Հարցազրույց Արմեն Ներսիսյանի հետ «Աշխարհականի» մասին
-Բարև Ձեզ, պարոն Ներսիսյան, Ազգային արժեք ակումբն իր գաղափարները սկսել է տարածել մի նոր
թափով ։ <<Աշխարհական>>- ն արդյո՞ք տարածման միջոցներից մեկն է հանդիսանում։
-Այո՛, ճիշտ եք նկատում։ Ակումբի գործունեությունը վերջին շրջանում նոր, բավականին հզոր թափով է ընթանում:
Այսպիսի գործունեության հիմքում, թերևս մի քանի պատճառ պետք է տեսնել։ Նախ, այս փուլում, ակումբի ակտիվ գործունեությունը բացատրվում է նրանով, որ պատերազմյան և հետպատերազմյան իրականությունում, հասկանալի պատճառներով, մեր համեմատաբար պասիվ գործունեության փուլն ավարտվեց։ Մենք մեր ջանքերը բազմապատկած ենք գործում, դա նաև մեր տղաների նկատմամբ պարտքի զգացումն է պարտադրում։ Բացի դրանից, մեր մոտ անընդհատ տեղի է ունենում գաղափարական հասունացում։ Եվ ահա, սովորական օրակարգեր առաջարկելու փոխարեն, մենք արդեն պատրաստ ենք գաղափարական հայեցակարգերի ամբողջական փաթեթներ շրջանառության մեջ դնել։ Այսինքն, մեր մոտ ապագայակերտման ամբողջական խճանկարը գրեթե հավաքված է։ Հետևաբար, մեր գործունեության խորքային ու տարածական մասշատաբայնությունը կտրուկ բարձրացել է։ Եվ թերևս վերջինը, ակնհայտ էր, որ մեր գործունեության նկատմամբ, որոշակի չնչին բացառություններն հանած, ԶԼՄ-ի կողմից տոտալ անտարբերությունն է։ Եվ դա հիմնականում այն պատճառով, որ այսօր լրտավական դաշտը գրեթե բացառապես սպասարկում է մակերեսային, համահարթեցված, հաճախ կեղծ օրակարգեր, այդպես հեշտ է պրիմիտիվ լայն զանգվածների ուշադրությունը շարժել։ Եվ հասկանում էինք, որ մեր շրջափակումը, այսինքն խորքային, արժեքային գաղափարների շրջափակումը երկար է տևելու։ Որովհետև հասարակությունն ինքնամոռած գնում է դեպի արժեզրկում, գլորվում է դեպի անդունդը։ Դրա համար մենք գործարկեցինք Ազգային Ալիք՝ յութուբյան և սոցցանցերի տիրույթում։ Սա էլ ևս մեկ պատճառ մեր գործունեության ակտիվության համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ Աշխարհական հաղորդմանը, ապա այն իմ վերը թվարկած գաղափարների խտտացումն է՝ Ազգային ալիքի եթերում։
-Ինչպե՞ս որոշվեց հաղորդման անունը՝ Աշխարհական։ Այն Աշխարհաժողովի գաղափարներն է միայն
տարածելու։
-Առաջինը հենց հաղորդման մեջ անդրադարձել եմ անվանմանը։ Հաղորդաշարի նպատակը, առաքելությունը, ողջ էությունը խտացված է բուն անվանման մեջ։ Հետևաբար, համառոտ, բայց խիստ խորքային վերլուծություն եմ ներկայացնելու։Եվ այսպես․ մեր խնդիրները չեն լուծվի, եթե պարզություն չմտցնենք հանրային գիտակցության մեջ, իսկ ավելի կոնկրետ չհստակեցնենք առանցքային ու համակարգաստեղծ տերմինները։ Այսօրվա թիվ մեկ ականը «քաղաքացի» տերմինն է, որը ժամանակակից քաղաքակրթական ճգնաժամի պատճառ հանդիսացող մշակութացման մաշված ու սպառված գործիքն է։ Վայրի կապիտալիզմի ծնունդ հանդիսացող և անընդհատ օբդեյտ արվող այս տերմինով ստացվել է ամեն պատասխանատվությունից ու պարտականությունից կտրված, ատոմացված ու ռադիկալացված տարրեր, հասարակության լայն զանգվածներ, որպեսզի նրանք իրենց անհագ սպառողականությամբ և
եսակենտրոնությամբ ապահովեն վաշխառուական տնտեսության անկասելի վերարտադրությունը։ Մեր իրականությունում, այս աննկարագրելի է հասարակական դեգրադացիան կործանեց «Երրորդ Հանրապետությունը»։ Ի՞նչու որովհետև երրոդ հանրապետությունը ամբողջապես ախտահարվեց ազատ ռադիկալների՝ «հպարտ» քաղաքացիների մետաստազով և այն սնող ծմակուտային մտավորականությամբ, որոնք էլ կանխորոշեցին երրորդ հանրապետության մահը։
Մեր իրականությունը հասկանալու համար, պետք է պրոյկետվենք անցյալ դարի սկիզբ, վերհիշենք «հրացանավոր մուժիկի» կերպարը, որի կրկնoրինակը՝ «Սմարթֆոնով լյումպեն» այս հսկայական զանգվածն է, որը մեզ մոտ կարողացավ հաստատել համատարած արժեզրկման դիկտատուրա՝ իր տեսակի ծնունդ հանդիսացող պոպուլիստ առաջնորդով։ Փաստորեն «քաղաքացիության» օտարածին ու խորթ ինստիտուտը «լուսավոր» Արևմուտքից, որը վաղուց արդեն խամրել է, ստացված այն դանայան նվերն է, որը ներդրվել է Հայաստանում և ոչ միայն մեզ մոտ, որպեսզի կազմաքանդեն ազգային համակարգը և նրա տարածքներն ու ռեսուրսները բռնազավթեն։ Հետևաբար այսօր առաջնահերթ խնդիր է հրատապ միջոցներ ձեռք առնել չեզոքացնելու այս մեծագույն սպառնալիքը։ Եթե ոչ մշտապես, ապա գոնե ժամանակավորապես՝ պրոֆիլակտիկ փուլում պետք է աստիճանաբար շրջանառությունից դուրս թողնել «քաղաքացի» և «քաղաքացիական» տերմինների օգտագործումը, պետք է մեր լեզվամտածողությունը մաքրենք, պետք է վերադառնանք սոցիալ-բնական վիճակին։ Բազմահազարամյա պատմություն ունեցող մեր ազգը, որը ծնունդ է տվել հանրային կառավարման այնպիսի կատարյալ ինստիտուտներ, ինչպիսին Աշխարհաժողովն է, ուղղակի իրավունք չունի գերի մնալ համակարգակործան տերմիների և հասկացությունների։ Ուստի մեր լավագույն ընկեր, Աշխարհաժողովի նախաձեռնող խմբի անդամ՝ Արտակ Հովսեփյանի կողմից առաջարկվել է «քաղաքացու» և «քաղաքացիականի» փոխարեն կրկին գործածության մեջ դնել մեր ամբողջական ու կատարյալ, տարածական ու ուղղահայաց սահմաններ չճանաչող «ԱՇԽԱՐՀԱԿԱՆ» բառը։ Մենք արդեն այս հասկացությունը դնում ենք շրջանառության մեջ և նրա խորքային, արժեքային, բարոյական ողնաշարի մասին է լինելու Աշխարհական հաղորդաշարը, մաքուր, սոցիալ-բնական ազգային արժեքների մասին, այսինքն հայի և մարդկության հոգևոր վերելքի մասին։ Այսինքն, կառավարման աշխարհաժողովային մոդելի մասին, սոցիալ-բնական տնտեսական համակարգերի մասին և ոչ միայն։
— Եվ վերջում, Ազգային Արժեք ակումբը հանդես է գալիս մի շարք հաղորդումներով, որո՞նք են դրանք, և
կա՞ արդյոք կապ այս հաղորդումների միջև։
-Ոչ միայն Ազգային ալիքի գործունեությունն, այլև Ակումբի ողջ գործունեությունը կառուցվում է բացառապես ամբողջագիտական սկզբունքով։ Այսինքն, մեր ցանկացած քայլ, նախաձեռնություն գործունեություն հանդիսանում է ընդհանուր գաղափարի, ընդհանուր խճանկարի մի հատվածը, որով էլ հավաքվելու է ամբողջական մոզայկան, փազլը։
Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Ազգային ալիքի գործունեությունը։ Եթե ուշադրություն եք դարձնում, ես անընդհատ շեշտում եմ Ազգային Ալիք և ոչ Ազգային Թիվի։ Սա մեզ ուղղված առաջարկություններց մեկն էր, որը սիրով ընդունում ենք։ Եվ այսպես․ առայժմ 4 նախագիծ ենք իրականցնում։ Գյումրին կռնան, որի խորքային նպատակը Երանից դուրս ազգային, հոգևոր, արժեքային կենտրոնների ձևավորումն է։ Սա գյումրեցիների հայտն է, վստահ եմ, որ այն տարածվելու է մարզերով, իրենց բարբառների միջոցով։ Հաջորդը՝ Հայկական Երազն է՝ հայի, Հայոց Քաղաքակրթության հզորության մասին։ Հետքաքրքիր ձևաչափ ու անշահախնդրության վրա հիմնված փայլուն թիմ։
Ազգային Անկյունում մեր Գոհարն արդեն տարբեր մարդկանց հետ զրուցում է ազգայինի մասին, մեր իրականի մասին, որի շնորհիվ և՛ ուկընդիրն է հարստանում, և՛ մենք։ Սպասվում են նոր հաղորդումներ, որոնք լրացնելու են մեր պատկերացումների, մեր գաղափարների ամբողջական խճանկարը։
Հարցազրույցը վարեց՝ Շուշան Ղազարյանը