Թվային անվտանգության կորպուսն իրականացրեց առաջին լուրջ քայլը

Ազգային արագացման նախաձեռնության ղեկավար, Աշխարհաժողով նախաձեռնության անդամ Արտակ Հովսեփյանի ձևակերպմամբ Թվային անվտանգության կորպուսն իրականացրեց առաջին լուրջ քայլն ադրբեջաներենի խոսքի ճանաչման ուղղությամբ։ Մշակվել է այդ լեզվի առաջին դատասեթը (dataset — բնօրինակ տեքստի հետ համադրված ձայնագրություն)։
Ի տարբերություն Հայաստանի Արդբեջանը շատ վաղուց է փորձում մշակել խոսքի ճանաչման՝ վերծանման ծրագիր իր լեզվի համար և այն էլ շատ լուրջ ինստիտուտների, մասնագիտական ու ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի այդ ջանքերն այնքան էլ արդյունավետ չեն։
Հետևաբար մենք ունենք իրական հնարավորություն արագացված տեմպերով մշակել այդ կարևորագույն (անվտանգային) գործիքը և ապացուցել մեր տեխնոլոգիական առավելությունը հակառակորդ երկրի նկատմամբ, ինչն անչափ կարևոր է հաղթահարելու նրա կողմից գործադրվող հոգեբանական ճնշումը ետպատերազմական այս ծանր շրջանում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *