Տարին սկսվեց համաճարակով, վերջացավ պատերազմով. հարցազրույց Կարեն Թիլբյանի հետ

— Բարև Ձեզ Հարգելի Կարեն ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը։

— Բարև Ձեզ:  Երևի կասեի, որ իմ կարգախոսն է ՝ ամեն ինչ անցողիկ է։

— Ի՞նչ եք կարծում կան դեպքեր Ձեր կյանքում, որ անցողիկի դերը չի ստանձնում իր վրա:

— Այդպիսի դեպքեր չեմ կարողանում վերհիշել, բացառությամբ 2-րդ Արցախյանից։

— Իսկ կարելի՞ է ասել որ պատերազմը փոխել է Ձեզ:

— Եթե կարելի է կպատասխանեմ հրամանատարիս խոսքերով՝ «…տղեք մե 10 տարի մեծցաք»։

— Իսկ Ձեր կարծիքով այս պատերազմը միայն հողի համար էր, թե՞ գաղափարի:

— Հողային։ Չեմ կարծում, որ հակամարտող ուժերը կարող էին ինչ որ չկիսած գաղափար ուենային։

— Իսկ մենք նույնպես հանուն հողի էինք կռվում, թե՞ հայի տեսակի պաշտպանման ու չոչնչացման համար։

— Հաշվի առնելով մեր պետության փոքրությունը տարածքային առումով, ես կհավասերցնեի Ձեր կողմից նշված երկու կետերը։

— Այսինքն վտանգի տակ է դրված և՛ կյանքը և՛  հո՞ղը

— Այո, ներկայիս իրավիճակը իմ խոսքերի ապացույցն է։

— Իսկ դուք որպես Ազգային Արժեք ակումբի երիտասարդ անդամ ինչպիսի՞ ապագա եք տեսնում պատերազմում պարտված Հայաստանի համար։

— Ես կիսում եմ ակումբի անդամների կարծիքը, և մեր երկրի ապագայի մեր տեսլականը շուտով կհրապարակվի։

— Բարի։ Արդյո՞ք այդ տեսլականի հետ կապ  ունեն երկու Աշխարհաժողովները, ըստ Ձեզ ինչպիսի՞ արձագանք ունեցան այս քննարկումները։

— Այո իհարկե, երկուսն էլ մեր նախատեսվածից շատ արձագանք ունեցան։

— 2020 թվականը ցույց տվեց որ Հայատանում պետք են ազգային ուժերի գերակտիվացում և 2021 թվականը կարո՞ղ ենք համարել նոր ազգային կառավարության սկիցբ։

— Չեմ ուզում ոչ մի կանխագուշակություններ անել, բայց եթե 2021 թվականին Ձեր նշվածը չլինի մեզ միայն հումանիտար ճգնաժամ կսպասի։

— Լավ շատ բարի։ Որպես տարվա ամփոփում ի՞նչ տվեց մեզ և ի՞նչ վերցրեծ մեզնից 2020 թվականը։

— Այս տարին, կարելի է ասել, ոչինչ չտվեց՝ միաժամանակ խլելով ամեն ինչ։ Տարին սկսվեց համաճարակով, վերջացավ պատերազմով։

— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, և վերջում ի՞նչ կասեք մեր նպատակաների ու երազանքների իրագործումը մեր ձեռքերու՞մ է։

— Ես եմ շնորհակալ, դա միանշանակ ձեռքբերում է, քանի որ մարդ հենց այդպես է կայանում։

Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *