Ինչու՞ աշխարհաժողով, ո՞րն է նպատակը
-Պարոն Մսրյան կներկայացնե՞ք՝ ինչո՞վ է առանձնանում ակումբի գործունեությունը:
-Եթե տեղյակ եք ակումբը հանդիսանում է ուղեղային կենտրոն և առաջնորդվում է հանունի գաղափարներով: Երբեք չի հետապնդել քաղաքական շահեր ու մշտապես ներկայացել է իր ազգային հայացքներով՝ կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ:
-Իսկ ի՞նչպես է ակումբը տարածում գաղափարախոսությունը:
Ակումբը իրականացրել է ու Իրականացնում է ազգային կառավարիչների դպրոց ոչ ֆորմալ ծրագիրը, ուր ներգրավված են բազմաթիվ ազգային հայացքներով երիտասարդներ: Գաղափարը ծնվել է հենց այդ երիտասարդների շրջանում , որոնք երբեք չեն վախեցել երազելուց, և ձգտում են տեսնել հայկական քաղաքակրթություն, հայկական պետություն, որին հասնելու առաջնահերթությունները ներկայացված են հոլովակում:
-Ինչու՞ հենց երազ:
Ինչու՞ որովհետև այսօր շատ քաղաքական ուժեր ևս <<երազում են>>, բայց ցավոք քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Հիմա, որովհետև անկախության տոնի նախաշեմին պետք է վերանայել և կրկին վերարժևորել իրական հայկական պետության գաղափարը և միահամուռ հնարավորություն տալ երազի իրականացմանը:
-Ինչու՞ աշխարհաժողով, ո՞րն է նպատակը:
Որովհետև երազին հասնելու առաջնահերթութունների իրականացմանը պետք է մասնակցեն հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ, ովքեր շահագրգռված են իրենց գաղափարներով,և ներկայացրած հայացքներով կնպաստեն առաջնահերթությունների քննարկմանը, առողջ բանավեճի, հստակ կարծիքների միջոցով երազը դարձնել իրականություն: