․․․մեր հնագույն քաղաքակրթական առաքելությունը նորագույն ձևաչափերով

Աշխարհաժողով նախաձեռնության անդամ Արտակ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջով իրադարձային հայտարարություն է տարածել․․․

Այսօր դրվեց մի կարևոր շինության հիմք շատ արևոտ ու պայծառ երկրում, որը բոլոր ժամակաշրջաններում եղել է համաշխարհային խաչմերուկ, ինչպես Հայաստանը։
Ի՞նչ անմիջական կապ ունի Հայաստանի հետ։ Այն նաև դառնալու է տնտեսական ներկայացուցչություն մեր երկրի համար։ Ու այս անգամ ուշադրություն չենք դարձնի, թե կամազուրկ ու օտարների կամակատար հայ իշխանավորներ ցանկանում են դա, թե ոչ։ Այն կկայանա այլընտրանքային մոդելով։
Սա յուրատեսակ էքսպերիմենտ է վերածնելու մեր հնագույն քաղաքակրթական առաքելությունը նորագույն ձևաչափերով, որով մենք կապացուցենք, որ Հայքի արաչագործության ու քաղաքակրթությունների հաղորդակցիչի դերակատարությունը վաղուց մոռացված հեքիաթ չէ, ոչ էլ հակահամակարգի կողմից մարգինալացված գործիչների երևակայության՝ ֆանտազիայի արդյունք։ Դա չափից դուրս պրակտիկ ծրագիր է, որի վրա ամեն օր մեծ աշխատանք է կատարվում։
Իսկ թող հանրության գիտակից հատվածը մտածի միանո՞ւմ է այդ աշխատանքերին, թե գլորվում է դեպի անդունդը բուտաֆորիկ «Երրորդ Հանրապետության» որդեգրած նեոգաղութային լաքեյական ծառայողականության տրորված արահետներով՝ ժամանակակից տերմինաբանությամբ՝ մեյնսթրիմով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.