Ստարտափը` որպես երկրի տնտեսության շարժիչ ուժ:

Գոյություն ունի ստարտափների երկու տեսակ, բայց մենք կանդրադառնանք  մի տեսակին:
<<Անկախ>> ստարտափները այն ստարտափներն են, որոնք նախաձեռնելիս նպատակ չկա այն վերածելու հսկայական կորպորացիայի: Ստարտափի այս տեսակի նպատակը ֆինանսապես անկախ լինելն է, և այն սկսողները ցանկանում են անել այն, ինչ ցանկանում են, առանց որևէ ցուցում ստանալու:
2013 թվականից սկսած նմանատիպ ստարտափների իրականացման թիվը բավականին նվազել է, հավասարվելով 1980 թվականի նմանատիպ ստարտափների իրականացման թվին, երբ երկրի բնակչությունը ավելի քիչ է եղել: Վերջին տարիներին շատ քիչ մարդիկ են ցանկանում անկախ ստարտափներ իրականացնել:
Այն ստրատափները, որոնք զարկ են տալիս տնտեսության աճին կոչվում են՝<<տրանսֆորմացիոն>> ստարտափներ: Նմանատիպ ստարտափները խթանում են տնտեսության զարգացմանը, հետագայում դառնալով ՝ կա՛մ համապետական կա՛մ միջազգային:
Համաձայն՝ Կաֆֆման հիմնադրամի, 2016 թվականի զեկույցի, վերջին տարիներին նկատվում է տրանսֆորմացիոն ստարտափների իրականացման միտում, բայց դեռ բավականին երկար ճանապարհ ունի այն անցնելու:
Այսպիսի <<բարձր>> աճ ունեցող ընկերությունները (խոսքը ստարտափային ընկերությունների մասին է) կազմում են բոլոր ընկերությունների 15%-ը: Բայց ստեղծված աշխատատեղերի 50%-ը բաժին է ընկնում նրանց: Ի տարբերություն հին ընկերությունների նոր ստեղծված ընկերությունները իրենց ֆինանսական միջոցները հիմնականում ներդրում են հետազոտությունների և զարգացման ծրագրեր մշակելու մեջ:
Ստարտափները կարող են փոքր լինել, բայց նրանք զարգացնում են երկրի տնեսությունը, ինչը իր հերթին փոխում է մարդկանց ապրելակերպը:
Ծանոթացեք այն եղանականերին, որոնք խթանում են տնտեսության զարգացմանը, ինչպես նաև նպաստում տեխնոլոգիական առաջընթացին:
Տեխնոլոգիական առաջընթաց
Հին ընկերությունների սեփականատերերը իրենց գումարները ներդնում են արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիայի զարգացման գիտահետազոտական աշխատանքների կամ լրացուցիչ նորարարությունների մեջ: Մինչդեռ ստարտափները միտված են նոր գաղափարների իրագործմանը:
Լինելով անկախ բազմաշերտ կորպորատիվ բյուրոկրացիայից, ստարտափներն ավելի ճկուն են և կարող են գաղափարը վերածել ինչ-որ արտադրանքի, զարգացնել այն՝ հաշվի առնելով սպառողի պահանջը: Ստարտափներում աշխատանքի պտուղները բավականին քաղցր են և դա աշխատակիցներին քաջալերում է ջանք չխնայել, որպեսզի այն կարողանա կյանքի կոչվել:
Մեծ ընկերությունները, ինչպիսիք են օրինակ՝ <<Google>>-ը և <<Microsoft>>-ը ստարտափներ են ձեռք բերում և շնորհիվ իրենց ազդեցության և բաշխման ցանցի, կարողանում են այն կատարելագործել և նպաստել վաճառքի աճին:
Այնուամենայնիվ, Հարվարդի համալսարանի՝ <<Աշխատանք և Աշխատանքային կյանք>> ծրագրի անդամ՝ Վիվեկ Ուադվան նշում է.
<<Երբ մարդկանց մի խումբ իրականացնում է որևէ ստարտափ, հետո որևէ մեծ ընկերություն այն գնում է նրանցից և նրանք կարող են հենց այդ նույն ընկերությունում աշխատել այդ ստարտափի վրա, չեն ունենա նախկինում ունեցած ազատությունը>>: Նա նաև կարծում է,որ ստարտափները պետք է ֆինանսավորվեն, որպեսզի վերածվեն տեխնոլոգիական նորորարության և նպաստեն երկրի տնտեսական աճին:
Փնտրեք նոր շուկաներ
Ստարտափները նոր շուկաներ են ստեղծում կամ հին շուկան ամբողջությամբ փոփոխության են ենթարկում, ներկայացնելով այնպիսի արտադրանքներ, որոնք կփոխեն աշխարհը: Այսօրվա հսկաներ՝ Google, Apple, Facebook ընկերությունները նույնպես ստարտափի արդյունք են եղել:
Նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռնում՝ որոնցից օգտվում են ստարտափները: Ստարտափները նաև ոգեշնչում են կայացած բիզնեսին ավելի զարգանալու և երկրին տնտեսական օգուտներ բերելու:
Հատկանշական է նշել, որ ոչ բոլոր ստարտափներն են կյանքի կոչվել: Ըստ Ջեյմս Սուրովիցկի սա գործող իշխանությունների կողմից ստարտափների վրա ուժեղ հսկողության սահմանելու պատճառն է:
Ապրանքների և ծառայությունների բարելավում
Ըստ Բրայան Ռիտչիի և Նիք Սվիշերի ստարտափները ունեն բավականին բարձր տեխնոլոգիական հագեցվածություն, որը կարող է բարելավել տարատեսակ ապրանքներ և ծառայություններ:
2017 թվականին ԱՄՆ-ի Ցենսուս Բյուրոյում, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ այն ընկերությունները որոնք աչքի են ընկնում բարձր արտադրողականությամբ՝ հիմնականում երիտասարդ ընկերություններ են և բավականին ներդրումներ են կատարում իրենց ապրանքների և ծառայությունների որակը բարելավելու համար:
2011 թվականին Small Business Administration-ի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ ստարտափները ավելի շատ եկամուտ կարող են բերել քան հին ընկերությունը որում ստարտափին համարժեք կապիտալ է ներդրվել:
Նոր աշխատատեղեր
Ստարտափները աշխատատեղեր են ստեղծում: Այս <<բարձր աճ>>(խոսքը ստարտափների մասին է) ունեցող ընկերությունները այն ընկերություններն են որոնք 25%-ով ավել աշխատատեղեր են ստեղծում:
Վադվան նշում է.
<<Առանց ստարտափների, ԱՄՆ-ի տնտեսությունը չէր կարողանա աճ գրանցել: 1977-2005 թթ գոյություն ունեցող ընկերությունները մեծ խնդիրներ էին ունենում, տարեկան 1 միլիոն աշխատատեղ էին կրճատում: Նոր բիզնեսները իրենց գործունեության առաջին տարում 3 միլիոն աշխատատեղ են ստեղծել>>։
2017 թվականին Progressive Policy Institute-ի կողմից հրապարակված զեկույցում, այն մասնավոր սեկտորները որոնցում ստարտափը մեծ ներգործություն ունի ավելի շատ աշխատատեղեր են ստեղծում քան նրանք՝ որոնք չունեն ստարտափային բաղադիրչներ: Երկրի այն հատվածները, որտեղ քիչ են ստարտափային ծրագրերը՝ քիչ աշխատատեղեր են ապահովում բնակչությանը:
Ազդեցությունը ստարտափի վայրի վրա
Ստարտափային ծրագրերը դրական փոփոխություններ են անում այն քաղաքներում որտեղ տեղակայված են, օրինակ՝ <<Մայքրոսոֆթը>> մեծ ազդեցություն է ունեցել՝ Ռեդմոնդի, իսկ <<Գուգլը>>` Մաունթին Վյուի վրա: Այդ ընկերությունները այդ քաղաքներին բերում են մեծ եկամուտներ, ինչպես նաև փորձառու մասնագետներ, ովքեր այդ քաղաքներում իրենց մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք են գտնում:
Ստարտափները տնտեսական շարժիչ ուժ են։
Ստարտափները տնտեսական աճի խթանողն են: Տնտեսական լճացումից խուսափելու համար պետք է մշակվեն այնպիսի մեթոդներ, որոնք կխթանեն արդար մրցակցությանը և աջակցություն կտան այն ձեռներեցներին՝ ովքեր իրական փոփոխություններ կիրականացնեն:
Ստարտափների համար կարևոր է պետական աջակցությունը, բայց նախևառաջ անհրաժեշտ է տեղական իշխանությունների անմիջական աջակցությունը: Քաղաքային իշխանությունները պետք է այնպիսի ծրագրեր իրականացնեն, որոնց միջոցով կաջակցեն ձեռնարկատիրական գործունեություն ծավալող մարդկանց: Այս քայլը անհրաժեշտ է ստարտափը թե՛ տեղական թե՛ համազգային մակարդակի հասցնելու համար:
Վերացնել բոլոր խոչընդոտները, զարգացնել կապերը, հզորացնել ստարտափները, սրանք այն քայլերն են են, որոնք քաղաքացիական առաջնորդները պետք է իրականացնեն ձեռներեցությանը զարկ տալու համար:
Տարիներ շարունակ հմտացել եմ ձեռներեցներին ինչպես նաև բազամթիվ կազմակերպություններին խորհուրդներ տալու գործում: Օրինակ՝ SBE Council -ը(http://www.SBECouncil.org) դաշնային մակարդակում հիանալի աշխատանք է կատարում, մասնավորապես պաշտպանում է ձեռներեցների և փոքր բիզնեսի շահերը, ինչպես նաև մեր ձայնը ավելի լսելի է դարձնում հանրության լայն շրջանակների համար:
Փոքր բիզնես կառավարումը(The Small Business Administration) նույնպես հիանալի աշխատանք է կատարում, տեղական որոշ բիզնեսներ կապում է մայրաքաղաք Վաշինգտոնի հետ: Եթե զբաղվում եք բիզնեսով, նրանք կցանկանան լսել ձեր մտահոգությունները:
Հիշեք, ստարտափները տնտեսության զարգացման շարժիչ ուժն են: Մենք պետք է աջակցենք ձեռներեցներին և նորարարություններին:

Աղբյուրը՝ https://medium.com/@ericcorl/how-startups-drive-the-economy-69b73cfbae1

Հոդվածում օգտագործված հղումներ՝[1] Surowiecki, J. (2016, June 15). Why Startups Are Struggling. Retrieved from https://www.technologyreview.com/s/601497/why-startups-are-struggling/
[2] Wadhwa, V. (2010, August 14). Startups Or Behemoths: Which Are We Going To Bet On? Retrieved from https://techcrunch.com/2010/08/14/startups-or-behemoths-which-are-we-going-to-bet-on/
[3] Ritchie, B. & Swisher, N. (2018, July 15). THE BIG SMALL: THE ECONOMIC BENEFITS OF STARTUPS. Retrieved from https://ideacenter.nd.edu/news-events/news/the-big-small-the-economic-benefits-of-startups/ .
[4] Ritchie, B. & Swisher, N. (2018, July 26). THE BIG SMALL: STARTUPS, THE ENGINE OF INNOVATION. Retrieved from https://ideacenter.nd.edu/news-events/news/the-big-small-startups-the-engine-of-innovation/
[5] Parvinrouh, M. & Doedderlein. (2017, August 21). The role of startups in the economy. Retrieved from http://www.cobizmag.com/Trends/The-role-of-startups-in-the-economy/
[6] Didar, A. F. (2016). Role of Startups in Economic Prosperity. Retrieved from https://www.startupgrind.com/blog/role-of-startups-in-economic-prosperity/
[7] Entrepreneurship is Key to Economic Growth for Cities. (2018, April 7). Retrieved from https://digitalsplashmedia.com/2018/04/entrepreneurship-is-key-to-economic-growth-for-cities/

Հեղինակ՝ Էրիկ Կորլ @EricCorl

Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը

Խմբագիր՝ Շուշան Ղազարյան

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *