Աշխարհաժողովի մեկնարկը տրված է

Անակախության տոնի խորհրդով Ազգային Արժեք Ակումբը Գյումրիում նախաձեռնել էր Աշխարհաժողով՝ «Հայկական երազ։ Նպատակ և առաջնահերթություններ» օրակարգով։ Տպավորությունները գերազանցեցին բոլոր սպասումները։ Ավելի քան 50 մասնակիցներ Հայաստանի տարբեր հատվածներից իրենց պատկերացումներն ու առաջարկությունները ներկայացրեցին բանախոսների ներկայացրած թեմաների շուրջ․

  • Ազգային առաջնահերթությունների միասնական հիմքը՝ Հայկական քաղաքակրթություն, բանախոս՝ Արմեն Ներսիսյան /Ազգային Արժեք Ակումբ/
  • Ազգային կրթահամակարգի ստեղծում և իրականացում, բանախոս՝ Վահագն Պողոսյան /Իրական դպրոցի հիմնադիր, ղեկավար/
  • Ազգային ընտանիքի գերակայության ապահովում, բանախոս՝ Նարինէ Ներսիսյան /Բժիշկ-հոգեբան/
  • Ազգային մշակույթի առաջնահերթության ապահովում, բանախոս – Գագիկ Գինոսյան /Կարին ավանդական երգի, պարի խմբի հիմնադիր-ղեկավար/
  • Արցախի միացում Հայաստանին․ բանախոս՝ Արմեն Աղայան /Միացում, Հայկական Ընտրություն նախաձեռնությունների հիմնադիր-անդամ/
  • Ազգային հարստության վերադարձ և զարգացում, բանախոսներ Հրայր Աղինյան /քաղաքական տեսաբան/, Վարդան Պետրոսյան /Հայք ազգայնական շարժում/
  • Ազգային արագացման նախագիծ, բանախոսներ – Արտակ Հովսեփյան /Նախագծի հիմնադիր-ղեկավար/, Վարդուհի Բալոյան /իրական դպրոց-Գյումրու պատասխանատու/,
  • Հայկական երազ քաղաքակրթական նախագիծ բանախոս — Վարդան Սրտաշյան /Ազգային Արժեք Ակումբ/

Աշխարհաժողվն իր ներկայությամբ և խորհրդով պատվեց նաև՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ավելի քան 7 ժամ տևած քննարկումներն իրենց պատկերացումներով հարստացրեցին

  • Դավիթ Խումարյանը /Լրատվական ռադիոյի ղեկավար/,
  • Գոհար Ջրբաշյան /ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ/,
  • Տիգրան Արեգունի /ծրագրավորող, Գիտակից ծնող-առողջ սերունդ խմբի պատասխանատու/,
  • Հրայր Ուլուբաբյան /փիլիսոփա-թումանյանագետ/,
  • Աստղիկ Հայրապետյան /լեզվաբան-ՇՊՀ-դասախոս/,
  • Արթուր Դավթյան /Հայաստանի ֆիլհարմոնիայի Գյումրու պատասխանատու/,
  • Մենք շարժումից՝ Աշոտ Հակոբյան (էթնոհոգեբան),
  • Հայկական ընտրություն նախաձեռնությունից՝ Արմեն Աղայան, Արմեն Հովհաննիսյան, Հրաչ Եղիազարյան, Սերգեյ Կարապետյան,
  • ՀԱՅՔ ազգայնական շարժում՝ Վարդան Պետրոսյան, Հովհաննես Մելքոնյան, Էդգար Մակարյան, Դավիթ Պետրոսյան, Վերելք Միությունից՝ Աշոտ Կարապետյան, Արման Մխիթարյան,
  • Արման Մխիթարյանը՝ Նախնյաց Հետքերով ՄՀԿ,
  • Հայաստանի Ցեղակրոն կուսակցության նախագահ՝ Գևորգ Հովսեփյան,
  • ԿԱՄՔ նախաձեռնության համակարգող խորհրդի անդամներ՝ Վահագն Չախալյան, Մինաս Նովշադյան, Տիգրան Պետրոսյան, Իրինա Հարութունյան,
  • Ազգային օրակարգ կուսակցությունից՝ Վարդգես Քեշիշյան, Հովհաննես Նիկողոսյան, Վարդան Խալաթյան,
  • Արդարություն կուսակցության նախագահ՝ Արթուր Բալոյանն, ինչպես նաև Ազգային Արժեք Ակումբի անդամները, երիտասարդները և բազմաթիվ հյուրեր, ովքեր բացառապես շահագրգռված են ազգային արժեքների համար խիստ բարձր նշաձող սահմանելու գիտակցմամբ և պատրաստակամությամբ։

Ի՞նչ տվեց Աշխարհաժողովը. ո՞րն էր նպատակը:

Այս հարցերի շուրջ քննարկումները ավելի է քարկապվում մեր ենթագիտակցության մեջ: Մենք կարող ենք լինել այն ազգերի շարքում, որտեղ նպատակը չի քնում այլ ավելի արագ է առաջ ընթանում քան մարդը: Աշխարհաժողովը սկիզբն է մեր նպատակի կշռաքարը դնելու կշեռքին: Հայկական երազն ու Աշխարհաշողով նժարները կհավասարվեն այն ժամանակ երբ երազները դնենք բարձի տակ ու դուրս գանք իրականություն:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *