Աշխարհաժողովի մեկնարկը տրված է
Անակախության տոնի խորհրդով, Ազգային Արժեք Ակումբը Գյումրիում նախաձեռնել էր Աշխարհաժողով՝ «Հայկական երազ։ Նպատակ և առաջնահերթություններ» օրակարգով։ Տպավորությունները գերազանցեցին բոլոր սպասումները։ Ավելի քան 50 մասնակիցներ Հայաստանի տարբեր հատվածներից իրենց պատկերացումներն ու առաջարկությունները ներկայացրեցին բանախոսների ներկայացրած թեմաների շուրջ․
- Ազգային առաջնահերթությունների միասնական հիմքը՝ Հայկական քաղաքակրթություն, բանախոս՝ Արմեն Ներսիսյան /Ազգային Արժեք Ակումբ/
- Ազգային կրթահամակարգի ստեղծում և իրականացում, բանախոս՝ Վահագն Պողոսյան /Իրական դպրոցի հիմնադիր, ղեկավար/
- Ազգային ընտանիքի գերակայության ապահովում, բանախոս՝ Նարինէ Ներսիսյան /Բժիշկ-հոգեբան/
- Ազգային մշակույթի առաջնահերթության ապահովում, բանախոս – Գագիկ Գինոսյան /Կարին ավանդական երգի, պարի խմբի հիմնադիր-ղեկավար/
- Արցախի միացում Հայաստանին․ բանախոս՝ Արմեն Աղայան /Միացում, Հայկական Ընտրություն նախաձեռնությունների հիմնադիր-անդամ/
- Ազգային հարստության վերադարձ և զարգացում, բանախոսներ Հրայր Աղինյան /քաղաքական տեսաբան/, Վարդան Պետրոսյան /Հայք ազգայնական շարժում/
- Ազգային արագացման նախագիծ, բանախոսներ – Արտակ Հովսեփյան /Նախագծի հիմնադիր-ղեկավար/, Վարդուհի Բալոյան /իրական դպրոց-Գյումրու պատասխանատու/,
- Հայկական երազ քաղաքակրթական նախագիծ բանախոս — Վարդան Սրտաշյան /Ազգային Արժեք Ակումբ/
Աշխարհաժողվն իր ներկայությամբ և խորհրդով պատվեց նաև՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ավելի քան 7 ժամ տևած քննարկումներն իրենց պատկերացումներով հարստացրեցին
- Դավիթ Խումարյանը /Լրատվական ռադիոյի ղեկավար/,
- Գոհար Ջրբաշյան /ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ/,
- Տիգրան Արեգունի /ծրագրավորող, Գիտակից ծնող-առողջ սերունդ խմբի պատասխանատու/,
- Հրայր Ուլուբաբյան /փիլիսոփա-թումանյանագետ/,
- Աստղիկ Հայրապետյան /լեզվաբան-ՇՊՀ-դասախոս/,
- Արթուր Դավթյան /Հայաստանի ֆիլհարմոնիայի Գյումրու պատասխանատու/,
- Մենք շարժումից՝ Աշոտ Հակոբյան (էթնոհոգեբան),
- Հայկական ընտրություն նախաձեռնությունից՝ Արմեն Աղայան, Արմեն Հովհաննիսյան, Հրաչ Եղիազարյան, Սերգեյ Կարապետյան,
- ՀԱՅՔ ազգայնական շարժում՝ Վարդան Պետրոսյան, Հովհաննես Մելքոնյան, Էդգար Մակարյան, Դավիթ Պետրոսյան, Վերելք Միությունից՝ Աշոտ Կարապետյան, Արման Մխիթարյան,
- Արման Մխիթարյանը՝ Նախնյաց Հետքերով ՄՀԿ,
- Հայաստանի Ցեղակրոն կուսակցության նախագահ՝ Գևորգ Հովսեփյան,
- ԿԱՄՔ նախաձեռնության համակարգող խորհրդի անդամներ՝ Վահագն Չախալյան, Մինաս Նովշադյան, Տիգրան Պետրոսյան, Իրինա Հարութունյան,
- Ազգային օրակարգ կուսակցությունից՝ Վարդգես Քեշիշյան, Հովհաննես Նիկողոսյան, Վարդան Խալաթյան,
- Արդարություն կուսակցության նախագահ՝ Արթուր Բալոյանն, ինչպես նաև Ազգային Արժեք Ակումբի անդամները, երիտասարդները և բազմաթիվ հյուրեր, ովքեր բացառապես շահագրգռված են ազգային արժեքների համար խիստ բարձր նշաձող սահմանելու գիտակցմամբ և պատրաստակամությամբ։
Ի՞նչ տվեց Աշխարհաժողովը. ո՞րն էր նպատակը:
Այս հարցերի շուրջ քննարկումները ավելի է քարկապվում մեր ենթագիտակցության մեջ: Մենք կարող ենք լինել այն ազգերի շարքում, որտեղ նպատակը չի քնում այլ ավելի արագ է առաջ ընթանում քան մարդը: Աշխարհաժողովը սկիզբն է մեր նպատակի կշռաքարը դնելու կշեռքին: Հայկական երազն ու Աշխարհաշողով նժարները կհավասարվեն այն ժամանակ երբ երազները դնենք բարձի տակ ու դուրս գանք իրականություն: