Լինքոլն. ԱՄՆ-ում ստրկատիրական կարգերի վերացման մասին:
Լինքոլնը ԱՄՆ-ի 16-րդ նախագահն է. ԱՄՆ-ի պատմության ամեաազդեցիկ նախագահներից մեկը: Նրա նախագահության տարիներին երկրում քաղաքացիական պատերազմներ են եղել:
Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին Հոջգենվիլի մոտակայքում, Կենտուկի նահանգում: Նա մեծացել է Կենտուկիում, Ինդիանայում և Իլիոնիսում: Լինքոլնի ծնողները աղքատ գյուղացիներ են եղել, այդ իսկ պատճառով նա կրթություն չի ստացել, զբաղվել է ինքնակրթությամբ: 1836 թվականին նա ստացավ իրավաբանի որակավորում և Իլիոնիս նահանգի Սպրինգֆիլդ քաղաքում աշխատանքի անցավ: 1834-1842 թթ. նա պաշտոն է զբաղեցրել նահանգի օրենսդիր մարմնում, իսկ 1846 թվականին ընտրվում է որպես Կոնգրեսի անդամ ներկայացնելով՝<<Ուիգ>> կուսակցությունը: 1856 թվականին նա միանում է Հանրապետական կուսակցությանը, իսկ 1860 թվականին կուսակցությունը նրան առաջադրում է որպես նախագահի թեկնածու:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Լիքոլնը դեմ էր արտահայտվում երկրում գոյություն ունեցող ստրկատիրական կարգերին: Նրա հաղթանակը երկրում հանգեցրեց ճգնաժամի: Հարավային նահանգները անհանգստանում էին տեսնելով նրա ստրակտիրական կարգերի վերացմանը միտված քայլերը: Երկրի յոթ նահանգ լքում է Միությունը և ձևավորում ԱՄՆ-ի Համադաշնային նահանգները: Հետագայում չորս նահագներ նույնպես միանում են այս պայքարին: Լինքոլնը խոստացավ միավորել երկիրը, նույնիսկ պատերազմի գնով:
1861 թվականին տեղի ունեցան առաջին մարտերը: Լինքոլնը հավաստիացնում էր, որ քաղաքացիական պատերազմի միջոցով երկիրը կկարողանար միավորել, բայց, այնուամենայնիվ, 1863 թվականին նա կարդաց <<Էմանսիպացիայի>> հռչակագիրը, որով Համադաշնության հսկողության տակ գտնվող նահանգների ստրուկները ազատվում են ստրկությունից: Սա Լինքոլնի կողմից շատ կարևոր ժեստ էր` ցույց տալու, որ երկիրը պետք է բռներ միավորման ու առանց ստրկատիրական կարգերի ուղին:
Պատերազմում հաղթանակ տանելու համար Լինքոլնը իր ձեռքում ավելի շատ իշխանություն կետրոնացրեց, քան նրանից առաջ պաշտոնավարած նախագահները, մասնավորապես՝ հայտարարեց ռազմական դրություն և մարդկանց բազմաթիվ իրավուքներից զրկեց: Նա չէր կարողանում գտնել այնպիսի գեներալներ ովքեր կկարողանային առաջնորդել Միության բանակը, մինչ 1864 թվականը, երբ նա կարողացավ հայտնաբերել Ուլիս Ս. Գրանտին:
1863 թ. նոյոմբերի 19-ին Լինքոլնը հանդես եկավ իր հայտնի Գետիսբուրգի ուղերձով. Գետիսբուրգի գերեզմանատան մոտ` Գետիսբուրգի ճակատամարտի վայրում, որտեղ տարվա սկզբին տեղի էր ունեցել Միության հաղթանակը:
1864 թվականին նա վերընտրվում և հաղթում է նախագահի ընտրություններում: Իր երկրորդ երդմնակալության ժամանակ նա հաշտության կոչ էր անում հարավային նահանգերին:
1865 թվականի ապրիլի 9-ին, Համադաշնության զորքերի հրամանատար գեներալ Ռոբերտ Է Լիին վերջնական պարտություն է կրում, որով ազդարարվում է պատերազմի ավարտը: Պատերազմը տևել է ավելի քան 4 տարի, որի արդյունքում զոհ են գնացել 600.000 ամերիկացիներ: Ավելի քիչ, քան մեկ շաբաթ անց, Վաշինգտոնի(մայրաքաղաք) Ֆորդ թատրոնում Լինքոլնի վրա կրակում են և հաջորդ առավոտ՝ 1865 թ. ապրիլի 15-ին նա մահանում է: Նրան սպանողը՝ Ջոն Ուիլկես Բուֆը, Համադաշնության հավատարիմ աջակիցն է եղել:
Աղբյուր՝ http://www.bbc.co.uk/history/historic_figures/lincoln_abraham.shtml
Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը
Խմբագիր՝ Շուշան Ղազարյան