Տարօրինակ սովորույթներ ՄԱՍ 2
Այս սովորույթները մեզ համար բավականին տարօրինակ են թվում, բայց տարբեր երկրներում մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում այս սովորույթներին:
Բոլորիս հայտնի է, որ ճապոնացիները բավականին մաքրասեր մարդիկ են, բայց ճապոնական ընտանիքում (կարևոր չէ թե քանի հոգուց է բաղկացած լինում ընտանիքը) , լողանում են նույն լոգարանում, առանց ջուրը փոխելու և դրանից հետո ընտանիքի անդամները կարող են ցնցուղ ընդունել:
Ճապոնական մշակույթում պորտալարը բավականին մեծ նշանակություն ունի , այնքան կարևոր է, որ մայրերը իրենց երեխաների պորտալարերը պահում են հատուկ արկղերի մեջ, որոնց անվանում են՝«Կոտոբուկի Բակո»:
Հնդկաստանի Կարակա Փուջան քաղաքում հայրը պետք է իր նորածին որդուն լողացնի եռացող կաթի մեջ: Այս արարողությունը հիմնականում տեղի է ուենում հինդուիստական տաճարներում, որտեղ հինդու հոգևորականները ողջ արարողության ընթացքում կարդում են մանտրասներ:
ԱՄն-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում նշվում է Հոլերինի Ազգային տոնը: Տոնի նպատակն է որոշել,թե մասնակիցներից ով է ամենաբարձրը գոռում:
Խորհրդավոր կղզում (Mystic island) բնակիչները ջրի աստվածուհի Յեմանգեին գոհացնելու համար տարբեր նվերներ են նետում ծովը, հատկապես ծաղիկներ: Եթե մեկ զույգ ծաղիկ նետեք ծովը և այդ ծաղիկները վերադառանան կնշանակի, որ աստվածուհին չի ընդունել ձեր նվերը:
Ռուսաստանում «Սուբոտնիկը»(շաբաթօրյակ) այն օրն է, երբ քաղաքի բնակիչները կամավոր մաքրում են քաղաքի փողոցները:Այս ավանդույթը սկսվել է Հոկտեմբերյան հեղափոխության օրերից և մինչ օրս շարունակվում է:
Իտալիայում մարդիկ«պաստա»մակարոնը երբեմ նճաշակում են շաքարով, առանց կետչուպ ավելացնելու:
Հնդկաստանում մարդիկ ուտում են մատների օգնությամբ և հաճախ հացը որպես սպասք է ծառայում: Սրա պատճառը սպասքի պակասը չէ, այլ՝ կրոնը:
Քենիայում տղամարդը հարսանիքից հետո մեկ ամիս պետք է հագնի կանացի շորեր և կատարի կնոջ պարտականությունները: Այս ամենից հետո նա կհիշի, թե ինչքան դժվար է կին լինելը:
«Դոթին» հնդիկ տղամարդու ավանդական հագուստն է, այն չասեղնագործված շոր է, որը ծածկում է ողջ իրանը և որտքերը:
Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը
Խմբագրեց՝ Շուշան Ղազարյանը