Աշխարհաժողովն այս պահին էլ իրականացնում է նպատակային ու համակարգված բավականին բուռն գործունեություն․․․
Արժեք․am-ը, Աշխարհաժողովի գործունեության վերաբերյալ, զրուցել է Աշխարհաժողովի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Ներսիսյանի հետ․
Պարոն Ներսիսյան, վերջին շրջանում Աշխարհաժողով նախաձեռնությունը կարծես պասիվ վիճակում է գտնվում, ի տարբերություն գործունեության մեկնարկային շրջանին, երբ կար բուռն ակտվիություն՝ հանրահավաքներ, արտակարգ Աշխարհաժողով, առաջարկ-փաթեթներ ազգային կառույցներին, նույնիսկ Ազգային Արժեք ակումբը, Աշխարաժողովի սոցիալական պատվերով, մասնակցեց Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Արդյո՞ք սպառվել է Ձեր ասելիքը։
Ո՛չ։ Միանգամից փարատեմ Ձեր կասկածները և հուսախաբ անեմ մեր հրապարակային պասիվությամբ ուրախացողներին։
Մենք դեռ 2021-ի հունիսի 17-ին հանդես եկանք ամբողջական թեզիսներով, որոնք վերաբերում էին ինչպես ընտրական ու հետընտրական զարագացումներին, այնպես էլ ազգային-ազգայնական ուժերի գործունեության նոր փիլիսոփայությանը և ձևաչափին։
Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ մեր մռայլ կանխատեսումները՝ հունիսի 20-ի «արտահերթ ընտրություններ» կոչվող բեմականացման, դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ իրականացան։ Համընդհանուր ընտրախաբկանքն էլ ավելի խորացրեց մեր հանային գիտակցության պառակտումը, իսկ մաշված, սպառված գործիքի կիառումն ամբողջովին ծառայեց իր նպատակին՝ սպանեց հանրային մակարդակով ազգային դիմադրողականությունը։
Նույնիսկ, Աշխարհաժողովի հիմնադիր-անդամ «Ազգային Արժեք Ակումբ»-ը փորձեց Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելով՝ պայքարի թիրախը տեղափոխել համայնքային իշախանություններ և հրապարակային օրակարգ բերել նոր, իրական ազգային առաջնահերթություններ։ Սակայն, արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին, որ բռանազավթված մեր պետությունում հրապարակային գործունեությունն այս պահին անհնար է։
Հետևաբար, Աշխարհաժողովն իր համար վերահաստատեց հունիսյան թեզիսների արդարացվածությունը՝ ընդունեց գործելաոճի նոր փիլիսոփայություն և գործիքներ։ Այն է՝ հրապարակը թողեց հրապարակի ու շոուների սիրահարներին, իսկ ինքը տեղափոխվեց խորքային շերտ։ Որտեղ, համաձայն մեր ընթացքի նախագծման-ծրագրավորման-ճարտարապետման տրամաբանության, իրականացնում է նպատակային ու համակարգված բավականին բուռն գործունեություն։
Եթե գաղտնիք չէ, ի՞նչ գործունեություն եք ծավալում այս պահին։
Գաղտնիք լինելու կամ չլինելու խնդիրը չէ, ուղղակի այս պահին՝ հանրային գիտակցության այս մակարդակի, առկա պրիմիտիվ օրակարգերի պարագայում մեր գործունեության ողջ ծավալը հրապարակային ներկայացնելն անիմաստ ենք համարում։ Դրանք պարզապես լսելի չեն։ Բացի դրանից, մենք բազմիցս շեշտել ենք, որ գտնվում ենք տեղեկատվական տոտալ շրջափակման մեջ, որովհետև հայաստանյան ԶԼՄ-ներին մեր օրակարգերը կամ հետաքրքիր չեն, քանի որ այս ապարժեքային քաոսում պոպուլյար չեն, կամ պատվիրված արհամարանքի են արժանացնում։ Այնուամենայնիվ, կարող եմ ընդհանարական ձևով նշել մեր գործունեության հիմնական ճանապարհները, որոնք այս պահին ձգվում են դեպի մայիսի 7-8-ին նախատեսվող հերթական Աշխարհաժողովի հանգրվան։
Այս պահին գրեթե ամբողջացված են Աշխարհաժողովի հայեցակարգերը, որոնք վերաբերում են ապագա Ազգապետության կառավարման, տնտեսական, մշակութացման, տեխնոլոգիական անվտանգության հիմքերին։ Ամբողջանում է Աշխարահժողով կենսահայեցակարգը։ Բացի դրանից, Արարչական հաղորդման միջոցով՝ Էդգար Մակարյանի ջանքերով, ծածկագրվում են մեր մետաքաղաքակրթական, մետամշակութային, մետաքաղաքական կոդերը, որոնք ամբողջացնելու են մեր քաղաքակրթական կենսընթացի հարյուրամյա, հազարամյա մեգանախագիծը և դրա իրականացման մեխանիզմները։ Այսինքն, պրոյեկտվում է ապագան և այն ներբեռնվում ներկայի մեջ։
Ձևավորման փուլում են գտնվում ապագա ազգապետության խորքային ինստիտուտները՝ իրավական, տնտեսական և մշակութացման ոլորտներում։ Հանդիպումներ, քննարկումներ, ինստիտուցիոնալ մեխաիզմների հաստատում և այլն։
Աշխարհաժողվի հիմնադիր անդամ «Ազգային արագացման նախագիծ»-ը՝ Արտակ Հովսեփյանի գլխավորությամբ, ավարտուն փուլին է մոտեցնում մեխաիկական թարգմանությունների կորպուսի, խոսքի թվայնացման, արհեստական ձայնի և որոնողական հայկական համակարգի ձևավորման աշխատանքները։ Իսկ Արմեն Գրիգորյանի հետ, Հովսեփյանենք բավականին ծանր աշխատանք են տանում որպեսզի ավարտեն ազգային տեղեկատվական՝ «Մեծ Հայք» ցանցի ձևավորումը։ Գրեթե մենակ են, պետական աջակցության մասին խոսելն ավելորդ է, բայց մեր կրթական հաստատությունների անտարբերությունն է անհասկանալի։
Արդեն պատրսատ է «Ազգային կառավարիչների դպրոց և ակադեմիա» երկմակարդակ ոչ ֆորմալ կրական ծրագրի ամբողջական փաթեթը, որն իր բովանդակությամբ և նպատակայնությամբ աննախադեպ է համահայկական իրականության մեջ։ Այն՝ ոգենորոգչական շարժման ձևավորման նպատադրմամբ, իրականացվելու է ամռանը։
Գրեթե ձևակերպված է մեր քաղաքակրթական հայտը՝ Նոր Աշխարահակարգի մեր տեսլականը և մեր առաքելությունը։ Հիմա մյուս քաղաքակրթությունների հետ հաղորդակցման փուլի մեջ ենք գտնվում։ Նպատակադրվել ենք, աշնանը Գյումրիում քաղաքակրթական ֆորում հրավիրել՝ քաղաքակրթկան կոդերի ներդաշնակման հրամայականով։
Բացի այս ամենից մենք ակտիվ շփան մեջ ենք գտնվում ազգային-ազգայնական ուժերի, կառույցների ու անհատների հետ։ Օրինակ, բավականին արդյունավետ են Արամ Մկրտչյանի, Խաչիկ Չալիկյանի, Լևոն Բեկլարյանի հետ գաղափարական ներդաշնակումները։
Պարզ է, որ յուրաքանչյուր շերտ, յուրաքանչյուր ուղղություն հսկայական աշխատանք է ենթադրում։ Այնպես, որ մեր հրապարակային պասիվությունը ոչ միայն չի խոչընդոտում, այլ ընդհակառակը՝ օգնում է որպեսզի մենք ճիշտ ու նպատակային գործունեություն ծավալենք։
Լավ ընդհանարպե՞ս չեք փորձելու հրապարակային գործունեությամբ զբաղվել, Ձեր գաղափարները և քայլերը հանրայնացնել։
Նորից կրկնվեմ․ բռնազավթված երկրում, ԶԼՄ-ների այս վերաբերմունքի պարագայում հրապարակային գործունեությամբ զբաղվելը կամ միամտություն է, կամ մոլորություն կամ․․․ Իսկ մեր գաղափարները հանրայնացնելը կփրձենք մեր հնարավորություններով։ Այսուհետ առավել համակարգված կլինի Աշխարհաժողվի ֆեյսբուքյան էջը, դե իսկ Արժեք․ամ-ն արդեն իսկ դարձել է մեր գործունեության ամբողջական խճանկարը ներկայացնող հարթակ։ Այնպես, որ, ով ցանկանա, կկարողանա գտնել մեր գործունեության վերաբերյալ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը։