Այսօրվա իրականության մեջ շատ կարևոր են նմանատիպ միջոցառումները, քանզի հասարակության մեջ կան բևեռային ճեղքվածքներ։ Տեր Տաթև քահանա Մարուքյան
Գյումրիում՝ Ապրիլի 29-ին, Ս. Հարության խորհրդով նախատեսվող ուխտերթի մասին arjeq.am-ը զրուցել է Տեր Տաթև քահանա Մարուքյանի հետ։
- Հարգարժան Տեր Տաթև, ապրիլի 29-ին Հարության Ոգեկոչման խորհրդով Ուխտերթ է նախատեսվում Գյումրիում։ Այսօրվա իրականությունում, որքանով են կարևոր նման միջոցառումները
— Այսօրվա իրականության մեջ շատ կարևոր են նմանատիպ միջոցառումները, քանզի հասարակության մեջ կան բևեռային ճեղքվածքներ: Կարևոր է նաև համամարդկային գաղափարների շուրջ համախմբումը: Դրա լավագույն միջոցներից մեկը Հավատքի ու սուրբ արժեքների շուրջ համախմբվելն է:
- Կարծես վաղուց Հայաստանում հաստատվել է ապարժեք քաոս, որն է ելքը, արդյո՞ք հնարավոր է Ոգենորգչական թռիչք այս քաոսից։
— Արժեքների քաոսի ներկա պայմաններում պետք է վերագտնել ու կառուցել անկյունաքարային արժեքային համակարգ, որի վրա էլ կհենվի իրական հայկական քրիստոնեական արժեքային ամուր պարիսպը և իր շուրջը կհամախմբի քրիստոնյա ազգը։ Ժայռի վրա տուն կառուցելու ավետարանական պատգամը դրա լավագույն օրինակն է՝ արժեքային ամրոց ուենալու և քաոսի ու հողմերի դեմ պայքարելու համար: Ունեցիր թեկուզ փոքրիկ ամրոց, բայց թող այն լինի ամուր, որովհետև այն արդեն նախադրյալներ ունի մեծանալու համար:
- Հարության Ոգեկոչման Ուխտերթի կապակցությամբ, ի՞նչ կոչով կդիմեք մեր ժողովրդին։
— Մենք սպասում ենք բոլորին՝ միանալու Հարության ուխտերթին, որպեսզի մեր կոչն ավելի բովանդակային լինի հենց այդ օրը՝ կենդանի հաղորդակցմամբ:
Զրույցը վարեց՝ Անահիտ Հովհաննիսյանը