Մենք հավատում ենք, մեր ժողովրդի ներուժին․․․

Փետրվարի 25-ից (Զորավար Անդրանիկի ծննդյան օրը) մեկնարկել է ստրոագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

ARJEQ.am-ը զրուցել է «Հայաստանի ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Վազգեն Պետրոսյանի հետ։

  • Պարոն Պետրոսյան կմանրամասնե՞ք կոնկրետ ի՞նչ նպատակ է հետպանդվում այս ակցիայով։

Յուրաքանչյուր քաղաքական աշխատանքի համար պետք է հասկանալ և գնահատել այն մարդկային ներուժը, որով հնարավոր է իրականացնել առաջադրվող ծրագրերը։ Մեր իրկանությունում իրար հաջորդեցին տարբեր քաղաքական ուժերի այս հաշվարկը չներառող տարաբնույթ ոչ հետեւողական նախաձեռնություններ, որոնց անհաջող կամ կիսատ ավարտը, շարունակաբար կոտրեցին ժողովրդի հավատը սեփական ուժերի հանդեպ։

Մենք հավատում ենք, մեր ժողովրդի ներուժին և հավատում ենք, որ մենք՝ հայերս ենք մեր ճակատագրի տերը։ Մտադիր ենք ստորագրահավաքով կողմնորշվել, թե ինչքան մարդ է իրականում ցանականում ձերբազատվել այս իշխանություններից, որոնք միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով, բայց արդյունքը նույնն է, կորցրեցին Արցախի հսկայական տարածքները, թողեցին հազարավոր զոհեր և վիրավորներ… Վտանգեցին Հայաստանի և Արցախի սահմանները, քանդեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և հայությանը բաժանեցին մասերի… Այս ամենի հետևանքով շահել է միայն հայության թշնամին՝ թուրքը։

Ցանկացած ստորագրահավաքի իրական ակտիվ մասսան կազմում է ստորագրողների 15-20 տոկոսը։ Այս ստորագրահավաքով կպարզենք մեր ակտիվը և կդիմենք ռեալ հաշվարկված գործողությունների։

Քաջ գիտակցում ենք, որ այս աշխարհում ոչ մի իշխանություն չի հեռացել լոկ ստորագրահավաքի արդյունքներից ելնելով։

  • Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են միանալ այս ստորագրահավաքին։

 Ստորագրահավքաին կարող է միանալ յուրաքանչյուր ոք։ Ստորագրահավաքը իրականցվում է երկու ձևով՝

ա- էլեկտրոնային տարբերակով, մեր ՖԲ-յան էջով՝ Ազատագրական Շարժում, որտեղ տեղադրված է ստորագրության թերթիկի ձևանմուշը, կարող են շատ հեշտ՝ մկնիկը համակարգչի եւ մատը հեռախոսի էկրանի դեպքում որպես գրիչ օգտագործելով ստորագրել։

բ- Թղթային տարբերակով, որը սկսել ենք սույն թվականի փետրվարի 26-ից Երևանի հյուսիսային պողոտայում։ Շուտով կայյցելենք մարզեր՝ կազմակերպելու ստորագարհավաք և հանդիպում մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ։

Ստորագրելու համար անհրաժեշտ են հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն։ Դրանք անհրաժեշտ են  հետադարձ կապ հաստատելու և  մեր գործողությունների մասին տեղեկացնելու համար։

  • Կա՞ն ժամկետներ ստորագրահավքի իրականացման համար։

Ժամետներ չկան, ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչքան արագ ենք կարողանալու հավաքել հնարավորինս շատ ստորագրություն, արդեն մի քանի օրվա ընթացքում հավաքվել է շուրջ 4000 ստորագրություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *