Նոր իրականություն

Նոր իրականությունում խիստ հրատապ է դառնում ազգային իրական արժեհամակարգի հիմքով հասարակական տիրապետող մտածելակերպի և կենցաղվարության ձևավորման անհրաժեշտությունը:
Պետք է հիմնովին բացառվի «Նորի» փաթեթավորմամբ՝ ազատական-լիբերալ, իսկ իրականում՝ «պսևդոլիբերալ», օտարամոլ, ավելի հաճախ անբարոյական ու աղանդավորական արժեքների և «Հնի» փաթեթավորմամբ՝ ազգային-արժեքային, սակայն իրականում՝ «պսևդոզգային», թալանչի, նույնքան օտարամոլ տրամադրությունների արմատավորումը հանային գիտակցության մեջ:
Պետք է ավարտին հասցնել իրական ազգային դաշտի՝ ազգային-պետական մտածելակերպի ու կենցաղվարության ձևավորումը, որը և՛ պատվիրատուի, և՛ այն կրողների մասով արդեն ավարտուն փուլում է:
Հետևելով այս տրամաբանությանը Գյումրու «Ազգային արժեք-ակումբը» նախաձեռնում է հանրային քննարկումնների շարք բոլոր շահագրգիռ՝ քաղաքացիական պատասխանատվության զգացումով առանձնացող անհատների և խմբերի հետ:
Սեպտեմբերին նախատեսվում է երկու հանդիպում-փորձագիտական քննարկում:
15.09.2018, ժամը 12.00-ին
Օրակարգ
Հայկական հեղափոխության մարտահրավերները
1. Հեղափոխական իրավիճակը, որպես մարտահրավեր ազգային արժեքներին՝ ազգային եկեղեցի, ազգային բանակ, ազգային ընտանիք, ազգային ավանդույթներ
2. Հեղափոխական իրավիճակը որպես մարտահրավեր հեղափոխությանը
3. Հեղափոխությունների ցիկլայնությունը
29.09.2018, ժամը 12.00-ին
Օրակարգ
Նոր իրականությունում ՀՀ քաղաքական դաշտի վերարժևորումը
1. ՀՀ քաղաքական դաշտի գաղափարականացման հնարավորությունը
2. «Իզմերի» և «Պսևդոիզմերի» հնարավորությունները և մարտահրավերները
3. Ապագա քվեարկություններում գաղափարական ընտրության հնարավորությունը
Հանդիպումները տեղի կունենան «Ազգային Արժեք-ակումբում»:
Հասցե՝ ք. Գյումրի, Աբովյան 252
Հանդիպումներին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել նախօրոք՝ 093033238, 093566818 հեռախոսահամարներով, կամ ակումբի ֆեյսբուքյան էջով:
Զեկուցումների համար, հիմնական թեզիսները ուղղարկել ակումբի էլ հասցեին՝ nattreasure.ngo@gmail.com

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *