Շնորհավոր ՄԱՅԻՍԻ 28․ «ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» երիտասարդական հարթակի ՀՌՉԱԿԱԳԻՐ–ՈւՂԵՐՁԸ
«ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» երիտասարդական հարթակի
ՀՌՉԱԿԱԳԻՐ–ՈւՂԵՐՁԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ … ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ
ՀԱՅՔԸ. Կա և արդեն իսկ գործում է…
Հայ երիտասարդը, տեր լինելով իր քաղաքակրթական ժառանգությանը, վերահաստատում է Արդար Աշխարահակարգի արարմանը կոչված իր առաքելությունը…
Այդ նպատակի իրագործման համար խիստ կարևորում ենք.
- Քաղաքակրթական ժառանգության պահպանման պահանջով՝ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ.
- Քաղաքակրթական պահանջատիրության հիմքով՝ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐՈՂ ՄՅՈւՍ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ .
- Անտրոպոցիդի կանխարգելման պահանջով՝ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՐԴԱՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ.
Այդ պատասխանատվության շուրջ այսօր արդեն երիտասարդներ՝ Արցախից, Սյունիքից, Շիրակից և Լոռիից ձևավորել են «Քաղաքակրթական պահանջատիրություն – ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» երիտասարդական հարթակը, որը գործելու է ՀԱՅՔԻ անունից և հանուն՝ ՀԱՅՔԻ…
Մենք այլևս պատրաստ ենք Տեր կանգնել Արարչապարգև մեր առաքելությանը, մեր իրական Հայրենիքին՝ Մեծ Հայքին…
ՀԱՅՔԸ մեր գոյության սկիզբն է, որի ամբողջացման մեկնարկը դրված է․․․
ՇՆՈՐՀԱՎՈՐ 28-ը ՄԱՅԻՍԻ.