Սինգապուրյան հրաշք, ճահիճից զարգացած ֆինանսական և տնտեսական կենտրոն:

Հասարակածից մեկ աստիճան դեպի հարավ գտնվող Սինգապուրը հայտնի է դարձել իր բազմազան ենթակառուցվածքներով,բարերով, չիլի խեցգետնով, ինչպես նաև երկրում հաճախակի անցկացվում է Ֆորմուլա 1-ի մրցաշարերը:

Սինգապուրը հաճախ անվանում են՝ »Արևելքի Մոնակո», որը սկսած 1970 թվականից բռնել է զարգացման և տնտեսական առաջընթացի ուղին:

Սինգապուրը հաջողությունները հիմնականում վերագրվում են՝ Լի Քուան  Յուին, երկրի առաջին վարչապետին: Նա երկիրը ղեկավարել է 1959-1990թթ-ին: Նա պատմության մեջ ամենաերկար ղեկավարած վարչապետն է: 1965 թվականին Սինգապուրը առանձնացավ Մալայզիայից և հռչակեց իր անկախությունը: Կես դար առաջ Սինգապուրը չուներ որևէ օգտակար հանածոներ և ռեսուրսներ:

Հետագայում, երկրում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան, երկրում բացվեցին 2 խաղատնային ռեզորտներ, ինչպես նաև կառուցվեց օդանավակայան,որը լավագույններից մեկն էր համարվում ողջ աշխարհում: Սինգապուրը կենտրոնական հատվածում է գտնվում երկրի բիզնես թաղամասը, որտեղ առակա են բազմաթիվ երկնաքերեր, երկրի հարևանությամբ է գտնվում “հակառակորդ” Հոնկ- Կոնգը:

Պարոն Լին այն մարդկանցից էր ով չէր խուսափում իր նվաճումները ներկայացնելուց: Նրա հուշագրությունների երկրորդ հատորը վերնագրվել է` «Երրորդ աշխարհից դեպի առաջին»: Գիրքը Սինգապուրի պատմության մասին է 1965-2000 թթ:

Որոշ փորձագետներ ներկայացրել են այն քայլերը որոնք ձեռնարկել է Լին քաղաք պետությունը զարգացնելու ուղղությամբ:

Ժառանգությունը

Նավինա Սարմա, Ասիացի խմբագիր, Տնտեսական հետազոտությունների միավորում

Լի Քուան Յուն շեշտը դրեց երկրի տնտեսական աճի վրա, մասնավորապես՝ երկիրը  բավականին գրավիչ դարձրեց  ներդրողների համար, երկրում ի հայտ եկավ բանվորական ներուժի պահանջարկ, արվեստային ոճով կառուցվեցին բազմաթիվ ենթակառուցվածքներ, բարելավեց ջրային և օդային հաղորդակցությունները, երկրում հաստատվեց թափանցիկ հարկային քաղաքականություն ինչպես նաև նվազեց հարկերը, քաղաք պետությունը չեզոք արտաքին քաղաքականություն էր վարում մասնավորապես դաշնակցելով ԱՄՆ-ի և Չինաստանի հետ, կառուցվեց կանաչ և մաքուր քաղաք և այս քայլերի շնորհիվ Սինգապուրը տնտեսական առաջընթաց գրանցեց: Այս գործոնները նպաստեցին Սինգապուրի որպես հզոր և հարուստ ֆինասնական կենտրոն վերածվելուն:

Լուսավոր ժառանգություն

Վիշնու Վարաթհան, ավագ տնտեսագետ, Միժույի բանկ:

Այս փորձառու իրավաբանը, ով հանդիսանում էր երկրի գլխավոր ճարտարապետը, կարողացավ միավորել երկրի բոլոր կրոնական և էթնիկ շերտերին և իրականացնել երկրի տնտեսական հրաշքը: Նրա վճռական տնտեսական քաղաքականությունը Սինգապուրը հասանելի էր դարձնում ողջ աշխարհին: Վարչապետը մարդկային ռեսուրսը համարում էր Սինգապուրի գլխավոր առավելությունը ողջ աշխարհի նկատմամբ:Այս սկզբունքը արագացրեց երկրում տնտեսական բարձր ցուցանիշներ գրանցմանը, մասնավորապես հավասարություն դնելով սոցիալական բոլոր խավերի առջև, երկրում անզիջում պայքար իրականացվեց ընդեմ կոռուպցիայի: Երկրում թափանցիկ և արդար դատական համակարգը ճանապարհ հարթեց բիզնեսի ծաղկմանը: Պարոն Լին սկզբունքային մոտեցում ուներ երկիր կառուցելու համար և նրա ժառանգությունը իսկական լուսավորության պես մի բան էր:

Աննախադեպ կառուցվածք

Լի Քուան Յուն 1960 թվականին հրաշք գործեց, Սինգապուրը հետամնաց երկրից վերածելով զարգացած երկրի: Նրա հաջողության գրավականը այն էր, որ նա կարծում էր որ երկրի զարգացման համար պետք է ունենալ ոչ միայն տնտեսության զարգացման տեսլական, այլև կայուն ինստիտուտներ:

Եթե երկրում չկան կայուն ինստիտուտներ ցանկացած տնտեսական ծարագիր կարող է հօդս ցնդել: Լին կառուցեց այնպիսի երկրի որն ուներ աննախադեպ կայուն ինստիտուտներ, երկրում հաստատվեց օրենքի գերակայություն, արդյունավետ կառավարման համակարգ, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար և ընդհանուր կայունություն:

Ներգաղթյալների ինտեգրացիա

Դավիդ Քու, The Motley Fool Singapore գործադիր տնօրեն

Լի Քուան  Յուն ցանկանում էր տնտեսապես հզոր երկիր կառուցել որը բարենապաստ պայմաններ կստեղծեր ապագա սերունդների համար, բայց նա գիտեր, որ Սինգապուրը որոշ սահմանափակումներ ուներ: Իր երազանքը իրականացնելու համար, նա պետք է փոխեր 2 միլիոն մարդու մտածելակերպը: Եթե երկրին բախտ է վիճակվել զարգանալու, երկրի բնակիչները պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերեն ներգաղթյալների նկատմամբ:

Եթե երկրի բնակչության թիվը բարձրացնելու անհրաժեշտության կարիք կա, Սինգապուրը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի գործարար աշխարհի ներկայացուցիչների համար որպեսզի երկրում աշխատատեղեր ստեղծվեն, տեղի ունենա կապիտալի ներհոսք և ներդրողները իրենց հմտությունները փոխանցեն տեղի բնակչությանը:Լի Քուան Յուի շնորհիվ սինգապուրցիները այնքան հարգալից են ներգաղթյալների նկատմամբ որքան 50 տարի առաջ: Սա Սինգապուրի բնակչության ու օտարերկրացիների տաղանդի համադրման արդյունքն է, որ երկիրը տասնամյակներ շարունակ տնտեսական վերելք է ապրում: Այսօր Սինգապուրի յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական ներուժը այնքան բարձր է որքան ԱՄՆ-ի քաղաքացունը:

Տարածաշրջանային հանգույց

Թոնի Նեշ, Delta Economics-ի փոխնախագահ

Մալայզիայից առանձնանալուց հետո, Լի Քուան Յուն ձևավորեց տեխնոկրատ կառավարություն որը նախաձեռնեց ստեղծել մրցակցային և արդյունավետ տնտեսական քաղաքականության:Որոշ կարևոր որոշումներ կայացվեցին Չենգի օդանավակայանի ստեղծման կապակցությամբ, ողջ քայլերը նպատակաուղղված էին Սինգապուրը դարձնել տարածաշրջանային տրանսպորտային կարևոր հանգույց, Չենգի օդանավակայնը նաև գերազանցեց Փայա Լեբար օդանավակայանին որը կառուցվել է 1950 ականներին:

Օդային հանգույցը և  ծովային բեռնափոխադրումների կենտրոն լինելու հանգամանքը, լավ կառավարումը և կառավարման տեխնոկրատական հիմքերը նպաստեցին, որ Սինգապուրը Ասիայում դառնա տարբեր ազգերի բիզնես գործունեության կենտրոնը:

Տնտեսական մյուս կարևոր գործոններից են՝ Կենտրոնական Աջակցման հիմնադրամի, բնակարանների զարգացման խորհրդի հիմնադրումը, բնակարանային սեփականություն ունենալը և ինտեգրված կրթություն ստանալը, այս ամենը օգնեց որ երկիրը գյուղից վերածվի զարգացած կոսմոպոլիտ քաղաքի, ինչպիսին մենք տեսնում ենք Սինգապուրը այսօր:

Հայացք դեպի Սինգապուր

Ռաջիվ Բիսվաս, տնտեսագետ, IHS

Սինգապուրը այսօր համարվում է ամենամրցունակ տնտեսութոյւն ունեցող երկրներից մեկը:

Որպեսզի բնակչության աշխատավարձերը բարձրանան և բարելավեն  կեցության պայմանները Սինգապուրը շաորւնակում է իր տնտեսությունը փոփոխության ենթարկել, զարգացնում է այնպիսի տնտեսական ճյուղեր որոնք արտադրական աճ են ապահովում:Սինգապուրի զարգացման գլխավոր խթանը այն է, որ նույնիսկ հաջորդ տասնամյակաում այն կշարունակի մնալ աշխարհի կարևոր ֆինանսկան, բեռնափոխադրման և ավիափոխադրման կարևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև քաղաք պետությունը կլինի տարածաշրջանային կարևոր վայր տարբեր ազգերի ներկայացուցիչների համար: Սինգապուրին էլ ավելի ու ավելի խոստումնալից և պայծառ ապագա է սպասվում:

Հավասարակշռում գտնել

Նավնիտա Սարմա, Ասիացի հեղինակ, տնտեսագետ

Միաժամանակ երկրի զարգացմանը խանգարող որոշ գործոններ կան, մասնավորապես բնակչության շրջանում եկամուտների անհավասարությունը և ազատ խոսքի սահմանափակումները:Գործադրվում են բոլոր ջանքերը որպեսզի ընդլայնվի սոցիալական ապահովության ծրագրերը, ինչը կարող է բնակչության շրջանում մասամբ թուլացնել անհնազանդության նշանները, քանի որ երկրում ապրելը բավականին թանկ է դարձել: Կառավարությունը ստպիված կլինի այնպիսի  բյուջետային քաղաքականություն մշակել և սոցիալական ծրագրեր իրականացնել, որոնց միջոցով ի վիճակի կլինի բարձր պահել իր հեղինակությունը հանրության շրջանում: Քանի որ բնակչությունը հասնաելիություն ունի սոցիալական մեդիային և ակտիվ հետևում է քաղաքական իրադարձություններին, երիտասարդները հիմնականում կպահանջեն տարակարծության իրավունք ունենալ:

Փոփոխվող հանգամանքներ

Մայքլ Բարր, Ֆլինդերսի համալսարանի դոցնետ, Ավստրալիա

Լիի ստեղծած քաղաքական և տնտեսական ռեժիմը աստիճանաբար կկորցնի իր արդյունավետությունը:Սա պայմանավորված է որոշ հանգամանքների փոփոխությամբ որոնց վրա Սինգապուրը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, ինչպես նաև Լիի թողած ժառանգության արդյունքում ի հայ են գալիս էլիտաները:Մի խոսքով, այս գործելաոճով կարող է աշխատել միայն Լիիի նման խելացի և կոշտ անձնավորությունը:

Անհանգստություն ունեմ, որ նրա իրավահաջորդները կարող է նրա պես կոշտ լինեն, բայց ոչ խելացի: Սա կարող է ամենածանր հետևանքների հանգեցնել:

Ավելի լավ սցենար կլինի այն, որ ավելի ճկուն և բաց քաղաքական համակարգ ստեղծվի, որն  աչքի է ընկնում ավելի քիչ կոշտությամբ և հաշվետու կլինի հասարակությանը:

 

Աղբյուրը՝https://www.bbc.com/news/business-32028693

 

Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը

Խմբագիր՝ Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *