․․․ Անհրաժեշտ է օր առաջ հրապարակ բերել համազգային, համախմբող օրակարգ՝ ՀԱՅՔ ազգային պետության հիմնադրման հրամայականը։ Վարդան Պետրոսյան

2024թ․-ի մարտի 9-ին, ժամը 13:00-ին՝ Երևանի «Անի Գրանդ Հյուրանոց»-ում կայանալու է «Հանուն ՀԱՅՔԻ․․․» կարգախոսը կրող ՀԱՅՔ շարժման քաղաքական հայտի նվիրված միջոցառում։ Թեմայի և Հայաստանում ստեղծված ծանրի իրավիճակի մասին arjeq.am-ը զրուցել է ՀԱՅՔ շարժման նախաձեռնող խմբի անդամ, պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր Վարդան Պետրոսյանի հետ։

Պարոն Պետրոսյան, այսօր սանձարձակ ձևով ինքության ոչնչացման պատերազմ են մղում մեր դեմ։ Այդ համատեքստում է նաև՝ Անկախության հռչակագրից հրաժարման, նոր սահմանադրության ընդունման փորձերը։ Որպես առաջին Գերագույն Խորհրդի պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

Ազգային ինքության ոչնչացման պատերազմները հազարամյակների պատմություն ունեն, բոլոր կայսրությունների առաջնահերթ խնդիրներից մեկը կայսրության հպատակների ազգային ինքության ոչնչացումն է, կեղծազգային ինքնության ձևավորումը օրինակ հռոմեացի, բյուզանդացի, օսմանցի, թուրքիայի քաղաքացի, ադրբեջանցի, ռուսաստանցի և այլն։
Հայ ազգը իր գոյության ամբողջ ընթացքում պայքարի մեջ է հայկական ինքնությունը պահպանելու համար․․․․․․․․և թանկ գին է վճարել և շարունակում է վճարել չկորցնելու համար
Այսօր, հայկական ինքնության ոչնչացման քայլ պետք է դիտարկել նաև Հայաստանի Անկախության հռչակագիրը որպես հնացած, ուժը կորցրած և իշխանությունների կողմից նորովի ձևավորվող միջազգային հարաբերություններին խոչընդոտող փաստաթուղթ ներկայացնելը, իսկ նոր սահմանադրության ընդունումը որպես փրկություն մատուցելը։
Սահմանադրությունները, այդ թվում նախաբանը, փոփոխական են և քանի որ Սահմանադրությանը ներհատուկ է նոր խմբագրությամբ շարադրելով այն փաստացի դադարեցնելու հնարավորությունից մինչև անկախ պետականության կորուստ, ապա նոր սահմանադրության անհրաժեշտությունը ներկայացնել որպես առկա խնդիրների լուծման միակ միջոց, մեղմ ասած սխալ է, դա իշխանությունների հերթական մանիպուլիացիան է։
Սահմանադրությունը պետք է ապահովի ազգային օրակարգից բխող ծրագրերի անխափան իրականացման հնարավորությունը, ոչ թե ապազգային օլիգարխիայի շահերը սպասարկող գործիք լինի իշխանությունների համար։
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990թ ընտրություններին ժողովուրդը փաստացի ձայն տվեց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին կամ շարժմանը, այլ անկախ պետականության վերականգնման գործընթացին։
1990 թվականի օգոստոսի 23-ին բացառիկ լեգիտիմությամբ օժտված պառլամենտը՝ Գերագույն խորհրդուրդը, Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունելով միաձայն, ըստ էության հաստատեց հայ ժողովրդի կենսագոյի հիմնական արժեքների ու կողմնորոշումների շուրջ հասարակական բացառիկ համաձայնության առկայությունը։
Հայաստանի Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է և հանդիսանում է հայկական պետականության հարատևության հենասյուներից մեկը։
Հայաստանի Անկախության հռչակագիրը պետականաստեղծ, հիմնադիր նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել որպես անկախ պետականության պահպանման, հարատևության երաշխիքներից մեկը:

Պարոն Պետրոսյան ի՞նչ է կատարվում մեր ազգի հետ, այս համատարած կորուստներից հետո նորից շարունակում ենք «վայլել» այս ապարաժեք քաոսը։ Մի թե՞ սա է մեր ազգի նկարագիրը։

Ազգային ինքնագիտակցության վերելքի պայմաններում, Հայկական ազգային օրակարգով ձեռք բերված հաջողությունները չամրապնդվեցին և 1995 թվականից սկսվեցին ապազգային գործընթացներ՝ ընտրությունների արդյունքների մասայական կեղծումներ, անարդարություների աներևակելի աճ, մասայական թալան, կոռուպցիա, աղքատություն, օրվա հացին կարոտ ժողովուրդի պայքարի դաժան ճնշումներ, ապաշնորհ կառավարում, ապազգային օլիգարխիայի շահերը սպասարկող իշխանությունների անպատժելիություն․․․․սա իշխանությունը ստանձնած և փաստացի իշխանություն ունեցող անձանց նկարագիրն է, իսկ Հայ ազգի նկարագիրը՝ այսպիսի ապարժեք քաոսի պայմաններում ազգային նկարագիրը պահող, ազգի ինքնության անաղարտության համար անձնազոհ պայքարող ժողովրդի նկարագիրն է, որը թուլացել է, հյուծվել, ծնկել, բայց կրկին ուտքի է կանգնելու և իրականություն է դարձնելու նախնիների երազանքը՝ ամբողջանանությունը վերականգնած Հայ ժողովրդով Հայք ազգային Պետությունը

Մարտի 9-ին ՀԱՅՔ շարժումը քաղաքական հայտ է ներկայացնում։ Ի՞նչի մասին է խոսքը։

Հայաստանի անկախության վերականգման գործընթացը՝ 1995 թվականից կանգնեցվելուց հետո, առայսօր կտրուկ հետընթաց է ապրում։ Հետևաբար անհրաժեշտ է օր առաջ հրապարակ բերել ազգային օրակարգ՝ ՀԱՅՔ ազգային պետության հիմնադրման հրամայականը։ Այն սահմանելով հայկական քաղաքակրթության և հայկական պետկանության արդիականացման Արդար ճանապարհ։
«Հայք» շարժումը Մարտի 9-ին, ազգային շրջանակներին, անհատներին, հասարակական, քաղաքական,գիտակրթական կազմակերպություններին է ներկայացնում «Հայք» շարժման քաղաքական հայտի բովանդակությունը, որն ամբողջացնում է նոր քաղաքական սուբյեկտի և՛ քաղաքական նպատակը, և՛ քաղաքական հիմնական օրակարգը, և՛ Նոր՝ ՀԱՅՔ ազգային պետության առաջին դեկրետները, և՛ ազգային- քաղաքական համագործակցության սկզբունքները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *