Ակնկալում եմ, որ Գյումրիում հանդիպումը կգնա ներկա իրավիճակից Երկիրը հանելու իրատեսական ծրագրերի ներկայացման և իրագործման պատրաստակամության սցենարով․․․ Արծրուն Պեպանյան

Մարտի 23-ին Գյումրում նախատեսվող իրական ազգային ուժերի հանդիպմում-քննարկումին ընդառաջ Arjeq.am-ը զրուցել է գրող, քաղաքական վերլուծաբան, «Վերելք» միության հիմնադիր Արծրուն Պեպանյանի հետ։

․ Պարոն Պեպանյան, այսօր հայ ազգն ու պետականությունը կանգնած է գոյաբանական լրջագույն մարտահրավերների առաջ, որի ախտանիշները դեռ վաղուց էին նկատելի և որի մասին Դուք բազմիցս նշել եք։ Սակայն, հիվանդության ախտորոշումից զատ այսօր կենսական նշանակություն ունի բուժումը։ Այսինքն, խնդիրները մատնանշելուց բացի կոնկրետ քայլեր են անհրաժեշտ, որը պահանջում է նաև ինքնանվիրումի և ինքազոհաբերության շատ բարձր նշաձող։ Դուք անձամբ, տեսնում ե՞ք նախադրյալներ մեր իրականության մեջ։
Մեր ժողովրդի հիվանդությունները մատնանշելուց զատ, դեռ անցյալ դարի վերջերին, ես ներկայացրել եմ նաև դրանց առաջացման խորքային պատճառները։ Հետագայում, արդեն 2007-ին , ներկայացրել եմ բուժման համակարգ, բայց, ցավոք, մեր քաղաքական դաշտի կողմից ընկալում չի եղել, մնացել են մակերեսային մտածումների մակարդակի վրա և իրենց քայլերով խորացրել են հիվանդությունը։
Այս ներկա դժոխային վիճակը մի դրական կողմ ունի՝ շատ-շատերն արդեն տեսնում են, որ մեր ժողովուրդն իսկապես առողջական ծանր խնդիրներ ունի։ Մնում է առողջացման տանող առաջարկները պատշաճ ընկալում ունենան։
Քաղաքական դաշտի անկարողունակությունը, որի պատճառը՝ իշխանություն-ընդդիմություն իմիտացիոն պայքարն է, այսօր հասրակության մեծ մասին մոտ կայուն անտարբերություն է ձևավորել։ Դուք անձամբ հնարավոր համարու՞մ եք, որ իրապես ազգային ուժերը կարող են ճեղքել այս դավադրական շղթան և մեկնարկ տալ ազգային-ազատագրական պայքարի նոր փուլի։
Իրավիճակը, որում հայտնվել ենք, անչափ բարդ է,  դրսի որոշ ուժեր օգտվելով մեր ժողովրդի նշյալ հիվանդությունների առկայությունից, հատուկ համակարգ են կիրառել և կիրառում  են, որպեսզի հասարակությունը գտնվի սպազմային վիճակում։ Ազգային ուժերը որոշ հաջողություններ կունենան, եթե կարողանան գտնել դրսի ուժերի կողմից կիրառվող համակարգին հակազդելու և սպազմային վիճակը հաղթահարելու հնարը։ Ասեմ, որ դա շատ բարդ ու դժվարին գործ է։

Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեք ազգային ուժերի մասնակցությամբ Գյումրիում նախատեսվող հանդիպումից։
Ինքս հանդես եմ եկել Արժեհամակարգային հարթակ ստեղծելու առաջարկով, որում ներգրավվում են ապագայի տեսլական, ներկա իրավիճակից երկիրը հնարավոր նվազագույն կորուստներով հանելու տարբերակ ունեցող նախաձեռնությունները և տևական քննարկումների արդյունքում, մի կողմ թողնելով ամբիցիաները,  ձևակերպում են հնարավոր իրատեսական ծրագիր, որի իրագործմանը ներգրավում են իրենց բոլորի ռեսուրսները։
Ակնկալում եմ, Գյումրիում նախատեսվող հանդիպումը կգնա այս ուղիով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *