Մարդ-ինստիտուտները՝ ընդդեմ ապարժեքությանը, տգիտությանն ու սպառողականությանը․․․

«Աշխարհաժողով» նախաձեռնության հիմնադիր անդամ, «Ազգային արագացման նախաձեռնությունը»՝ Արտակ Հովսեփյանի գլխավորությամբ ու առաջնորդությամբ շարունակում է իր ծրագրերը։

Դրանց, կրկին ծանոթացե՛ք ստորև

Ամեն ինչ մեծ նպատակի համար։
Կարևորագույն գործիքակազմը վաղվա՝ իսկական Հայաստանի համար․․․
Ասված է, արված է։
Այս տարվա հունվարին սկսեցինք ադրբեջաներենի խոսքի ճանաչումը (+ձայնի սինթեզը): Հաշվարկային 5-6 ամիս էր նախատեսված ծրագրի կատարման համար։ Այսօր հինգերորդ ամսվա վերջին օրը կարող ենք ասել, որ ամբողջապես հաղթահարել ենք նախագծային դժվարություններ և այն տրվում է շահագործման։
Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է լինելու պաշտոնական պատասխանատուների արձագանքը։ Հեչ չէի կամենա, որ լիներ ադրբեջանագետների և լրագրողների նման՝ գլուխներն ավազների մեջ թաղած։ Միայն «Հայաստանի Հանրապետությունն» էր, որ գրեց այդ նախագծի մասին և այն էլ մեր հարգարժան Լուսինե Մխիթարյանի նախաձեռությամբ։
Այժմ աշխատում ենք մեքենայական թարգմանության վրա, որպեսզի ադրբեջանական տեղեկատվական հոսքերն ավտոմատ թարգմանվեն։
Զուգահեռաբար կսկսենք թուրքերենի խոսքի ճանաչումը։
Կառուցում ենք վաղվա՝ իսկական Հայաստանը խոր և ամուր հիմքերով։
Արդեն 1 տարի լրացավ հայերեն խոսքի ճանաչման մշակումից։
Եւ այս ընթացքում էլ ավելի ցցուն դարձավ ներկայիս հայ իրականության բուտաֆորիկ էությունը։ Աչքակապության վրա հիմնված «հանրությունը» չունի պահանջ համակարգաստեղծ այս գործիքի։
Գիտության «ռահվիրանները», որոնք չեն դադարում աղմկալից փիառ ակցիաները, խոսք չունեն ասելու նրա մասին։ Մամուլը կատաղորեն շարունակում է բոյոկոտել է այն։
Ինչի մասին է խոսքը, եթե անգամ ռոբոտաշինական խմբակները կարիք չեն զգում վերցնելու ձայնով կառավարման գործիքը։
Մի խոսքով տոտալ ձևամոլության ժամանակաշրջան ենք ապրում, երբ ազգային անկախությունը և պետական լեզվի պարտադրանքը զուտ խոսքեր են։
Իսկ դրսում 21֊րդ դարն է։ Ռոբոտիզացիայի և համընդհանուր մեքենայացման դարաշրջան, երբ առանց այս գործիքի անհնար է տեխնոլոգիան արդիականացումը։
Կսպասենք պարտադրված բուտաֆորիկ «հասարակության» բանկրոտությանը։
Ամեն ինչ պետք է քանդվի, որ նորը կայանա և արմատավորվի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *