Գյումրիում « Շրջանառու Ներդրումային Հիմնադրամ»-ը կյանքի է կոչվում․․․

Գյումրիում կայացած իրազեկման ժողովի վերաբերյալ՝ «Ազգային Արժեք Ակումբ»-ի ամփոփ հաղորդագրությունը․

Մարտի 12-ին կայացավ «Գյումրու Շրջանառու Ներդրումային Հիմնադրամ»ի ձևավորման իրազեկման ժողովը։ Ժողովին, համաձայն օրակարգի, նախ ելույթներ ունեցան՝

  1. Հրայր Մելքոնյանը /Երևան/ — Հիմնադրամը որպես տնտեսության կառավարման նոր տիպի գործիք, Հիմնադրամը որպես նոր տնտեսական հարաբերությունների հաստատման հարթակ
  2. Արամ Գաբրիելյանը /Երևան/ — Հայաստանում Քաղաքացիական Շրջանառու ներդրումային հիմնադրամների ստեղծման նախապատմությունը, հիմնադրամների ստեղծման փորձը և կառավարման սկզբունքները:

3.Վարդան Սրտաշյանը /Գյումրի/ —  Գյումրու Հիմնադրամի կառավարման  մոդելը և կայացման մեխանիզմները: Աշխարհաժողովային ընտրական մոդելի նկարագրությունը:

 Բանախոսների կողմից մանրամասն ներկայացվեց, տնտեսական նոր փիլիսոփայության և տնտեսական նոր գործիքի կարևորությունը և՛ համահայկական, և ՛ համայնքային իրականություններում։

Հարց ու պատասխանի միջոցով, ամբողջացավ հիմնադրամի ձևավորման հնարավորությունները և դրա կենսագործման մեխանիզմները։

«Ազգային Արժեք Ակումբ»-ի անդամները վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ հիմնադրամի ձևավորման գործում։

Արդյունքների մասին շուտով․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *