Թե ինչքա՞ն կմնան հայաստանյան լրատվամիջոցները ջայլամի դիրքում․․․
Լիբանանյան «Զարթօնք» օրաթերթը արևմտահայերեն բանավոր խոսքի թվայնացման կարևոր նախագծի մասին
Հուսով եմ, որ շուտով սփյուռքահայ մյուս լրատվամիջոցներն էլ կանդրադառան ծրագրին։
Փառք Աստծո, որ Հայաստանի լրատվական դաշտի դեգրադացման վարակը դուրս չի եկել ՀՀ սահմաններից։ Անգամ չեմ կարող հաշվել, թե արցախյան լրատվամիջոցները որքան շատ են լուսաբանել Ազգային արագացման նախագծերը հատկապես, երբ սկսեց գործել նախաձեռնության արցախյան մասնաճյուղը։
Թե ինչքա՞ն կմնան հայաստանյան լրատվամիջոցները ջայլամի դիրքում գլուխներն ավազի փոխարեն ճահճի գարշահոտ տիղմի մեջ թաղած, կարևոր չէ։
Մեկ է հաղորդակցական ու բանական այս նոր տեխնոլոգիաները գալու են փոխարինելու ազգային իրական օրակարգերը մերժող ՀՀ լրատվամիջոցներին, որոնք իշխանության մյուս թևերի հետ հավասար պատասխանատվություն են կրում այսօրվա աղետալի վիճակի համար։
Ինչքան շուտ, այնքան լավ։
Արտակ Հովսեփյան — Ազգային արագացման նախագծի ղեկավար, Աշխարհաժողովի նախաձեռնող խմբի անդամ