Գոյություն ունեցող քաղաքակրթությունները: ՄԱՍ 1

Ինչպես է կազմավորվել աշխարհի քաղաքակրթական պատկերը XX դարում և ինչպիսին է այն երրորդ հազարամյակի սկզբում:Ուսումնասիրելով վերջին  հազարամյակի մարդկության  կառուցվածքը՝ անգլիացի  խոշորագույն մտածող, պատմության դասական Ա. Թոյնբին բացահայտել է հինգ <<կենդանի քաղաքակրթություններ>>:

Դրանք են. արևմտյան հասարակություն որը միավորում է արևմտյան քրիստոնեությունը, ուղղափառ-քրիստոնեական  հասարակություն, որը գտնվում է Հարավարևելյան Եվրոպայում  և Ռուսաստանում մահմեդական հասարակություն՝ տարածվում է Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Արևելքի արիդ չոր շրջաններից մինչև  Չինական մեծ պարիսպ, հնդուական հասարակություն՝ ձգվում է արևադարձային ենթացամաքային Հնդկաստանում, հեռավորարևելյան հասարակություն, ձգվում է Արևելյան և Հարավարևելյան Ասիայի մերձարևադարձային և բարեխառն շրջաններում: Քաղաքակրթության  շրջանցման տաքսոնոմիային, ապա  <<մարդկային  քաղաքակրթություն>>, <<մեգամշակույթ>>,<< սուրբքաղաքակրթություն >> և <<ազգային մշակույթ>>  շարքից բացի, գոյություն ունի մի այլ շարք ևս. Արևմտյան և Արևելյան քաղաքակրթություն, որից յուրաքանչյուրն էլ տրոհվում է ավելի փոքր՝ ստորին կարգի միավորների:

Որո՞նք են մշակույթների կամ քաղաքակրթությունների բաղկացուցիչ տարրերը : Ամեն մի մշակույթի կամ քաղաքակրթության կենտրոնական տարրերը համարվում են լեզուն և կրոնը: Եթե այժմ առաջանում է ունիվերսալ քաղաքակրթություն, դա նշանակում է, որ պետք է լինի ունիվերսալ լեզվի և կրոնի ստեղծման միտում: Հայտնի արտահայտություն է՝ <<միջազգային լեզուն անգլերենն է >>: Անգլերեն լեզվի զուգահեռ հետաքրքրությունն աճում է այլ լեզուների, մասնավորապես չիներենի, ռոմանական լեզուների, ճապոներենի, գերմաներենի նկատմամբ: ԽՍՀՄ-ի փլուզմամբ, նրա կազմի մեջ մտնող հանրապետություններում զգալիորեն ուժեղացավ ազգային լեզուների նշանակությունը: Իսկ մահմեդական հանրապետություններում (Ադրբեջան, Ղրղըզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան)  կիրիլիցան փոխարինեցին լատինատառ այբուբենով, պարսկերենով խոսող  Տաջիկստանն անցավ  արաբատառի: Սերբերն իրենց լեզուն սկսեցին  անվանել սերբերեն  և ոչ թե սերբահորվաթերեն և արևմտյան իրենց կաթոլիկ թշնամիների տառերը փոխարինեցին ռուս բարեկամների կիրիլիցայով: Զուգահեռաբար  հորվաթերենն սկսեցին մաքրել թուրքերեն փոխառություններից:

Ունիվերսալ կրոնը ծագման ավելի քիչ շանս ունի, քան ունիվերսալ լեզուն: XX դ. վերջին և XXI դ. սկզբին ամենուրեք նկատվում է կրոնի վերածնունդ:

Եվ վերջապես ժամանակակից հետազոտողներից առանձնանում է  աշխարհի առավել հեղինակավոր քաղաքագետներից ու սոցիոլոգներից մեկի պրոֆ.  Ս.Հանթինգտոնի (1927-2008) առաջարկած քաղաքակրթությունների  առանձնացման սխեման: Քաղաքակրթությունների  ընդհարումների հանթիգտոնյան մոդել վերջին տասնամյակներում ներկայացված ամենախոշոր գիտական հայեցակարգերից է, որտեղ տրվում է աշխարհի քաղաքակրթական  ընդհանուր պատկերը:

Ս. Հանթիգտոնն ընդգծում է , որ կրոնները մարդկանց միջև որոշել են հոգևոր արժքեների ամենաէական տարբերությունները:<<Կարելի է լինել կիսաարաբ, կիսաֆրանսիացի, բայց դժվար է լինել կիսով չափ կաթոլիկ և մահմեդական>>,- նշում է Հանթինգտոնը: Քաղաքակրթությունների առանձնացման հիմքում  դնելով կրոնական սկզբունքը՝ Ս.Հանթինգտոնը ժամանակակից  աշխարհում ներկայացնում է ութ  քաղաքակրթություններ՝ արևմտյան,չինական,հնդուական, ճապոնական, մահմեդական,ուղղափառ,լատինամերիկյան և աֆրիկյան:

Քաղաքակրթությունների տիպաբանությունը և տարբեր հեղինակների կողմից  քաղակրթությունների վերաբերյալ տեսակետների ու մոտեցումների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս նորովի ներկայացնել աշխարհի  քաղաքակրթական բաժանման պատկերը: Քանի որ այս առանձնացման հիմքում ընկած է կրոնական գործոնը, ուստի և այն պետք է երևա նաև քաղաքակրթություների անվանումներից:

Հեղինակ՝  Յուրիկ Մուրադյան, <<Քաղաքակրթությունների աշխարհագրություն>>, <<Տիգրան Մեծ>> հրատարակչություն, Երևան 2011

Խմբագիր՝ Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *