«Մեծ Հայք» համահայկական ցանցը տեսանելի է միայն 30․99 տոկոսով
Աշխարհաժողվ նախաձեռնության անդամ Արտակ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մեծ Հայք» համահայկական ցանցը տեսանելի է միայն 30․99 տոկոսով
Ինչո՞ւ է ձգձգվում «Մեծ Հայք» զուտ հայկական և հիբրիդային հարձակումներից, արտաքին մանիպուլացիաներից պաշտպանված համացանցի կառուցումը։
Նախ և առաջ զանգվածային առումով հանրային նախաձեռնողականության բացակայության պատճառով։
Իբր թե սեփական երկրի և ազգաբնակչության ճակատագրով մտահոգվածները նախընտրում են անվերջ կրքոտ, ցասումնալից ու քննադատական կամ ողբասանության ելույթներ ունենալ, սակայն անկարող են կես ժամ անգամ տրամադրել որևէ հանրօգուտ հետևողական աշխատանքի համար, չնայած որ գրեթե
չկա մեկը, ով տուժած չլինի ժամանակակից գլոբալ սոցցանցային խտրականությունից ու պատժամիջոցների կիրառումից։
Այլ խոսքերով ասած սեփական՝ ազգային ցանց ունենալու հանրային պահանջ չկա, կամ, որ ավելի է ցավալի է, բացակայում է նրա գիտակցում։
«Մեծ Հայք» համահայկական ցանցի կառուցման ամենակարևոր գործիքի մշակումը սկսվել է 2021 թվականի սեպտեմբերից։ Անգամ 700֊800 կամավորների մասնակցությունը թույլ կտար ավարտել աշխատանքները այդ թվականի նոյեմբեր֊դեկտեմբեր ամիսներին։ Ցավոք, բոլոր կոչերը մնացին անպատասխան։
Ներկա պահին նախագծային աշխատանքերը համառորեն շարունակում են իրականացնել են միայն Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի, Վ.Բրյուսովի համալսարանի (այս տարվա փետրվարից), «Հայ ասպետ» դպրոցի և մի քանի այլ ուսումնական հաստատությունների սովորողներն ու դասախոսները։
Ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու թեկուզ և այս քչաթիվ ուժերով, սակայն պետք է բոլորին պարզ լինի, որ անհնար է ակնկալել արագ արդյունք։
Իսկ անգործունեա և հանրօգուտ աշխատանքից հետ սովորած հանրությունը կարող է շարունակել պտտացնել անպտուղ ինքնադրսևորման իր կոտրած ձայնասկավառակ։
Հետաքրքիր է, թե ինչքա՞ն ժամանակ կարելի բողոքել ճակատագրից ոչինչ չձեռնարկելով