Միապետական իրավունքի կրողը ուրվագծվում է Հայոց Աշխարհում

Հայոց միապետական իրավունքների հիմքը դրվեց 1990 թվականներին։ Այսօր արդեն ուրվագծվում է միապետական իրավունքի կրողը։ Թագադիր Գերագույն Խորհուրդը, Բագրատունյանց իշխանական թագադիր և թագավորական տունը ողջունում են Ստեփան Հասան-Ջալալյանի հայտարարությունը Հասան -Ջալալյանների իշխանական

-թագավորական տան անունից Արցախ աշխարհի նկատմամբ ժառանգական իրավունքների վերականգնման գործում։

Այս իրավիճակը շտկելու, ներհայկական հարաբերությունները վերագործարկելու նպատակին են կոչված միապետականների  միասնական ջանքերը։

Այսօր Հայաստանի, Արցախի հասարակությունը ավելի մեծ կարիք ունեն նոր նախաձեռնողականության։ Խորքային ճգնաժամը հնարավոր է կասեցնել առողջ գործիքակազմով ։

Հայաստանում,Արցախում տասնամյակներով շարունակ բացակայում է առողջ ազգային մտավոր-հոգևոր դաշտը։ Միապետականների այս դիրքորոշումը խթան է վերամիավորելու և ամրացնելու կապերը ազգային դաշտում։ Միապետականների հայրենասիրական մղումը իրավական հիմք է ապահովում հասարակական, քաղաքական և իրավական լուրջ տեղաշարժերի համար, ներազգային ավանդական կապերը որպես առաջնային հիմք վերամիացնելու նպատակով։

Հայոց աշխարհում առկա է առողջ մտավոր շերտը, ներքին մեծ կարողությունը, բայց ցավոք միավորված չենք, որովհետև՝ ով անելիք ունի, իրականության մեջ գործելու դաշտ չունի, ով իրականության մեջ դաշտ ունի սպասարկում է վաշխառուական կապիտալին։ Առանցքային է այս պայմաններում ավանդական իրավունքի վերագործարկումը լայն իմաստով, որը հնարավորություն է ապահովելու սոցիալական կյանքի կայացմանը։

Միապետական ավանդական իրավունքի կրողները օգտագործելու են կայացած միապետական համակարգերի փորձը ժողովրդի կյանքը քաղաքում և գյուղում հավասարեցնելու, մարդակենտրոնությունը և սոցիալականությունը տնտեսության մեջ ինտեգրելու, մարդկային փոխհարաբերությունները բարելավելու և ավանդական Աշխահաժողովը որպես առանցքային համակարգ կայացնելու նպատակով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *