Գյումրու «Ազգային Արժեք» ակումբի հայտարարությունը՝ 20.01.2019թ.

Գյումրու «Ազգային Արժեք» ակումբի հայտարարությունը՝ 20.01.2019թ.

Հայաստանում հասարակական կարծիքի բարձր նշաձող սահմանելու և անցյալի սխալները բացառելու համար, անհրաժեշտ է դուրս գալ էժանագին ու կեղծ օրակարգերի տրամաբանությունից, երբ քաղաքական ու հասարակական դաշտում դիրքավորումները տեղի են ունենում բացառապես անձերի բառապաշարների ու նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի հիմքով, երբ քաղաքական «կլասիցիզմը» արտահայտվում է էժանագին (ոչ բովանդակային) հնարքներով: Գյումրու «Ազգային Արժեք» ակումբը հանրային ապագա օրակարգն ու դրա շուրջ ծավալվող բովանդակային բանավեճն առայժմ տեսնում է երեք հարթություններում.
1. Հեղափոխության առաջնային նպատակների իրացում՝ Նոր սահմանադրություն, կուսակցությունների մասին նոր օրենք, ընտրական նոր օրենսգիրք, դեկապիտալիզացիայի մասին օրենք և տնտեսական լիարժեք ու անշրջելի հեղափոխություն:
Գյումրու «Ազգային Արժեք» ակումբն, իր ողջ մտավոր ներուժով, վերոհիշյալ օրակարգերի շուրջ պատրաստ է մասնակցելու, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպելու հանրային տրամադրությունները գեներացնող օրակարգեր: Դրանց պարտադիր արդյունքն այլընտրանքային մոդելներ ստեղծելն է, որոնք հասարակության համար իրական ընտրության հնարավորություն են ապահովելու:
2. Հայաստանի կայունացման փուլն ապահովելու համար, անհրաժեշտ է պետական, քաղաքական, ազգային, քաղացիական ինստիտուտների կայացում և զարգացում:
Գյումրու «Ազգային Արժեք» ակումբն ապագայում լծվելու է վերոհիշյալ կառույցների նպատակային մոդելների գիտա-տեսական մշակման և գործնական իրականացման գործին:
3. Ազգային-պետական իրական մարտահրավերների և խնդիրների գնահատում, դրանց լուծման մեխանիզմների շուրջ ազգային ուղեղային ներուժի համախմբում:
Բարձրաձայնվող մարտահրավերներն ու խնդիրները պետք է չեզոքացնեն կեղծ ու էժանագին օրակարգերի գոյության հնարավորությունը և պետք է դառնան պետական-քաղաքական ինստիտուտների գործունեությանը նպաստող, օժանդակող և ուղղորդող հարթություններ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *