Հարցազրույց Ազգային Կառավարիչների Վիրտուալ Ակադեմիայի հետազոտող՝ Նիկոլ Մարգարյանի հետ

arjeq.am-ը Ազգային կառավարիչների վիրտուալ ակադեմիայի հիմնադրման մեկ ամյակին ընդառաջ մեկնարկել է հացազրույցների շարք, որի միջոցով լուսաբանում է ԱԿՎԱ-ի գործունեության էությունը և հետազոտողների աշխատանքների բովանդակությունը: Վեջինիս նպատակով զրուցել ենք Նիկոլ Մարգարյանի հետ (ԱԿՎԱ Ա մակարդակի հետազոտող):

 

Խնդրում եմ ներկայացրեք Ձեր հետազոտական ուղղությունը։

Որպես հետազոտական խնդիր քննարկել ենք  քաղաքակրթական պահանջատիրության գաղափարը, դրա ուսումնասիրման կարևորությունը, արարող քաղաքակրթությունների վերացման վտանգը, ու դրա կանխարգելման հնարավորին չափ արագ իրականացումը:

Առանձին հետազոտական խնդիր է հանդիսացել նաև արարող քաղաքակրթությունների նկատմամբ իրականացվող Ցեղասպանությունը, և ի հակադրություն դրա՝ «Քաղաքակրթական Տրիբունալի» ստեղծման գաղափարը: Ըստ այդմ էլ հետազոտությունն ամբողջացվել է ճգնաժամի հաղթահարման համար առաջարկվող մեր մշակած լուծումների ներդրմամբ:

Քաղաքակրթական տրիբունալը դատական այն <<ուրույն>> մարմինն է, որի ձևավորումը հնարավորություն է տալու վերահսկել հայ ժողովրդի, կամ հայկական մշակույթի համար վտանգ հանդիսացող ցանկացած գործողություն՝ անհապաղ կանխելով այն։

Ի՞նչում է կայանում քաղաքակրթական պահանջատիրության էությունը։ 

Հայկական հարուստ մշակույթն ու անցյալը այժմ, ինչպես երբևե կանգնած են բնաջնջման վտանգի տակ։ Թուրքական և ադրբեջանական իշխանությունները բոլոր հնարավոր և անհնարին ձևերով փորձում են պղծել, և իրենցով անել մեր հարուստ անցյալը, այն մշակութային կոթողներյ ու ավանդույթները, որոնց կրողն ենք եղել դարեր շարունակ, և ի՞նչու չէ նաև որոնց շնորհիվ հայի անունը հաղթահարելով բոլոր դժվարություններն ու անցնելով իրեն պարտադրված<<դժոխքների>> միջով հասել է մինչև մեր օրեր։

Եվ ներկայումս մեր ամենակարևոր հրամայականն է՝ միասնականության շնորհիվ փրկել մեր ոչնչացվող քաղաքակրթության վերջին <<փշրանքները>>։

Ինչպե՞ս կասեցնել <<արարող>> քաղաքակրթությունների ցեղասպանությունը։

Այսօր մեր հասարակությունում <<իշխող>> է դարձել այն կարծիքը, որ հզորացած պետությունները կարող են իրենց կամքը թելադրել ավելի թույլ, կամ ավելի ճիշտ կլինի ասել հազարամյա պայքարում <<ստիպողաբար>> թուլացած պետություններին։ Որպես այս վարկածին հակափաստարկ, վստահեցնում ենք, որ պետության կայացումը 1-օրյա գործընթաց չէ, ազգի մշակույթն ու այն <<յուրահատուկ>> ձեռագիրը, որոնք <<հատուկ>> են դարձնում նրան, ձևավորվում են հազարամյակներում, իսկ հակառակը, զուտ չոր հաշվարկների և ներկա միջոցների շնորհիվ ձևավորված իբր <<հզոր>> պետությունները, դատապարտված են կործանման. պատմությունը մեզ բազում նման օրինակներ է թողել։ Այս առումով հայ ժողովրդի պատմությունը առանձնահատուկ է. լինելով համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկում մենք կարողացել ենք պահպանել միայն մեզՙ հայերիս հատուկ մշակույթը եւ արժեքները: Կարողացել ենք հզորագույն քրստոնեական հավատքից ու կրոնից ստեղծել միմիայն մեզՙ հայերիս հատուկ եկեղեցին` այն կոչելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի:

Այսպիսով՝ նման <<արարող>> քաղաքակրթությունների պահպանությունն ու նրանց նկատմամբ կիրառվող <<մշակութային գենոցիդի>> կասեցումը ամբողջ աշխարհի պարտքն է. Վստահ ենք՝ այս ամենից շահելու են հենց մյուս <<ՀԶՈՐՆԵՐԸ>>։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *