ռուբինյանի և նրա «բաքվեցի կնոջ» ժառանգն է, նիկոլական պատգամավոր, լգբտ ակտիվիզմով աչքի ընկնող Armenian progressive youthe (հայ առաջադեմ երիտասարդություն) անունը կրող հասարակական կազմակերպության համահիմնադիր Սարգիս Խանդանյանը, որը ժամանակին նաև CivilNet-ի լրագրող էր, և ըստ որոշ տեղեկությունների՝ նիկոլա-սորոսական Մարիա Կարապետյանի հետ կանգնած են «կրթական բարեփոխումների» (պատմություն, գրականություն առարկաների չափորոշիչներ, եկեղեցու պատմության դեմ արշավ և այլն) թուրքասիրական նախագծերի հետևին, նշված կրթական չափորոշիչների շրջանակներում գրականության ընթերցանության ցանկում ներառված Արմեն «Հայաստանցի» անունը կրող՝ լգբտ ակտիվիստ, թրքասիրության պրոպագանդիչ Արմեն Օհանյանը, հայտնի լևոնականներ՝ Մատենադարանի արհմիության ղեկավար Գայանե Այվազյանը, Կարեն Թովմասյանը, Ազատություն լրատվականից (քարոզչականից)՝ Արտակ Համբարձումյանը, Սորոսի հիմնադրամից՝ Արծրուն Պիվազյանը, լևոնական Լիզա Ճաղարյանի զարմուհի՝ Անուշ Ալեքսանյանի գործընկեր, «Երկուսով» ՀԿ-ի անդամ, ֆեմինիստական, լգբտ գրադարանի հաճախորդ Անահիտ Ղազարյանը, Շուռնուխի դեպքերով հայտնի դարձած տրանսգենդեռ Հայկ Հակոբյանը և այլք․․․
Չնայած այն հանգամանքին, որ թրքասերները և սորոսականները վերջերս սկսել են իրենց հետևից ջնջել անցած կեղտոտ ճանապարհի հետքերը, այնուամենայնիվ, դրանք ժամանակին ֆիքսվել են, և, ինչպես ասում են, վատ արարքները քառասունք չունեն․ ուստի՝ չեք կարող դրանք թաքցնել։ Բազմաթիվ հրապարակումներից հետո, սորոսի «բաց» հիմնադրամը և՛ս սկսեց ծածկել գրանտ ստացողների անունները․․․ Նույն կերպով, օրինակ, Պետրոսի մոտ բանավեճերի եթերներից «անհետացել» էր դեռևս 2012 թվականներին ձայնագրված մի հաղորդաշար, որտեղ սորոսական ոհմակը կաղկանձում էր՝ հեռուստաեթերը բռնությունից մաքրելու մեր նախաձեռնության պահանջի դեմ՝ դա որակելով որպես գրաքննություն (ամեն շաբաթ հեռարձակվող հաղորդաշարի նախորդող և հաջորդող հաղորդումների ձայնագրությունները կան, հենց այդ մեկը՝ «չկա»)։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են, սակայն դա չի փրկում հակահայ գործակալական ցանցին առաջիկայում սպասվող պատասխանատվությունից։
Ինչևէ, Լևոնա-սորոսական այս ցանցը ակտիվ շփվում և համագործակվում է, նույնիսկ հանդիպումներ են ունենում Վրաստանում՝ Խառատյանների հայտնի ընտանիքի անդամների նախաձեռնությամբ (և ոչ միայն)։ Իրենց կենսագրության մեջ թուրքական հետք պարունակող մի շարք անձանց ժամանակին անդրադարձել էի վերը բերված գրառման մեջ։ Հետաքրքրվողները կարող են ծանոթանալ փաստերին։
Սարգիս Խանդանյանի հետ APY ՀԿ-ի համահիմնադիրներից է լգբտ ակտիվստ, սորոսական Գրիգոր Երիցյանը, որը Նիկոլի օրոք Երևանի Ավագանու անդամ էր, և քաղաքապետի շուրջ վերջին զարգացումների ժամանակ պաշտպանում էր Հայկ Մարությանին։
Այստեղ շատերդ կարող եք զարմանալ, թե ինչպե՞ս են այս «նախկին» նիկոլականները հանկարծ սկսել «Նիկոլի դեմ» երգել։ Մինչդեռ պատճառը պարզ է․ բոլոր այս լևոնականների «հականիկոլական» թվացյալ ակտիվությունը պայմանավորված է նրանց հոգևոր հայրիկ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թվացյալ հականիկոլական ակտիվությամբ։ Իսկ իրականում դա «մարլեզոնյան բալետի» հերթական արարն է, քանի որ իրենց ծրագիրը դեռ ամբողջությամբ ավարտին չեն հասցրել․․․ Հետևաբար, միամիտ են բոլոր նրանք, ովքեր շտապում են սրանցից «հերոս» կերտել՝ զուտ միայն այն պատճառով, որ սկսել են Նիկոլի «դեմ» դայլայլել․․․ Վերջ ի վերջո, նրանք, որոնք պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը թիմ չունի, և այդ պատճառով է օգտվում Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերից, պարզ մոլորության մեջ են, քանի որ «Նիկոլի թիմ» ասվածը հենց լևոնական կադրերն են։ Նիկոլն ինքն էլ Լևոնի թիմից մեկն է։ Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար լևոնականների գերազանց մեծամասնությունը Նիկոլի կառավարության և օրենսդրի կազմում․․․ Ինչևէ․․․
Այսպես․ Նիկոլին «դեմ խոսող» լգբտ ակտիվիստ, սորոսական ավագանու ՀԿ-ն արդեն նաև պետական աջակցությամբ տևական ժամանակ է ինչ վճարովի ծրագրեր է իրականացնում (փող է աշխատում) մարզերում՝ փախստականների ինտեգրման և (իբր թե) մեդիագրագիտության թեմաներով։ Բնականաբար, չէ՞ որ իրենց սորոսական, լգբտ թիմակիցներից մեկը՝ Աննա Ժամկոչյանը հիմա սոցապ փոխնախարարի պաշտոնում է, մյուսը՝ Պետրոսի կնիկ Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՍՄ փոխնախարարն է։ Երկուսն էլ ժամանակին ներկայացնում էին «Սոցիոսկոպ» ՀԿ-ն, որի շրջանակներում Լուսինե Խառատյանը, նիկոլական թուրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը, Ռեստարտի Դավիդը (որն ըստ տեղեկությունների վերջերս՝ Նիկոլի օրոք, պաշտոն է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակում) և մի շարք այլ սորոսական-լևոնականներ պարբերաբար զեկույցներ էին կարդում՝ բողոքելով ռազմականացման դեմ, «դայլայլելով խաղաղասիրությունից», «հայ-ադրբեջանական երկխոսությունից», լգբտ-ից և այլն․․․
Սոցիոսկոպին և նրա ծավալած գործունեությանն ու անդամներին անդրադարձել էի ժամանակին այս գրառմամբ։
https://www.facebook.com/100000283041281/posts/2319692958050116/
Հիմա վերադառնանք Եվրասիա համագործակցության հիմնադրամին։
Եւ այսպես, մի քանի օր առաջ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ լևոնական Իզաբելան հայտարարում է, թե պատրաստվում են ակցիա կազմակերպել, որին անմիջապես արձագանքում է Սոցիոսկոպում, «սևազգեստ կանանց» ՀԿ-ում և epress.am-ի (որի համահիմնադիր Մելիքբեկյան Արմենը Նիկոլի օրոք դարձավ ՀՖՖ նախագահ) շրջանակներում հակաբանակային երգեր երգող Լուսինե Խառատյանը։
https://www.facebook.com/100000283041281/posts/3973513196001409/
Պարզվում է Եվրասիա հիմնադրամի շրջանակներում, նույն Լուսինե Խառատյանը համահեղինակել է մի գիրք, որը նվիրված է սովետական ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական համակեցությանը։ Հավանաբար իր սովետական և ադրբեջանական անցյալն էր հիշել Լուսինեն, երբ գրում էր, թե իր պատկերացրած Հայաստանը պետք է լինի բազմազգ․․․
Այստեղ հարց է առաջանում, ինչու՞ պետք է այդ թեմային անդրադառնար Շողակաթ Հեռուստաընկերությունը։ Սակայն երբ պարզում եք, որ Շողակաթի պատասխանատու Արա Շիրինյանը և՛ս Նիկոլի քաղաքացիական պայմանագիր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էր, իսկ «հեղափոխությունից» հետո արդեն Հանրային հեռուստատեսությունում (Հ1-ում) էր ղեկավար պաշտոն զբաղեցնում, այլևս պարզ է դառնում, որ այս լևոնական գործակալական ցանցը ամբողջությամբ գրավել է թե՛ հեռուստատեսությունը, և թե՛ այլ կառույցներ․․․ մի խոսքով՝ մեր ողջ պետությունը․․․ եւ շա՜տ վաղուց․․․
Փաստացի, նույնիսկ 2020 թվականի փետրվարին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ ջանքերով ծրագրում էին Հայաստանի վրա հարձակումը, այս լևոնական խունտան զուգահեռաբար այստեղ «խաղաղասիրական» քարոզներով էր զբաղված, և Նիկոլի կնգա հետ համատեղ՝ զենքից զարդ սարքելու թատրոնն էին խաղում։
Շարունակենք։
Բրիտանիայի և արևմտյան այլ երկրների կառավարություններից ֆինանսավորում ստացող հիմնադրամի աշխատակից, լևոնական Իզաբելան, «հանկարծ որոշում է», որ «պետք է պայքարեն սահմանային միջադեպերի դեմ», և նրան միանում են առաջին հայացքից նրանց հետ կապ չունեցող, իսկ իրականում նույն ցանցի (գուցե նաև ցեղի) կարկառուն անդամ Լուսինե Խառատյանը, որը տարիներ շարունակ զբաղվում էր բանակի դեմ ակցիաներով ու քարոզներով և պնդում, թե անվտանգությունը պետք չէ պայմանավորել բանակով, ինչպես նաև (նախկին) նիկոլական պատգամավոր, սորոսական ակտիվիստ Գայանե Աբրահամյանը, որը և՛ս, տարիներ շարունակ զբաղված էր հակաբանակային ագիտացիայով, ռազմականացման դեմ հոդվածներ էր գրում eurasianet կայքում, ինչպես նաև սորոսի փողերով և պատվերներով կազմակերպում Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշված «Ազգ-Բանակ» նախագծի դեմ ակցիաներ և հանդիպումներ՝ իր հայտնի «Հոդված 3» ակումբում, որին ամբողջական մասնակցություն էին ունենում ողջ սորոսական, լևոնական խունտան․․․՝ համապատասխան վայրահաչոցով․․․ Գայանեն ավելի հեռուն է գնում՝ պահանջելով 18-19 տարեկաններին չթողնել առաջնագիծ։
Այսինքն շուրջ երեսուն տարի մարդիկ արյուն-քրտինքով բանակ են կառուցել, որ պետություն ունենանք, իսկ այսօր էս դրսից վճարվող վարձու «երգիչները», որոնց կյանքի մի զգալի հատվածը նվիրված էր բանակի դեմ վճարովի ակցիաներին, հանկարծ սկսել են «մտահոգվել բանակով», իսկ իրականում որոշել են կազմաքանդել բանակը՝ վերջնականապես ջարդելով Հայաստանի Հանրապետությունը, Հայության անկախության վերջին պատառիկները և դիմադրության վերջին գործիքը․․․
Եւ ահա, 2022 թվականի հունվարի 13-ին՝ Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցի օրը, դրսից վճարվող «արտիստների» այս խմբակը կառավարության դիմաց հակաբանակային ակցիա է կազմակերպում։ Եւ «տարօրինակ կերպով» այնտեղ է «հայտնվում» նաև Սորոսի տնօրենների ֆոնդի անդամ Զարուհին՝ իր հակաբանակային կոչերով, որի սորոսական ամուսին Ռուբեն Արևշատյանն էլ տարբեր տարիներին վճարի դիմաց հայ-թուրքական «մշակութային» միջոցառումների էր մասնակցել (կազմակերպել) Վրաստանում (այլ նախագծերին զուգահեռ, դրանք ևս ներառված են Եվրասիա համագործակցության ֆոնդի ծրագրերում)։
https://www.facebook.com/100000283041281/posts/2540529909299752/
Ի թիվս, Լուսինե Խառատյանի և այլոց, Զարուհին և՛ս epress.am կայքի «աստղերից» էր՝ ազգ-բանակը քլնգելու իր ակտիվությամբ։ Ազգ-բանակի դեմ դուրս էր եկել ողջ այս ցանցը՝ ներառելով վարձու «ազգագրագետներ», «հոգեբաններ», «փորձագետներ»․․․ Նրանց մի մասը դրա դիմաց ուղիղ կերպով վճարվել էին նաև հենց սորոսի ֆոնդից․․․ ինչին բազմիցս անդրադարձել եմ․․․
https://www.facebook.com/100000283041281/posts/2705397532812988/
https://www.facebook.com/100000283041281/posts/3725760087443389/
https://www.facebook.com/100000283041281/posts/3973513196001409/
Եւ այսպես, ի՞նչ ունենք․ Եվրասիա համագործակցության հիմնադրամ, որի դոնորները Մեծ Բրիտանիան, Եվրոմիությունը, ԱՄՆ-ն և այլ՝ այդ շարքի երկրներ և դրանց հետ շաղկապված կառույցներ են, որի հիմնական ուղղություններից են՝ Հայ-թուրքական, Հայ-ադրբեջանական թեմաներով կեղծ խաղաղասիրական միջոցառումները, հակամիլիտարիստական (ռազմականացման դեմ), և կրոնական (Եկեղեցու դեմ) միջոցառումները, մարզերում և այլուր այդ գործունեությամբ զբաղվող աշխուժակներ (ակտիվիստներ) պատրաստելը․․․, և որը «խաղաղության դիմաց» Արցախը թուրքին հանձնելը «մարսելուց» հետո, անցել է ծրագրի շարունակությանը՝ Բանակը (դիմադրության վերջին օղակը) վերջնականապես կազմաքանդելու իրենց նպատակին, և հիմա փորձում է իր վճարովի «արտիստների» միջոցով վնասել պարտադիր զորակոչն ու զինվորական ծառայության կազմակերպման բնականոն գործընթացը։ Սա իրականացնելու համար նրանք որպես առիթ օգտագործում են վերջին օրերին Վարդենիսի հատվածում Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործության հերթական դեպքը, որի ժամանակ երեք զոհ ունեցանք։ Այո՛, դուք չեք սխալվում, իրենց ծրագրերն իրականացնելու համար վարձու ակտիվիստների այս խմբակը պատրաստ է օգտագործել և շահարկել ցանկացած առիթ, և հատկապես մեր ու ձեր վիշտը։ Կարծում եք պատահակա՞ն էր, որ հենց այդ դեպքը «հանկարծ» նման հնչեղություն ստացավ՝ ընդհուպ մինչև Սերժ Թանկյանի կողմից առանձին գրառման առիթ դառնալով։ Խնդիր էր դրված նախ էմոցիոնալ ֆոնն ապահովել, որպեսզի բանակը կազմաքանդելու գործողության «հանրային պահանջն» արդարացնեն և առավելագույն ներկայացվածություն ապահովեն․․․ (Այդպես են գործել գրեթե բոլոր հակահայ օրինագծերի ընդունումից առաջ։ Նախ հանրային մեծ աղմուկ՝ որևէ ողբերգություն շահարկելով, և ապա պլանավորած նախագծի առաջ մղում՝ «էմոցիոնալ լյաբիլ» աջակիցների պայմաններում)․․․
Տեսեք, ավելի վաղ անդրադարձել էի այդ թեմային՝ թե ինչպես են սորոսական «իրավապաշտպանները», խաղալով մարդկանց ցավի և դժբախտության վրա, փող աշխատում և կատարում իրենց տերերի պատվերները։ Միևնույն ժամանակ այնքան լպիրշ են, որ կարող են ստել, թե երբեք սորոսի ֆոնդից չեն վճարվել։ Դա այն դեպքում, երբ ստացած գումարների, դրանց քանակի, տրամադրման օրվա և նպատակի մասին տեղեկությունը բաց տեղադրված է հենց սորոսի կայքում։
https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/3701307753221956
https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/3015138851838853
Կից տեսանյութերից մեկում կտեսնեք, թե ինչպես է նշված «իրավապաշտպանների» մի խումբ, ի դեմս սորոսական Սաքունցի, Զառայի և Ժաննայի, նստած քննարկում, թե ինչպես է Սորոսը օգնել Էրդողանին, երբ նա «հալածվում էր» բանտում։ Միևնույն ժամանակ, այդ մարդիկ վճարվում են սորոսից և հակաբանակային, հակաեկեղեցական և այլ ակցիաների մասնակցում, ըստ էության՝ խաղալով մարդկանց էմոցիաների և դժբախտության վրա։
Սա է իրականություն։ Սա է նրանց դեմքը․․․
Երբե՛ք, երբե՜ք չկարծեք, թե սրանցից որևէ մեկի սիրտը ցավում է մեր զինվորների կամ Արցախի կորստի համար, բռնության դեպքերի կամ անարդարությունների կապակցությամբ․․․։ Այդ ամենը նրանց համար զուտ փող աշխատելու հնարավորություն է, և պատրաստ են ցանկացած քայլի՝ հանուն այդ փողի և իրենց վճարողների պատվերները անշեղորեն կատարելու համար։
Եւ այսպես, կարծում եմ, այսքանն էլ բավարար էր, որպեսզի անտեղյակ հանրությունը պատկերացնի, թե ինչպիսի կազմակերպված ցանցի հետ գործ ունենք։
Իսկ նրանց բուն ծրագրերը հասկանալու համար պետք է մի փոքր ավելի «հետ պտտել պատմության անիվը»։
Տեսեք, վերջերս տված մի հարցազրույցում՝ Հայաստանի Հանրապետության կազմաքանդման և թալանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, թե ողջ աշխարհի համար Արցախը Ադրբեջան է և վերջ, շարունակելով, թե նրանք եկել են և իրենց հողերը վերցրել են մասամբ։ Ընդգծում է՝ մասամբ, նշելով, թե էն մյուս մասը չի ստացվել դեռ վերցնել, որովհետև էդտեղ տեղակայվել են ռուսական խաղաղապահները․․․ (տեսանյութը կցված է գրառմանը, կարող եք ծանոթանալ)։
Հասկանում եք չէ՞․․․ Այսինքն, ելնելով այդ կոնտեքստից, ստացվում է, որ այս խունտայի՝ Արցախը հանձնելու ծրագիրը ավարտին չի հասցվել զուտ այն պատճառով, որ Ռուսաստանը զորք է մտցրել Ստեփանակերտ։
Շատերն են լսել Լեոնիդ Ազգալդյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությունը հայտնի տեսանյութում, որտեղ նա նշում է, թե ինչ էլ ասեն կենտրոնական, ոչ կենտրոնական, ազգային, միջազգային և այլ կազմակերպություններ՝ Սա Հայաստան է և Վերջ, և որ ոչ-ոք չի կարող ասել, թե Արցախն Հայաստան չէ․․․
Բայց քանի՞սդ եք փորձել հասկանալ, թե ինչու՞ պետք է Լեոնիդ Ազգալդյանը նման հայտարարություն աներ։ Այդ ի՞նչ «ազգային» և ոչ ազգային, կենտրոնական և ոչ կենտրոնական կառույցներ էին, որոնք ստիպել էին նրան այդ հայտարարությունն անել․․․
Վերջերս, ԱԺ-ում իր հայտնի ելույթում, նիկոլական (լևոնական) թիմից պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով հանրության շրջանում առավելապես հայտնի է Գռզո մականվամբ, հայտարարեց, թե ժամանակին իրենք (Լևոնը և կորպորացիան կամ կոոպերատիվը), ասում էր, թե պետք է հանձնել այդ հողերը, որ չե(ն)ք կարող դրանք պահել, բայց որ իրենց չլսեցին, և որոշ ուժեր դեմ դուրս եկան դրան․․․ Հետո շարունակում է, թե Վազգեն Սարգսյանին խփեցին, որպեսզի հետաձգեն այդ հողերի հանձնումը․․․
Եկեք հասկանանք․ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթում՝ 1998 թվականին Անվտանգության խորհրդի նիստում, սևով-սպիտակի վրա գրված են այն մարդկանց անունները, որոնք դեմ էին նրա՝ Արցախը հանձնելու առաջարկին։
Այդ մարդկանց անուններն են՝ Վ․ Սարգսյան, Ռ․ Քոչարյան, Ս․ Սարգսյան, Ա․ Ղուկասյան, Օ․ Եսայան։
Հիմա հարց․ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Արցախը հանձնելուն դեմ կանգնած և դրա պատճառով Լևոնին և հարակից խմբակին իշխանությունից հեռացրած Վազգեն Սարգսյանին խփեցին՝ Արցախի հանձնումը հետաձգելու համար։
Իրականությունն այն է, որ այդ դեպքից հետո Քոչարյանի մոտ են մտնում Լևոնի և ներկայիս իշխանության (որ նույն բանն է) թիմի անձինք և Քոչարյանին մեկնում մի ցուցակ՝ պահանջելով նրա հրաժարականը և անցումային կառավարության ստեղծում։ Այդ ցուցակից Գագիկ Ջհանգիրյանը Նիկոլի թիմում ԲԴԽ կազմում է (Վիգեն Քոչարյանենց հետ), Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ-ում պաշտպանության կոմիտեի ղեկավար, ապրիլյան «քննիչ» հանձնաժողովի անդամ, իսկ Վյաչեսլավ Հարությունյանի եղբայրը՝ ում «պագոնները պոկել էր» Քոչարյանը, Նիկոլի օրոք նշանակվում է պաշտպանության նախարար և գործուղվում Սյունիք՝ զորքերը հետ քաշելու հրամանն իրագործելու․․․ (ինչի պատճառով էլ, ի դեպ, տեղի է ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ընդհարումը նրա և Նիկոլ Փաշինյանի հետ․․․)․․․
Իրականությունն այն է, որ լևոնական շարժումը ոչ թե ղարաբաղյան, այլ՝ հակաղարաբաղյան, հակաարցախյան շարժում էր։ Եւ դա էր պատճառը, որ Լևոնի օրոք Արցախի ազատագրության առաջամարտիկներն ու նվիրյալ հայերը մեկը մյուսի հետևից կասկածելի հանգամանքներում սպանվում կամ զոհվում էին․․․
Իրականությունն այն է, որ թե՛ 2008-ին, թե՛ 2018-ին փողոցային խժդժությունները (և ընդհանրապես, Լևոնի, Նիկոլի և այլ լևոնականների քաղաքական կենսագրությունը) ուղեկցվում էին հակաարցախյան կոչերով և կոնկրետ շրջանակների կողմից լուրերի տարածմամբ, թե «Ղարաբաղից զորք են բերել՝ մարդկանց ճնշելու և նրանց վրա կրակելու համար»․․․
Այդ թեման տարվում էր այն պատճառով, որ Արցախի հանձնումը հանրության շրջանում ոչ թե ցավով, այլ ցնծությամբ ընդունվի։ Այդ թեմային անդրադարձել էր նաև Վազգեն Սարգսյանը 1998 թվականի իր հայտնի հարցազրույցում, որտեղ հիշատակում է «մահափորձի» անվան տակ հակաարցախյան տրամադրություններ հրահրելու անբարոյականությունը և անթույլատրելիությունը։ Այդտեղ նաև Անդրանիկ Քոչարյանի անունն է տալիս։ Կարող եք լսել նրա ելույթը՝ արդեն այս կոնտեքստում դիտելով այն․․․
https://www.youtube.com/watch?v=WifsN9zjzSs&t=941s
Եւ եթե 1999-ին, 2008-ին լևոնական խունտան այդպես էլ չկարողացավ գալ իշխանության՝ իրականացնելու Արցախն հանձնելու իր վաղեմի ծրագիրը, զուտ քանի որ երկրի ղեկին նստածը կամային որակներ ցուցադրեց և պահեց իշխանությունը, ապա 2018 թվականին, ցավոք, այդ կամքը ցուցադրելու բավարար ջանք չգործադրվեց, և լևոնական ողջ այս խմբակը, վերցնելով իշխանությունը, ըստ էության, իրականացրեց Արցախի հանձնման իր վաղեմի ծրագիրը։ (Զուգահեռաբար տարածելով նաև, թե տեսեք՝ Լևոնը մարգարե էր, մի բան գիտեր, որ ասում էր)։ Եւ, ելնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ այդ հանձնումը դեռ կիսատ է մնացել, զուտ իրենցից անկախ հանգամանքներով՝ քանի որ Ռուսաստանը զորք է մտցրել Ստեփանակերտ․․․
Իսկ այժմ, այս ամենի համատեքստում դիտարկեք լևոնականների (այդ թվում Նիկոլի) ողջ քարոզչական թեզերն ու գործունեությունը, և պատկերն առավել ամբողջական կդառնա։
Առաջին հարցը, որը կարող է ծագել, հետևայլն է, իսկ ինչի՞ համար են գործակալական այդ ցանցի ներկայացուցիչներն այդպես շահագրգռված Արցախն հանձնելու հարցում։
Պատկերն առավել պարզվում է, երբ սկսում ենք գիտակցել, որ 70-80-ականների «անկախականների» շրջանում ահռելի տոկոս էին կազմում հակասովետական գործակալները, որոնց նպատակը ոչ թե Արցախի ազատագրումը և Հայաստանի անկախությունն էր, այլ Սովետական միության փլուզումը և նրա անդամ երկրների ռեսուրսների տնօրինությունը այլ ուժերի (աշխարհաքաղաքական կապիտալի ներկայացուցիչների) կողմից։ (Նրանց անձնական մոտիվացիան տարբեր է՝ փողից մինչև ծագումնաբանություն, և, խորանալով նրանցից ոմանց գեների մեջ, չզարմանաք, եթե հայտնաբերեք Թալեաթի, Աթաթուրքի, Տրոցկու, Պարվյուսի, Դիզրայելիի, Վամբերիի և այդ «ծածուկ ցեղախմբի» ներկայացուցիչների հետքը): Հենց դրանով է նաև բացատրվում, որ սկզբնական փուլում շարժումը էկոլոգիական բնույթ էր կրում (Նաիրիտ, Ատոմակայան և այլն), և դրա ոչ այնքան էֆեկտիվությամբ պայմանավորված՝ առավել զգայական թեման՝ Արցախյան հարցը խաղարկվեց, իսկ շարժման մեջ գործակալների թիվը էապես մեծացվեց՝ իրական նվիրյալներին աստիճանաբար պրոցեսից դուրս մղելով․․․
Այլ հարց էր, որ այդ ողջ ընթացքում կային և իրական նվիրյալներ, գաղափարի մարտիկներ, որոնք ըմբռնելով, որ կենտրոնական կառավարման փլուզման հետևանքով պատերազմն անխուսափելի է, արդեն իսկ պատրաստվում էին պաշտպանել Հայության շահերը զենքով։ Եւ հատկապես հենց ա՛յս անձանց պրոցեսներից դուրս մղմանն ենք ականատես լինում՝ հետհայացք նետելով պատմության էջերին։ Այս նվիրյալների զգալի մասը, ինչպես արդեն նշվեց, կասկածելի հանգամանքներում սպանվեցին կամ զոհվեցին, իսկ մնացյալ հատվածն արդեն բավարար ուժ չուներ օրակարգ պարտադրելու համար։ Այդպիսով, կառավարող ուժը այլևս գրավված էր օտարի շահերը սպասարկող գործակալական ցանցի կողմից․․․
(Եւ հենց այդտեղ է բացատրությունը, որ նախկին «անկախականներից» որոշ ներկայացուցիչներ, ցայսօր լևոնիզմի աղանդի վկաներ են, և «կեցցե Սորոսը» կոչերով են հանդես գալիս, չէ՞ որ Սորոսի գրասենյակը Հայաստանում ներդրվել է հենց ԼՏՊ օրոք՝ 1997 թվականին, (իսկ ներկայիս նախագահ՝ Արմեն Սարգսյանն էլ վարչապետ էր՝ 1996 թ-ի դեկտեմբերից, 1997 թ-ի փետրվար ժամանակահատվածում))․․․
Սովետական միությունը ներսից պայթեցնող և նախապես կազմավորված տրոցկիստական-գլոբալիստական գործակալական ցանցի մասին կարող եք կարդալ ստորև բերված հղմամբ ծավալուն հոդվածում։
https://cont.ws/@pulikk/1257586
Այս ցանցի պլաններում, ինչպես արդեն նշվեց, չէին մտնում Արցախի ազատագրումը կամ Հայաստանի իրապես անկախացումը։ Այլ խաղարկվում էր Սովետական միության փլուզման սցենարը, եւ դա էր պատճառը, որ գլոբալ ուժերի դրածո Լևոն Տեր-Պետրոսյանը ծանր էր տանում Քարվաճառի, Քաշաթաղի կամ այլ շրջանների ազատագրումը, ինչպես նաև՝ հետևողական կերպով կազմակերպեց Հայաստանի տնտեսության կազմաքանդումը՝ դարձնելով նրան կախյալ և իր վերադաս օտար ուժերի կողմից կառավարելի…
Բանն այն է, որ Սովետական Միության փլուզմանը պետք է հաջորդեր նոր ուժի ձևավորումը, որը պետք է լիներ տարածաշրջանում գերակա դիրք զբաղեցնող Ռուսաստանին և Իրանին զսպող գործիք՝ արևմտյան կապիտալի ձեռքին։ Խոսքը թուրքական պետությունների դաշինքի մասին է։ Հայաստանը, ըստ էության, խրված սեպ է այդ ծրագրի ճանապարհին, իսկ Արցախի ազատագրմամբ, փաստորեն, է՛լ ավելի էր խորացվում այդ սեպը՝ խոչընդոտելով պանթուրքական նախագծին։ Պանթուրքական ծրագրի իրագործման համար, ահրաժեշտ էր շտապ փակել Արցախյան հակամարտության էջը և «կարգավորել» հարաբերությունները Թուրքիայի հետ (հրաժարվելով Հայության իրավունքներից և շահերից)։ Սա ըստ էության այն է, ինչ պնդում էր Լևոն Տեր-Պետրոսյանը 90-ականներից մինչ օրս, և այն է՝ ինչ իրականացնում է ներկայիս լևոնական իշխանությունը՝ նրա հոգեզավակի դեմքով։ Պատահական չէ, որ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք առաջ քաշվեցին Գոբլի պլանը և Մեղրու շուրջ խոսակցությունները (և որ թուրքական աղբյուրներում հիշատակվում է, թե ինչքան ծանր են տարել նրանք Լևոն Տեր-Պետրոսյանի փոփոխությունը, քանի որ այդպիսով ի չիք է դառնում նրանց երազանքների ի կատար ածումը)։ Բոլոր այդ խոսակցությունները, ըստ էության, իրականացվում են Նիկոլ Փաշինյանի և նրա լևոնական թիմի իշխանության օրոք, և որոնք կանխվել էին Վազգեն Սարգսյանի և նրան հաջորդող ժամանակաշրջանում՝ մինչ Նիկոլի (Լևոն Տեր-Պետրոսյանի) և նրա թիմակիցների կողմից իշխանության (վերա)զավթումը։
Լևոն Տեր-Պետրոսյանը, 2017 թվականին, հնարավորություն ստանալով մասնակցել ընտրություններին, ներկայացավ «Խաղաղություն» անունը կրող քաղաքական ուժով, որի ողջ ներկայացուցչական կազմը զբաղված էր ազատագրված տարածքները Ադրբեջանին զիջելու քարոզով (Անտարեսի Արմենից մինչև Վլադիմիր Կարապետյան և այլ` մանր, միջին և խոշոր լևոնականներ): Սակայն ԱԺ ընտրություններին այդ գիծն առաջ տանող ուժը ստացավ ընդամենը 1․65% կամ 25 950 ձայն։
Տեսնելով, որ Արցախն հանձնելու ուղիղ քարոզը չի տալիս ակնկալվող արդյունքը, խաղարկվեց մյուս սցենարը՝ «Արցախը պահելով» այն հանձնելը։ Հենց այդ էր պատճառը, որ գերազանցապես լևոնական (սորոսական) երիտասարդներից բաղկացած խմբակը, ծրագրված սցենարով գրավելով իշխանությունը սկսեց պետական բոլոր համակարգերի և հատկապես ռազմական ու անվտանգության համակարգի կազմաքանդումը։ Շատերը գուցե և արդեն մոռացել են, բայց 2019 թվականի փետրվարին (2018 թվականի դեկտեմբերի ընտրություններից և 2019 թվականի հունվարին կայացած ԱԺ առաջին նիստից հետո) հեղափոխության արտահայաստանյան սցենարիստները Քարնեգի հիմնադրամի շուրթերով ցուցումներ տվեցին Նիկոլ Փաշինյանին՝ հեռացնել Արցախի ուժայիններին։ Հետաքրքրվողները կարող են ծանոթանալ հոդվածին այս հղմամբ։
https://www.aysor.am/…/%D4%B1%D5%B4%D5%A5%D6%80…/1531074
Սակայն ուժային համակարգը և ուժային կառույցները կազմաքանդելու պրոցեսը Նիկոլ Փաշինյանն իրականացնում էր «Աշոտիկը բանակում» և «Ելակ-Ելակ մինչև վերջ» թատրոնների զուգորդմամբ, իսկ դրա կուլմինացիան՝ զենքից զարդ սարքելու պրոպագանդիչ և Մեհրիբանին Շուշիում մուղամ լսելու հրավիրող տիկնոջ ամուսնու կողմից Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքերի՝ Արցախը Հայաստան է եւ վերջ արտահայտությունն հնչեցնելն էր։ Սակայն ի տարբերություն Ազգալդյանի, որը իր կյանքով ստորագրեց իր խոսքերի տակ, Նիկոլ Փաշինյանը մատաղ արեց մի ողջ սերունդ՝ իր գաղափարական հայրերի վաղեմի ծրագրերն իրականացնելու համար․․․
Բայց, որպեսզի հարցը հիմնովին փակվի, անհրաժեշտ էր ոչ միայն զուտ հանձնել Արցախը, այլ նաև ոչնչացնել այդ ծրագրին հակադրվող կամ կորցրածը հետ բերելու համար պայքարող ողջ հայկական պոտենցյալը, կամ ինչպես ԼՏՊ-ն է նշում՝ «ոչմիթիզականներին»։ Հետևաբար, պահեստազորից զորահավաք կազմակերպելու փոխարեն, կոչ արվեց կամավոր կերպով խմբեր կազմել, ընտրել հրամանատար և գնալ «հաղթելու»։ Հաշվարկը իդեալական էր՝ հանձնել Արցախը՝ այն պաշտպանելու իմիտացիայով, զուգահեռաբար վնասազերծել բոլոր այն ուժերին, որոնք կարող են դիմադրել, պատժել կամ ապագայում ռևանշի պատրաստվել, իսկ ովքեր էլ ողջ կմնան՝ կորակվեն որպես նախկին կամ դավաճան և վերջ․․․ հարցը փակված է։
Հենց այդ էր պատճառը, որ ողջ կյանքում հակաբանակային, հակաարցախյան ակտիվություն ցուցաբերած, թուրքերի հետ բարեկամանալու քարոզ անող վարձու «դերասանները», որոնք կազմելով լևոնական էշելոնի երիտասարդ թևը՝ իշխանության էին բերվել իբրև «թարմ դեմք», հանկարծ այդ 44 օրերին «վեր էին ածվել» «ռազմատենչ» «ոչմիթիզականների» և խմբակային կերպով «պաշտպանում էին Արցախը»՝ Էռատոյի օրինակով։
Իսկ Արցախն հանձնելուց, Հայության պայքարի ու դիմադրության ոգին ջարդելուց, Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան հայտարարելուց և Սյունիքի ստրատեգիական նշանակության ճանապարհները Ադրբեջանին տալուց հետո՝ լևոնական իշխանությունն անցել է ծրագրի հաջորդ էտապներին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորմանը», այսինքն՝ Հայության օրինական պահանջներից և իրավունքներից հրաժարմանը՝ ի շահ գեոպոլիտիկ կենտրոնների ղեկավարության և նրանց ծրագրերի․․․ Այդ է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur աշխարհի հուշում է իր հոգեզավակին, որ իշխանությունը պահելու հարցում միջոցների մեջ խտրություն չդնի, ասել է թե՝ իշխանությունը պահի ամեն գնով․․․․
Եւ հիմա, լևոնիզմի շոշափուկների մյուս թևը՝ ի դեմս «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» և սորոսի ֆոնդի մի շարք վարձու ակտիվիստների, այժմ փորձ է անում վերջնականապես ջախջախել պետականության վերջին փշուրները՝ մեր Բանակը, հակաբանակային տարատեսակ ակցիաների կազմակերպմամբ, իսկ այդ նույն ժամանակահատվածում լևոնիզմի մյուս ներկայացուցիչները «հայ-թուրքական» հարաբերությունների «կարգավորում» են բեմադրում կամ դեպի Ստամբուլ չվերթներ սկսում․․․
Ամփոփելով,
Նյութում օգտագործված տեղեկությունների ճնշող մեծամասնությունը հասանելի է բաց աղբյուրներում, և, չնայած դրանց մի մասի հետքերը վերացնելու փորձեր են արվում, այնուամենայնիվ, համացանցից որևէ տեղեկություն ջնջելը այդքան էլ դյուրին գործ չէ։ Եւ եթե ինձ՝ շարքային քաղաքացուս, հասանելի է այս տեղեկատվությունը, մինչդեռ ո՛չ ի պաշտոնէ, ո՛չ էլ մասնագիտության կամ աշխատանքի բերմամբ ես բնավ պարտավոր չեմ այս ծավալի աշխատանք ու վերլուծություն կատարելու, և ամենը բացառապես իմ ժամանակի, անձնական միջոցների և առողջության հաշվին է, ապա հարց է առաջանում․ ինչո՞վ են զբաղված մեր համապատասխան կառույցները, որոնց աշխատանքը պետք է լիներ Հայ Ազգի անվտանգության ապահովումը․․․
Ձե՛զ եմ դիմում, տիկնայք և պարոնայք, ինչո՞վ եք զբաղված․․․ Հասանելի՞ չէր այս ամենը ձեզ, այդ դեպքում ինչի՞ համար եք աշխատավարձ ստանում․․․ Հասանելի՞ էր, այդ դեպքում ինչու՞ չեք միջոցներ ձեռնարկել և ձեռնարկում՝ կանխելու համար այս աղետը․․․ Այս ամենը վերլուծելու՞, ըմբռնելու՞, թե գործելու վճռականության հետ խնդիր ունեք․․․
Նայել՝ դեռևս չի նշանակում տեսնել, տեսնել՝ դեռևս չի նշանակում հասկանալ, իսկ հասկանալ՝ դեռևս չի նշանակում գործել․․․
Գործելու կամք և վճռականություն եմ ցանկանում Հայությանը․․․
Թերևս այսքանը․․․
Ժամանակին, իր ելույթներից մեկում, Հայաստանի Հանրապետության թալանի և կազմաքանդման հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր՝ «․․․թող ոչ մի զոհ չպահանջվի իձնից բացի»․․․
․․․ասել էր, և զոհեց ամեն ինչ և բոլորին՝ իրենից բացի․․․