ՀԱՅՔ-ն այս քաղաքակրթական ապոկալիպսիսում դիմակայելու ունակ միակ հայկական համակարգն է․․․ «Հայք»-ի Արդարության Ինստիտուտի արժեպաշտպան Էդգար Մակարյան

 

Գյումրիում, նոյեմբերի 25-ին սպասվող «Հայք» քաղաքակրթական սուբյեկտի կենսագործող կառույցների շնորհանդեսին ընդառաջ, Արժեք․ամ-ը, զրուցել է «Հայք»-ի Արդարության Ինստիտուտի արժեպաշտպան Էդգար Մակարյանի հետ։

Պարոն Մակարյան, ի՞նչ է իրենից ներկայացնում «ՀԱՅՔ» Քաղաքակրթական Սուբյեկտը։

ՀԱՅՔ Քաղաքակրթական Սուբյեկտը այս քաղաքակրթական ապոկալիպսիսյան ջրհեղեղի արհավիրքներին դիմակայելու ունակ միակ հայկական նորօրյա Նոյյան Տապանն է՝ որպես քաղաքակրթական անցումն ապահովող նոր կենսահամակարգ և՛ հայաստանաբնակ մեր ազգաբնակչությանը, և՛ աշխարհաշեն ողջ հայությանը, և՛ բովանդակ մարդկությանը տեղափոխելու քաղաքակրթական բարեշրջության հաջորդ կենսափուլ։

Իսկ, գործնականում ի՞նչ պետք է հասկանալ «քաղաքակրթական անցում» հասկացությամբ։

  • Անցյալի՝ քաղաքակրթական դերակատարությամբ՝ իր երեք հերթագայություններով
  • Ներկայի՝ քաղաքակրթական նպատակադրմամբ՝ Ոգենորոգչական անցում
  • Ապագայի՝ քաղաքակրթական առաքելությամբ՝ բարեշրջություն՝ էվոլյուցիա

Անցյալի քաղաքակրթական դերակատարության երեք հերթագայություններն են՝

  • Քաղաքակրթական ծագման /մ․թ․ա․ 10-12 հազար տարի առաջ՝ նախաարիական/
  • Քաղաքակրթական զարգացման /մ․թ․ա․ 4 հազարի տարի առաջ՝ արիական/
  • Քաղաքակրթական կայացման /մ․թ․ 3 դարից սկսած՝ քրիստոնեական/

Ներկայի՝ քաղաքակրթական նպատակադրում՝ քաղաքակրթական Ոգենորոգություն, քաղաքակրթական անցում

Ապագայի՝ քաղաքակրթական առաքելություն՝ Արարչակրթական բարեշրջություն

Եվ այսօր կանգնած քաղաքակրթական փոփոխությունների հազարամյակային այս խաչմերուկում անչափ կարևոր է հասկանալ այդ փոփոխությունների ողջ էությունն ու բովանդակությունը։

Այս առումով նշենք քաղաքակրթական անցման չորս հիմնական ու խորքային պատճառները՝

  1. Հին Աշխարհակարգի ավարտ /դրա հիմնասյուների մաշվածություն/
  2. Հին քաղաքակրթության խորքային ճգնաժամ ու ավարտ
  3. Նոր ճարտարապետումներ
  4. Քաղաքակրթական բարեշրջության նոր շրջափուլ

Ի՞նչ է նշանակում Հին Աշխարհակարգի ավարտ։ Այն, որ այդ քաղաքակրթական անցման կամ բարեշրջության առաջին պատճառը կայանում հենց Հին Աշխարհակարգի և դրա գոյությունն ապահովվող բոլոր ներքին համակարգերի և մեխանիզմների խորքային ու առանցքային ճաքերի առաջացման հետ, որոնք մեր աչքի առաջ օր օրի խորանալով, քանդում են այդ աշխարհակարգը։

Այն դրսևորվում է բոլոր ոլորտներում՝ սակայն ամենաառաջնայինն այդ աշխարհակարգի հիմքը հանդիսացող այդքան թմբկահարվող մարդու ու միջազգային իրավունքի ու դրանց պաշտպանության համար ստեղծված կառույցների և ինստիտուտների ասպարեզներում տեղի ունեցող փլուզումներն են։

Իսկ այս ամենի խորքային էությունը կայանում է նրանում, որ արժեքային մաշվածության է ենթարկվել հնացող աշխարհակարգի գաղափարական հիմնասյունը, այն ինչի հիման վրա վերջին մի քանի հարյուրամյակներում կառուցվեցին ներկայիս պետականակարգություններն ու հասարակական համակեցությունները։

Մեկ բառով՝ այսօր արդեն անկենդան է Հասարակական Դաշինք, Հասարակական Պայմանագիր կամ Քաղաքացիական Պայմանագիր հասկացությունները, որոնք հիմք հանդիսացան ներկայիս հանրապետականակարգություններին ու քաղաքացիական հասարակությունների ձևավորմանը, դրանց կայացման համար անհրաժեշտ հազար ու մի պետական ու միջազգային կառույցների ստեղծմանը։ Այս ամենն այսօր չի գործում, դարձել է անաշխատունակ, նույնիսկ դրանք են այսօր լեցուն հասարակական ու համամարդկային կյանքին սպառնացող վտանգներով։

Ակամայից հարց է ծագում, եթե այդ սկզբունքը, ինչի վրա կառուցված է ներկայիս աշխարհը, այլևս չի գործում, որի հետևանքով կործանվում է այդ աշխարհը, ապա ի՞նչն է փոխարինելու դրան։

Եվ այստեղ է, որ մենք առաջարկում ենք անձնային, միջանձնային, հասարակական, պետական, միջպետական, ազգային ու միջազգային հարաբերությունների նոր ձևաչափ, մեխանիզմ, սկզբունք, արժեքային համակարգ։

Եվ դա ոչ թե հասարակական դաշինքն է կամ քաղաքացիական պայմանագիրը, այլ Արդարության Սրբազան Դաշինքը։

Հին աշխարհը ստեղծվել, զարգացել ու կայացել էր Շահերի, դրանց հակասությունների ու համադրությունների վրա, որտեղ գործում էր, որ «չկան հավերժական բարեկամներ կամ թշնամիներ, այլ կան հավերժական շահեր» փիլիսոփայությունը։ Սրան հակառակ մենք առաջարկում ենք ոչ թե շահի աշխարհը, այլ՝ Կարգը, ինչպիսի՞ կարգը՝ Արժեկարգը, իսկ ինչպիսի՞ արժեկարգ՝ Արդարակարգը։

Այսինքն՝ Արդարությունը, դրանով ձևավորվող նոր Կարգը՝ Արդարակարգը ավելի գերակա ու առաջնային են քան շահն ու շահի աշխարը, որը ծնում էր միայն շահամոլություն ու շահադիտություն։ Իսկ Արժեկարգի աշխարհը ծնելու է Արժենշանակություն ու նոր Արժեորակներ, իսկ շահը կդրսևորվի Արժեշահության կամ ավելին, Արժեբարեշահության, իսկ ավելի ճիշտ ձևակերպմամբ՝ Արժեբարեշնորհության տեսքով։ Որտեղ համընդհանուր Բարիքն ավելին է քան մասնավորի հատվածային շահը։ Որտեղ Արարչական Արդարությունն ավելին է, քան քաղաքացիական իրավունքն ու դրանից բխող հազար ու մի օրենքները։

Կնաշանակի, որ Ապագա Աշխարհակարգը պետք է կառուցել Արարչական Արդարության հիմնառանցքի վրա, որի շուրջ պետք է պտտվի մեր ազգային ու համամարդկային քաղաքակրթության զարգացման ուղեծիրը։

Արարչական Արդարությունն է ապագայակերտումի ներկաարարման բանալի գաղտնաբառը, կենսաուժ պարունակող հասկացությունն ու հասարակակեցության կառուցման սոսնձող շաղախը։

Շահերի աշխարհը ծնել էր ջունգլիական մրցակցություն ու անզիջում մրցավազք, անհագ սպառողականություն, որն էլ ձևավորել է նման սպառողական հասարակություն ու նրանում ատոմիզացված սպառող մարդ-արարած, որի կյանքի նպատակն ու կենսակերպը դրսևորվելու էր ու է անհատապաշտությամբ՝ ինդիվիդուալիզմով, եսամոլությամբ՝ էգոիզմով, հաճույքամոլությամբ՝ գեդոնիզմով։ Նման արատավոր դրսևորումների փոխարեն Արդարակարգը կհաստատի՝

ջունգլիական մրցակցություն — ստեղծարար համարգործակցություն,

անհագ սպառաողականություն — համընդհանուր Բարիքի արարում,

անհատապաշտություն՝ ինդիվիդուալիզմ — հոգևոր ինքնաճանաչողություն,

եսամոլություն՝ էգոիզմ — անձնային վեհացում,

հաճույքամոլություն՝ գեդոնիզմ — առաքինապաշտություն

Այն ազգը, պետությունը, որն առաջինը կբարձրացնի Արդարության դրոշակն ու դրա ներքո կկայացնի իր պետական ու ազգային համակեցությունը, նա էլ կդառնա Ապագա Աշխարհակարգի ու նոր քաղաքակրթական անցման առաջնամարտիկը։

Ճակատագրի հեգնանքով կամ բախտի չար կատակով այդ քաղաքացիական պայմանագիր եզրույթը մեր պետականության մեջ ունեցավ իր կոնկրետ քաղաքական մարմնավորումն ու դրսևորումը, որը կանգնեցրեց մեզ այս վերջին հնգամյա ողբերգությունների ու կորուստների փաստի առջև։ Այն խորհրդանշորեն ազդարարում է իր մահվան բոթը, որի ավելի մեծ արձագանքը համաշխարհային մասշտաբով մենք տեսնում ենք նաև աշխարհի այլ ծագերում։ Այն սուտն ու կեղծիքը, սնանկությունն ու խորքային մաշվածությունը, որն ունի այդ հասկացությունն իր մեջ իր բոլոր վառ դրսևորումներով ու երանգներով, արտահայտվեց մեր իրականության մեջ՝ հնարավոր բացասական հետևանքներով։ Այդ վարակի դառնագին հետևանքները շուտով ցայտուն և կործանարար ձևով կդրսևորվեն համաշխարհային մասշտաբով՝ ազդարարելով Հին Աշխարահակարգի մահը։  Այդ փլատակների տակ չմնալու համար մենք առաջարկում ենք մեր հայեցի տարբերակը՝ Ապագա Աշխարհակարգի՝ Արդարակարգի քաղաքակրթական անցումը։

Պարրոն Մակարյան, Դուք շրջանառության մեջ եք դրել նաև «Հայկական Էկումենիզմ» հասկացությունը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

Հայկական էկումենիզմը /արար-աշխարհ կենսաքաղաքականությունը կամ տիեզեր-արար կենսաքաղաքականությունը/ հանուն հայոց ազգային քաղաքակրթական էության կայացման և մշակութային ինքնության դրսևորման «Հայք» քաղաքակրթական ինքնիշխան սուբյեկտի կենսագործունեությանն ուղղված քաղաքականությունն է։

Հայկական էկումենիզմը բազմաշերտ հասկացություն ու դրսևորում է, որը գործում է մի քանի հարթություններում ու մակարդակներում՝ կրելով տարբեր մասշտաբներ։

Հարթությունների առումով Հայկական էկումենիզմը բաժանվում է չորս հարթության՝

  • Ազգային
  • Տարածաշրջանային
  • Կրոնական
  • Քաղաքակրթական

Սրանցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է երեք մակարդակների՝

Ազգային՝

  1. Ազգային Պետության մակարդակում /Հայկական Լեռնաշխարհում/
  2. Ազգապետության մակարդակում /մոլորակային մասշտաբով ազգակեցության տարածքում՝ Ա/ ըստ տարածաշրջանների, Բ/ ըստ ինքնանույնականացման/
  3. Ազգ-Պետության մակարդակում /որպես համաշխարհային քաղաքակրթական ինքնիշխան սուբյեկտի կենսաքաղաքականություն/

Տարածքային՝

  1. Լոկալ տարածաշրջանային /Հայկական Լեռնաշխարհին դրկից հարևանության մասշտաբով/
  2. Միջին տարածաշրջանային / Մերձավոր Արևելք-Ընդհանուր Տուն մասշտաբով/
  3. Կոնտինենտալ /Մայրցամաքային՝ ընդգրկելով տարբեր մայրցամաքների մասշտաբայնություն՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով պայմանավորված/

Կրոնական՝

  1. Արևելյան Ուղղափառ Քրիստոնեական մասշտաբ
  2. Համաքրիստոնեական մասշտաբ
  3. Այլ կրոնների մասշտաբ

Քաղաքակրթական՝

  1. Արիական քաղաքակրթական՝ Հնդեվրոպական արեալի մասշտաբայնությամբ
  2. Հին քաղաքակրթությունների հետ երկխոսության, համադրման, համագործակցության մասշտաբ
  3. Արարչակրթական մասշտաբ

Ամփոփելով և եզրափակելով ամբողջացնեմ ասելիքս՝ գոյաբանական սպառնալիքներով լեցուն մեր պետության, ազգի ներկա ծանր վիճակը պարտադրում է օր առաջ լուծումների փնտրտուք, դրանց լուծումների ձևակերպում և գործարկում։

Սակայն խնդիրն այն է, որ կիրառվող քաղաքականությունը, այն սպասարկող օրակարգերն ու մեխանիզմները հնարավորություն չունեն ոչ միայն լուծելու առկա աշխարհակարգային ու քաղաքակրթական գերգլոբալ խնդիրները, ոչ էլ հնարավորություն ունեն անգամ չեզոքացնելու մեր ազգի ու պետականության հանդեպ ուղղված առկա ու հնարավոր սպառնալիքները։

Հետևաբար, լուծումները քաղաքական հարթության մեջ չէ, ոչ էլ առավել ևս մեզանում առկա պարզունակ քաղաքական օրակարգերի ու գործունեության մեջ։ Խնդիրները գերգլոբալ են, լուծումներն էլ պետք է լինեն համարժեք։

Հետևաբար, այդ լուծումները պետք է լինեն Քաղաքակրթական։ Ահա թե ինչու ենք առաջ քաշում Քաղաքակրթական Ոգենորոգչության, անցման ու բարեշրջության գերնախագծի ճարտարապետումն ու դրա կենսագործումը։

Սակայն դրա կենսագործումը ենթադրում է ոչ թե քաղաքականություն կամ աշխարհաքաղաքականություն, քանզի վերջիններս մահանում են Հին Աշխարհակարգի և նրա շահի ու օգտապաշտության փիլիսոփայության հետ միասին, այլ Ոգենորոգչական արդիականացմանը համարժեք արար-աշխարհ կամ տիեզեր-արար կենսաքաղաքականություն։

Իսկ նման տեիզերաքաղաքականության համար անհրաժեշտ է համարժեք Սուբյեկտի առկայություն։ Եվ այդպիսի սուբյեկտ է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ այդպիսին կարող է հանդիսանալ ՀԱՅՔ Քաղաքակրթական Սուբյեկտը, որի ձևավորմանն էլ ներկայումս լծված ենք Մենք, որի կառույցների գործունեության շնորհանդեսին է նվիրված այսօրվա միջոցառումը, որի նպատակը հռչակված է՝ հանուն Արդար Քաղաքակրթության։

Իսկ նման Արդարար Քաղաքակրթության ու Սուբյեկտի ձևավորման համար անհրաժեշտ է Հայոց ազգային արարչական ողջ ներուժի մոբիլիզացիա, որն անվանում ենք Արարչազոր։ Այս Արդարազէն Արարչազորն է, որ կայացնելով քաղաքակրթական  անցման Ոգենորոգչության դարաջանը, ունակ է արարելու Արարչակրթական բազմհազարամյակային բյուրաշրջան։

Արձանագրենք, որ ՀԱՅՔ-ը փրկության այն միակ տապանն է, որը քաղաքակրթական ապոկալիպսիսյան աշխարհակործան այս ջրհեղեղի ժամանակ կարող է բոլորիս անվտանգ ու ապահով անցկացնել արդարության ու ներդաշնակության քաղաքակրթական մի նոր հանգրվան։

Ակնհայտ է, որ այս ամբողջն ունի խորքային բովանդակություն, բայց թերևս այսքանով սահմանափակվենք, իսկ մանրմասները կներկայացվեն արդեն Գյումրիում, նոյեմբերի 25-ին նախատեսվող համաժողովի ժամանակ․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *