Համատարած ապարժեքության մեր ժամանակներում հայությունն ինքն իրեն և մարդկությանը ոգեղեն-գաղափարական առումով բան ունի առաջարկելու, թե՞ ոչ։ Էդգար Մակարյան
Արժեք․am-ը զրուցել է Աշխարհաժողով նախաձեռնության անդամ Էդգար Մակարյանի հետ
ԽՈՍՎՈՒՄ Է ՀԱՄԱՏԱՐԱԾ ՃԳՆԱՃԱՄԻ ՄԱՍԻՆ, ԻՆՉՊԵ՞Ս ԱՅՆ ԿԲՆՈՒԹԱԳՐԵՔ
Ճգնաժամը բազմաշերտ է ու բազմամակարդակ։ Այս առումով այն կարելի դասակարգել հետևյալ պայմանականությամբ․
1/ Ճգնաժամը ըստ մասշտաբայնության համընդհանուր է, այսինքն համաշխարհային ու համամարդկային է։
2/ Ըստ կառուցվածքայնության համակարգային է։ Այսինքն ախտահարված է մարդկային հասարակության կյանքի կազմակերպման բոլոր շերտերը՝ տնտեսական, կառավարման, գիտական-կրթական, առողջապական, քաղաքական, իրավական, արժեբանական և այլն։
3/ Ըստ ծագումնաբանության այն արհեստածին է, այսինքն այն ծրագրավորված, նախագծված ու ճարտարապետված է։ Եթե նախկինում հանգամանքներն էին մարդկությանն ու պետություններին կանգնեցնում այս կամ այն ճգնաժամի առաջ, այժմ այն անցնում է նախորոք իր ծրագրանախագծաճարտարապետման ողջ գործընթացով՝ իր բոլոր ժամանակցույցներով և դերակատարներով, գործիքակազմերով և կանխատեսելի արդյունքներով։
4/ Ըստ բովանդակության սա հասարակարգային փոփոխության հետևանք է, վերջանում է կամ փակվում է նախկին հասարակարգը, և բացվում է նոր հասարակարգի դռները։ Ի դեպ նախորդի բացողն էլ, դրա փակողն էլ և այս նոր հասարակարգի մեկնարկողն էլ նույն համաշխարհային ֆինանսաօլիգարխիկ վերազգային կորպորացիաներն են։
5/ Ըստ աշխարհաքաղաքականության այն հետևանք է աշխարհաքաղաքական ազդեցությունների, դիրքերի և ընդհանրապես աշխարհի վերաբաժանման պայքարի, դրանում առաջացող շահերի, հակասությունների և դիմադրությունների ամբողջության։
6/ Ըստ գլոբալ քաղաքականության սա հետևանք է աշխարհակարգի փոփոխության, որը բանաձևում է որպես Նոր Աշխարհակարգի հաստատում՝ նոր համաշխարհային կառավարության ձևավորմամբ։
7/ Ըստ քաղաքակրթության այս համակարգային ու համընդհանուր գլոբալ ճգնաժամը մեկ բառով կարելի է բնութագրել որպես քաղաքակրթական ճգնաժամ, որովհետև մարդկային քաղաքակրթական զարգացումը մտնում է մի փուլի մեջ, որը մարդկությանը կանգնեցնելու աղետալի ցնցումների առաջ, որից ելքը մի նոր հետքաղաքակրթական կենսափուլի անցում կատարելն է։ Թե ինչպիսին կարող է և պետք է լինի այդ հետքաղաքակրթական կենսափուլը, կարծում եմ դեռ առիթներ կունենանք քննարկելու։
8/ Իսկ ըստ էության, այս ճգնաժամն իր խորության մեջ արժեքային-ճանաչողական է, հոգևոր-բարոյական է, ոգեղեն-գաղափարական է, և գոյաբանական-իմաստաբանական է։ Այսինքն չկա արժեքային համակարգ ու դրա ճանաչողություն, ի հակառակ դրա կա տոտալ ապարժեքություն և տգիտություն։ հոգևոր-բարոյականի փոխարեն կա տոտալ բարոյազրկություն և հոգևորի մերժում, ոգեղեն-գաղափարականի փոխարեն կա ոգեղենության դեմ մարտնչող գաղափարական սնանկություն, իսկ մարդկային գոյության իմաստի աստվածային նախասահմանվածության խեղաթյուրում և ինքնակործան գեդոնիզմի քարոզ ու դրա տարածում։
Մեկ նախադասությամբ այս ամենը եթե սահմանելու լինենք, ապա պետք է ասել՝ եթե չկա Աստված, ուրեմն չկա նաև նրա արարչությունը, եթե չկա աստվածային արարչությունը, ուրեմն չկա նաև այդ արարչության արդյունք մարդը։ Եվ նույն տրամաբանությամբ, որ եթե չկա աստված ուրեմն կարելի է ամեն ինչ, ապա կարելի է, ասել՝ եթե չկա այս ամենը, ապա կարելի է մարդկության հետ վարվել ինչպես որ պետք լինի։ Իսկ այսօր այս մտայնությունը դավանողներին 8 և ավելի միլիարդ մարդկություն պետք չէ։ Որի մի մասին կարելի է անտրոպոցիդի ենթարկել, այսինքն ուղղակի վերացնել, իսկ մնացած փոքրաքանակ զանգվածին էլ կարելի է անդրոիդի վերածել, այսինքն դարձնել թվային ստրուկ կամ բիոռոբոտ։ Որի համար բոլոր անհրաժեշտ գործիքակազմերն ու տեխնալոգիաները կան ու կիրառվում են։
Այսինքն ճգնաժամի էութենական պատճառը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդհանրապես այս ճգնաժամը հաղթահարել կարելի է ընդամենը մեկ բացարձակ ու անփոխարինելի պարագայի առկայության դեպքում՝ ճանաչում ենք, ընդունում ենք, հավատարմության ուխտով նվիրվում ենք Արարիչ Աստծուն և պատրաստ ենք մինչև զոհողություն կայացնել նրա աստվածային Կամքը, թե ոչ․․․ սա բացարձակ ու անփոխարինելի միակ պայմանն է։ Մնացած ճանապարհները դատապարտված են պարտության, մնացած բոլոր միջոցները ծառայելու են աստվածամերժների նպատակների ջրաղացին ջուր լցնելուն։ Իսկ թե որն է Արարիչ Աաստծո Բացարձակ Կամքը, սա այլ թեմա է, և որքան ժամանակ է պետք, որ մարդիկ սա հասկանան, դժվար է ասել, երևի թե դրա համար այս ճգնաժամը դեռ երկար կշարունակվի, մինչև որ հասնի իր կրիտիկական գագաթնակետին։ Ցավալի է, բայց գործընթացները տանում են դրան։
ՀԱՐՑ 2, ԱՐԴԵՆ ԱՆԹԱՔՈՒՅՑ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԽՍՀՄ 2 ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՄԱՍԻՆ
Ես արդեն ասացի որ աշխարը վաղուց մտել է ծրագրավորման, նախագծման և ճարտարապետման գործընթացի մեջ։ Եվ այդ նախագծերն ունեն անգամ մի քանի տասնամյակների պլանավորում, որոնք իրենց ժամանակացույցերի ու հերթականությունների մեջ իրագործվում են։ Նման մի նախագիծ է ՍՍՍՌ 2,0 նախագիծը, ինչպես որ իր ժամանակին նախագիծ էր նույն այդ ԽՍՀՄ-ի փլուզումը և դրան հաջորդած մեզ թվացյալ անկախության 30 տարիները։ Այդ հիմա ենք հասկանում, որ այս ամենը անկախության ու ինքնիշխանության հետ կապված խաբկանք էր։ Եվ ինչպես տվել էին այդ պատրանքը մեզ հիմա էլ ետ են վերցնելու ու չեն էլ հարցնելու ուզում եք, թե ոչ, ուղղակի ստիպելով մտցնելով իրականացնելու են նախօրոք պլանավորածը։
Այս առումով ասում են որ գոյություն ունի առնվազն մի քանի գլոբալ պրոյեկտներ՝
1/ Նոր Բաբելոն՝ Նյու Յորք կենտրոնով, այսինքն գլոբալիզմ ամերիկյան ձևով
2/ Նոր Երուսաղեմ՝ Լոնդոն կենտրոնով գլոբալիզմ Բրիտանական կայսրության գերակայությամբ
3/ Կարմիր դրակոնի պրոյեկտը՝ Պեկինի գլխավորությամբ, գլոբալիզմ չինական ձևով, տոտալ վերահսկմամբ ու սոցիալական ռեյտինգների կիրառմամբ
4/ և այլ գլոբալ պրոյեկտ Մեծ Եվրասիա՝ Վատիկանի գլխավորությամբ՝ Լիսաբոնից մինչև Վլոդիվոստոկ, Հռեմի Պապի գլխավությամբ և ինքլյուզիվ կապիտալիզմի կեղծգիտական տեսությամբ
Կան ևս երկու պրոյեկտներ բայց դրանք տեղային են, որոնք գործիք են լինելու ավելի վեր կանգնածների ձեռքին՝
5/ մեկը դա կարմիր խալիֆաթությունն է, որը իրականացվելու է մեծ Թուրանի պրոյեկտի ձևով, մյուսը՝
6/ արդեն ՍՍՍՌ 2,0 նախագիծն է։
Ցավալին այն է, որ մենք մեր իսկ օրերում մեր վրա անմիջականորեն զգում ենք այս նախագծերից առնվազն վերջին նշված երկուսի բացասական հետևանքները։ Նույն Արցախյան 44 օրյա պատերազմը այս երկուսի շահերի ու հակասությունների համադրումն էր ի վնաս մեզ։ Անշուշտ Ղազախական դեպքերն էլ մտնում այս նախագծերի շահերի բախման կիզակետում։
Էլ չասենք ավելի գլոբալ պրոյեկտի՝ Նոր Աշխարհակարգի հաստատման համար օգտագործված կորոնավիրուսի գործիքակազմը՝ իր բոլոր բացասկան հետևանքներով։
Իսկ ինչ վերաբերում է թե ՍՍՍՌ 2,0 ում նախագիծն է, կարող ենք միայն կռահումներ անել, բայց վստահաբար կարելի է ասել, որ սա ռուսական պրոյեկտ չէ, որովհետև ռուսներն էլ իրենց երկրի տերը չեն, ինչպես որ մենք մեր երկրի տերը չենք։ Որովհետև այդքան շահարկված անկախության, առավել ևս սուվերենության, ինքնիշխանության տարբեր չափանիշներից՝ քաղաքական, տնտեսական, ֆինանսական, իրավական, ռազմական, ինֆորմացիոն և այլն, կա ավելի առաջնային չափորոշիչ՝ գաղափարական։ Իսկ ոչ Ռուսաստանը, առավել ևս ոչ էլ Հայաստանն ու հայությունը չունեն ոչ մի ոգեղեն-գաղափարական առաջնորդություն։ Մեզ մնացել է միայն տհաս մանկամիտի պես կապկել վաղուց իրենց սպառած արևմտյան շաբլոններ ու ձևակերպումներ՝ ամեն տեսակ մարդու իրավունքների, ժողովրդավարության և էլի նման կեղծարժեքների վերաբերյալ։ Այնպես որ դժվար ժամանակները դեռ առջևում են, առավել ևս, որ ինչպես արդեն ասացի, ռուսներն էլ են հեռու հասկանալու, որ այս ամենի դիմացը միայն ատոմային ռումբերով կամ այլ նորագույն զինատեսակներով չես առնի, այստեղ աստվածային կամքը կայացնելու ճանաչողություն, ոգեղենություն, իմաստնություն, նվիրվածություն և վճռական կամք է պետք։ Չէ որ այդ նույն ատոմային ռումբերը չոգնեցին կանխելոի ԽՍՀՄ-ի փլուզումը։
ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՍԵԼ ԱԶԳԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ԿՄԱՆՐԱՄԱՍՆԵՔ ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ
Այսքանից հետո դժվար է խոսել ազգային պետության կամ ազգապետության մասին։ Եվ դեռ մի բան էլ մտածել, արդյոք կարող ենք դիմակայել այս բոլոր գերգլոբալ սպառնալիք-պրոյեկտներին։ Կարող ենք միայն այս քաղաքակրթական ճգնաժամը ծնած պատճառներին հակակշիռ մեր մոդելներն ու նախագծերը ծրագրավորել ու ճարտարապետել։ Այս առումով, անհրաժեշտ է սկսել ամենաառաջնային պատճառից՝ էութենական պատճառից, որը մենք բնութագրեցինք որպես ոգեղեն-գաղափարական։ Այն նշեցինք նաև որպես ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչ։ Համատարած ապարժեքության մեր ժամանակներում հայությունն ինքն իրեն և մարդկությանը ոգեղեն-գաղափարական առումով բան ունի առաջարկելու, թե՞ ոչ։ Եվ Այն ինչ պետք է ասեմ, անշուշտ տարօրինակ կթվա շատերի համար, հատկապես ովքեր այսպես ասած իրենց թվացյալ ռելպոլիտիկի մեջ են մտածում կամ գործում։ Իսկ իրականում այդ ռիալպոլիտիկը ներքաղաքական առումով տեսնում ենք թե որքան նեխած է, արտաքին քաղաքական առումով, նույնպես նույն վիճակն է, որովհետև ներքին քաղաքականության սոսկ արտաքին դրսևորումն է, իսկ աշխարհաքաղաքական, առավել ևս գլոբալ քաղաքական առումով մտածող չկա, կամ էլ համարում են որ դա մեր խելքի բանը չէ, դա հզորների խաղն է մենք այդտեղ դերակատարում չունենք։
1/ Եթե աշխարհի այդ նուն մեծամեծ ճարտարապետները նախագծել են Արարչի փոխարեն իրենց սատանայապաշտների աշխարհը, ապա մեր պատասխանը պետք է լինի Աստծո Արքայության նախագիծը, եթե նախագծել են ապամարդկայնացվող աշխարհ, ապա մեր պատասխանը պետք է լինի Հգևոր Սրբազան Էակի հայեցակարգը։ Եթե ծրագրել են անազգ ու պետականազուրկ կամ դեկորատիվ պետականությամբ տարածքներ, ապա մենք պետք է կայացնենք մեր ազգային պետության կամ ազգապետության հայեցակարգը։
2/ Եթե նրանք ծրագրել են նեոֆաշիստական թվային ստրկության քաղաքակրթություն, ապա մենք պետք է առաջարկենք հետքաղաքակրթական մեր մոդելը, որը կարող ենք ձևակերպել որպես արարչակենտրոն քաղաքակրթություն կամ Արարչակրթական նոր կենսափուլ։
3/ Եթե նրանք խոսում են Նոր Աշխարհակարգից, ապա մենք պետք է առաջարկենք ապագա աշխարհակարգ, որn արդար աշխարհակարգը կամ Արդարակարգն է ։
4/ Եթե նրանք ծրագրավորում են աշխարհաքաղաքական նոր վերաբաժանումներ՝ իրենց համապատասխան դերակատարներով, ապա մենք պետք է նախանշենք մեր առաքելությունը մեր ներկայացվող ապագա արդար աշխարհակարգի կայացման մեջ մեր դաշնակիցներով։
5/ Եթե նրանք խոսում են նոր հասարակարգից, ինքլյուզիվ կապիտալիզմից, առանց սեփականության հասարակությունից, նեոֆեդոլական կամ նեոստրկատիրկան հասարակարգից՝ իր թվային տոտոլ վերահսկվողությամբ, ապա ի հակառակ դրան մենք պետք է խոսենք մեր հայրենկցի՝ Վլադիկ Ներսիսյանցի Ցիվիլիզմից՝ նոր ձևովորվող քաղաքացիական սեփականության և դրա հիման վրա զարգացող նոր տնտեսական հարաբերությունների ու հասարակարգի մասին։ Որտեղ սեփականության կարևորագույն պոստուլատներն են՝ ազգային հարստությունը՝ ազգային սեփականություն, համայնքային հարստությունը՝ համայնքային սեփականություն, հանրային հարստությունը՝ հանրային սեփականություն, վիրտուալ տարածքում հանրային ինֆորմացիան ու ֆինանսատնտեսական շրջանառությունները, դրանցից առաջացած եկամուտները, որպես համընդհանուր սեփականություն, իսկ մոլորակային մասշտաբով՝ համաշխարհային հարստությունը՝ համամարդկային սեփականություն։ Իսկ բանկային գործը բացառապես պետական կամ ազգապետական մենաշնորհ։
6/ Եթե նրանք դեռ պարտադրում են իրենց սպառած տնտեսական, քաղաքական, իրավական, գիտական, կրթական և այլ շաբլորներն ու կարծրատիպերը, ապա մենք պետք է կայացնենք մեր սեփական տնտեսվարման հիմնադրամային մոդելը, կառավարման աշխարհաժողովային համակարգը և սրանց տրամաբանությունից բխող ու սպասարկող գիտական, կրթական, իրավական, առողջապահական և ազգային-հասարակական կյանքը կազմակերպող մնացած բոլոր ոլորտները։
7/ Ծագումնաբանական առումով էլ, եթե նրանք իրենց սեփական նախագծածրագրային ճարտարապետումներն են իրականացնում, ապա մենք էլ պետք է այս ամենի մեր սեփական նախագծումները, ժանամկացույցերը, դերակատարումներն ու դաշնակիցներն ունենանք, առավել ևս, որ մեզ հետ է թե աստվածային նախախնամությունը, թե ողջ 8 միլիարդ մարդկությունը։
8/ Իսկ մասշտաբայնության առումով այս ամենը պետք է լինի ներհայաստանյան, համահայկական, համամոլորակային ու համամարդկային։
Ի՞ՆՉ ԿՄԱՂԹԵՔ ՄԵՐ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ
Նոր տարի է, բայց պետք է հասկանալ, որ նոր տարին ինքն իրենով որևէ բան փոխել չի կարող, միայն մեր ներսում տեղի ունեցող նորացումը կարող է ինչ որ բան փոխել։ Հետևաբար կմաղթեմ նորանանք մեր սրտերում, մտքերում ու հոգիներում, և հասկանանք ու հավատանք, որ աշխարհում տեղի ունեցող այս գերգլոբալ սպառնալիքներին միայնակ հաղթահարել չենք կարող, քանի դեռ մեր անհատական, ազգային ու պետական կյանքում մեր ողջ էությամբ չենք ընունել մեր Արարաիչ Աստծուն ու Նրա Կամքը և Նրանով ոգեղենացրել ողջ մոլորակն ու մարդկությունը։ Ահա և ձեզ նորն ու նորացումը և մեր ազգային առաքելությունը այս տարում, այս դարում ու հազարամյակում։