Համլետ Մարտիրոսյանի գիտական ժառանգությունը

Համլետ Մարտիրոսյան հայ քաղաքակրթական ժամանակակից մտքի այն եզակի ներկայացուցիչներից է, ով հնագիտական բազմափորձ ուսումնասիրություններով գիտական լուրջ բազա է ստեղծել Հայկական քաղաքակրթական հարուստ ժառագության վերաբերյալ: Ստորև հնարավորություն ունեք ծանոթանալու Համելտ Մարտիրոսյանի գիտական հարուստ ժառանգությանը:

 

 

«ՆԱԽԱՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ, ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԿԱՑԱՐԱՆ, ՏԱՊԱՆԻ ՀԱՆԳՐՎԱՆԻ ԼԵՌ»

Համաշխարհային ջրհեղեղի մասին պատմությունները հանրահայտ են և հայտնի են աշխարհի տարբեր անկյուններում։ Այստեղ կանդրադառնանք այդ պատմություններից հնագույններին, որոնք հայտնի են հին Առաջավոր Ասիայից։

Ջրհեղեղի մասին հնագույն գրավոր վկայությունը շումերականն է և մեզ հասած հնագույն աղբյուրը վերագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին։

Ջրհեղեղի վերաբերյալ տարբեր լեզուներով և տարբեր ժամանակներից մեզ հասած գրավոր աղբյուրները նշում են, որ ժամանակակից մարդկության նախնիները ջրհեղեղից փրկվել են Հայաստանում։ Սակայն ըստ նույն աղբյուրների մեզ են հասել տապանի հանգրվանի լեռան հետևյալ տարբեր անվանումները Արարատ (=Մասիս),Ջուդի (=Արարադ), Կորդուենա (= ?), Լուբար (= ?), Բարիս (= ?) և KURNI.MUŠ կամ KURNişir (= ?)։ Այս աշխատանքում պիտի ջանանք մեկնաբանել այս անվանումներից որոշները և վերացնել հարցականները։

Անկախ նրանից, ջրհեղեղի պատմությունը հիշողություն է իրական ու կործանարար աղետի մասին, թե այն այլաբանական իմաստ ունի և առասպելական է, այս բոլոր պատմությունների համար անշուշտ գոյություն է ունեցել մի նախնական սկզբնաղբյուր, որում նշվել է տապանի հանգրվանի մի տեղանուն։

Հետևաբար հարց է առաջանում, թե ո՞րն է եղել նախնական տեղանունը,ինչպե՞ս, ե՞րբ են առաջացել վերը նշված տեղանունները և ինչ առնչություն ունեն նախնական տեղանվան հետ։ Նաև այս հարցերին է, որ պիտի փորձենք պատասխանել այս աշխատանքում։

Հոդվածին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սեղմելով նկարի վրա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *