Տարօրինակ Սովորույթներ ՄԱՍ 1
Կան սովորություններ որոնք աչքի են ընկնում իրենց տարօրինակությամբ: Բայց տարօրինակ լինելու հետ մեկտեղ սովորույթ է համարվում ու պահպանվում է դարեդար:
1.Հարավարևմտյան Կոնգոյում, Սուկու ցեղախումբը հարգանքի տուրք է մատուցում ցեղի մահացած անդամներին, մաքրելով տեղի անտառը, ինչպես նաև բազմաթիվ նվերներ են տանում անտառ, և զոհաբերություններ իրականացնում:
2.Իսպանիայում գոյություն ունի Կոլաչո անվամբ մի տոն: Մի մարդ (Կոլաչո) հագնում է հրեշի շորեր և զբոսնում է գյուղի տարածքով: Կոլաչոն թռնում է փոքրիկ երեխաների վրայով, երեխաներից վանելով հիվանդությունները և անհաջողությունները:
3.Չինացիները 8 թիվը համարում են հարստության սիմվոլ: 88 թիվը Չինաստանում ընկալվում է որպես «կրկնակի երջանկություն»:
4.Ճապոնիայում բացարձակ նորմալ երևույթ է, երբ եղբայրը և քույրը միմյանց հետ ընդհանրապես չեն խոսում, և չունեն միմյանց հեռախոսահամարները:
5.Չնայած այն փաստին, որ Անգլիայում ընդունված չէ հանդիպումներից ուշանալը, նորմալ չի համարվում նաև երբ հանդիպմանը շուտ են ներկայանում:
6.Բրիտանիայում հավատում են, որ կինը ծննդաբերելուց հետո մինչև 6 շաբաթ պիղծ է համարվում օրինակ` հրեա կանայք ծննդաբերելուց հետո գնում են տաճար(սինագոգ, եկեղեցի) մաքրագործվելու համար:
7.Հռոմում(Իտալիա) մարդիկ հավատում են, որ գալիք տարում հաջողակ կլինի այն մարդը, ով Նոր Տարվա գիշերը կամուրջից իրեն կնետի Թիբր գետը:
8.Բրիտանացիները շատ են կարևորում իրենց <<անձնական տարածքի>> պահպանումը, մինչդեռ Ֆրանսիայում ընդունված է համբուրել միմյանց հանդիպումների ժամանակ: Ֆրանսիացիները իրենց շատ կաշկանդված են զգում Մեծ Բրիտանիա այցելելիս:
9.Կրծքանշաններ հավաքելը Ռուսաստանի ամենակարևոր ավանդույթներից մեկն է: Շատ կրծքանշաններ շատ կարևոր նշանակություն ունեն հավաքողի համար, և նա կամ փոխանակում է դա մտերիմ մարդու հետ, կամ վաճառում է թանկ գնով:
10.Իրեն հարգող յուրաքանչյուր անդալուզիացի մինչ հարսանիքը պետք է գլխիվայր թռչի ժայռից դեպի ծով: Ըստ հին անդալուզիացիների ամուսնացող մարդը պետք է ամուր գլուխ ունենա:
Թագմանությունը ՝ Էդգար Սահակյան
Կայքի խմբագիր՝ Շուշան Ղազարյան