Ազգային տապանի կառուցման հրամայականը
Հենց հիմա ազգովի ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ՏԱՊԱՆԸ, որի շնորհիվ շանս ենք ստանալու դիմակայել վաղուց սկսված, հիմա իրականացվող և ապագայում սաստկացող ապաարժեքային հորձանուտին։
Տապանի կառուցման հրամայականը և՛ փոխաբերական, և՛ ուղիղ իմաստ ունի։
Փոխաբերական իմաստով․
Աստվածաշնչյան տրամաբանության համապատասախան քաղաքակրթական այնպիսի ճգնաժամերում, երբ ապարժեքային քաոսը, ջրհեղեղը քշում տանում, ոչնչացնում է ցանկացած բնական, Աստվածային արժեք, անհրաժեշտ է ստեղծել պաշտպանիչ սեփական Տապանը, ինչը և արեց Նոյը՝ փրկելով մարդկությունը, նրա էութենական ժառանգականությունը։ Քաղաքարթական նմանատիպ ճգնաժամում է այսօր հայտնվել մարդկությունը, երբ ժամանակակից գործիքներով փորձ է կատարվում տոտալ վերահսկողություն սահմանել մարդու վարքագծի վրա, նրա դարձնելով անարժեք (անաստվածային) բիոռոբոտի՝ ստրուկի։ Հետևաբար, հենց Հայաստանում էլ պետք է սկսվի համամարդկային Տապանի կառուցումը, որի հիմքերը պետք է դրվի սեփական Տապանի կառուցմամբ։ Այսինքն, մենք պետք է վերադառնանք մեր արժեքային մատրիցան, որն էլ հենց կհանադիսանա Տապանի փոխաբերական իմաստով կառուցումը։ Դա չի նշանակում վերադարձ անցյալ, այլ ընդհակառակը՝ սեփական արժեհամակարգի հիմքով դա ապագայի ներկաարարումն է, որը հնարավոր է միայն Ազգային պետության ստեղծմամբ։
Ինչ վերաբերում է Տապանի կառուցման ուղիղ իմաստին, ապա այն ունի հստակ բանաձև՝ Բերդ-համայնքների միջոցով ձևավորել Ամրոց-պետություն։ Մեր Հայրենիքն Ամրոցի վերածելը հնարավորություն կտա դիմակայել Նոր Աշխարհակարգի հաստատմամբ պայմանավորված՝ աշխարհաքաղաքական տեկտոնական շարժերին։
Եվ այսպես, Հայոց Ազգային Պետության կառուցումը դա Մեր Տապանն է՝ անարժեքային հորձանուտում։