Ինչպե՞ս սկսեցի ստեղծագործել. Աստղ Խաչատրյան

Հարգելի ստեղծագործող դե ինչ պատմիր ո՞ր պատուհանը բացեցիր գրական աշխարհ մտնելու համար
-Մուտքս դեպի գրական աշխարհ շատ անսպասելի է եղել, կարելի է ասել ավելի շատ մտերիմներիս հորդորն է եղել քան իմ։ Ես ի սկզբանե լուրջ չեմ վերաբերվել գործերիս՝ հատկապես փոքր տարիքում գրված, բայց մի շատ սիրուն օր հայտնվելով հենց ստեղծագործողների շրջանակում հասկացա որ չէ՝ ամեն դեպքում շատ հետաքրքիր աշխարհում եմ։ Ինչն էլ իր հերթին մեծ խթան ու մոտիվացիա դարձավ, որպեսզի ես ինձ որպես ստեղծագործող ձևավորեմ ու կատարելագործվեմ։
Իսկ ո՞ր տարիքից եք սկսել ստեղծագործել
-14 տարեկանից է այս ճահիճում եմ
Այդ ճահիճը քեզ դեպի ու՞ր է քաշում
-Դեպի ինձ: Ավելի շատ է ինձ մոտեցնում ու եթե անկեղծ դա վախենալու է
Դուք վախենու՞մ եք ձեզ մոտ լինելուց
— Գուցե այո, գուցե ոչ։ Դեռևս չեմ հասկացել։ Ամեն դեպքում փորձում եմ ինքս իմ մեջ չխեղդվել։ Հեռու եմ մնում իմ նմաններից :
Իսկ եթե լուրջ՝  իմ մեջ շատ «ես»-եր են ապրում, ու մենք մեկ-մեկ լեզու չենք գտնում իրար հետ։ Ու հենց էդ «ես»-երը նպաստում են իմ ուշ-ուշ ստեղծագործելուն։
Այսինքն ես-երը քնու՞մ  են ,որ Դուք կարողանաք ստեղծագործել
-Այո, իմ մեջ ապրում է մեկ ստեղծագործող, մնացածը քննադատիկներ են։
Քննադատիկները սիրու՞մ են Ձեր աշխարհը անկախ ամեն ինչից
-Այո, մենք էգոիստ ենք։
Դուք սիրու՞մ եք Ձեզ, և ինչը կփոխեիք Ձեր մեջ
-Ես ինձ շատ եմ սիրում, և հենց ինձ սիրելով էլ՝ սիրում եմ մյուսներին։ Շատ դեպրեսիվ մարդ եմ, գուցե դա կփոխեի։
Եթե լիներ երկու աշխարհ ու երկուսում էլ մայրամուտը քնած լիներ արդյո՞ք էլի կընտրեիք՝ ուր գնալ
-Գուցե կքնեի մայրամուտի հետ։ Վաղուց նորմալ չեմ քնել։
Սիրու՞մ եք ժամանակակից գրականությունը
Գրականությունը սիրում եմ, Ժամանակը՝ ոչ։
ժամանակը նեղացրե՞լ է Աստղին
Ոչ, վստահ եմ եթե ժամանակը լիներ՝ կխելագարվեր ինձ համար։ Ես պարզապես չեմ հավատում նրա գոյությանը։
Ի՞նչն է Ձեր մեջ հավատ ներշնչում ու ոգեշնչում բանաստեղծություն գրելու համար
Բանաստեղծություն ասվածն ինքնին ներշնչանք է։ Գործերը արարվում են օրվա փոշոտ խմորումներից։
 Կարելի՞ է համարել, որ բանաստեղծությունը կյանք է ու մենք այդ շրջապտույտում գտնվող մեղուներ
ենք, ովքեր մեղր են տարածում աշխարհով մեկ
— Դեղին գույնի հոտ է գալիս էս հարցից։ Լիովին համաձայն եմ
Եթե լիներ գույների տարափ արդյո՞ք կթողնեիք գրելն ու կվազեիք դրանց մեջ
-Գույների տարափը մեկ-մեկ գործերիս մեջ լինում է, մենք հաշտ ենք։
Մնում է միայն ես-երի՞ն հագցնել մի քանի գույն
-Երբևէ չեմ մտածել այդ մասին, ես դեղինն եմ սիրում, իսկ ենթաեսերս երբևէ չեն բողոքել այդ փաստից։
 
Գուցե այս հարցը շատ են տալիս ,բայց ձեզ ի՞նչն է մոտիվացնում բանաստեղծություն գրելու համար , արդյո՞ք կարող ենք այն տարերք համարել
-Պոեզիայի աշխարհը անսահման գեղեցիկ է։ Կդժվարանամ մոտիվացիաների մասին խոսել, բայց որ մոտիվացիա կա՝ հաստատ։ Գուցե մեր զրույցը ևս առիթ լինի նոր ստեղծագործության. ով գիտի:
Հուսով եմ նոր գործերը Ձեզ ավելի շատ կմոտիվացնեն կատարելագործվելուն,
Եվ վերջին հարցը ՝ դռների արանքում կա ոչինչ կբռնե՞ք, թե՞ կթողնեք գնա
Ոչինչ, թող գնա։
Ես գիտեմ՝
քանի քայլով
կհասնեմ աշխատանքի,
մինչդեռ խանութներում
ջինսերը գոռում են
իրենց պատռվածության
մասին ու խոստանում
չգրկել մերկությունները,
մինչդեռ գովազդները
բրենդներ են ճչում
ու ճզմվում դրամապանակիս մեջ,
Էս ամենը ամեն քայլիս հետ
ավելանում է,
ու ես ավելի արագ եմ քայլում.
Գործել գործողությունների համար…
Ես գիտեմ՝
քանի քայլով եմ
հետ գնալու աշխատանքից,
մինչդեռ սրճարաններում
թեյերը ճանկռում են գիտակցությունս,
իսկ երթուղայինները
էժան սիրով խնդրում են,
որ գոնե էսօր ոտքով չգնամ տուն։
Ես գիտեմ՝
քանի քայլ հետո եմ կանգնելու
մայթին ինչ-որ ընկերոջ
բարեհամբույրը ծաղկեցնելու համար.
օրը մեռնում է անգիտակցման պայքարում,
ու հատ-հատ գետինն են
մտնում պայքարողները…
Թուղթը մռթմռթում է
օրվա դատարկությունն
ու բառերն էլ չեն խեղաթղթվում
նույնության մասին։
Հույսերը հատվում են
ապագայի ձեռքսեղմումներում,
Հուսահատն էլ չի հանգում է թղթին…
Ճանապարհը երկարում է,
Երբ ուզում ես մեքենայի մեջ հետ տալ։
Իսկ ես գիտեմ քանի քայլ հետո կարթնանամ…
Կայքի խմբագիր՝  Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *