Գյումրու «Ազգային Արժեք» ակումբի հայտարարությունը Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ

Գյումրու «Ազգային Արժեք» ակումբի հայտարարությունը.Ապրիլյան քառօրյայում Տղերքի անձնազոհությունը մեզ պարտադրում է վերարժևորել մեր ողջ ընթացքը: Շնորհակալություն և Փառք Տղերքին: Հզոր Ազգային պետության կառուցումը կլինի լավագույն հատուցումը Տղերքի թափած արյան, իսկ որպես առաջանահերթություն պետք է ամբողջապես բացահայտվի «օդում կախված»՝ պայմանավորավածության, հանացագործ անտարբերության, զենքի, զինամթերքի, վառելիքի անբավարարության և այլնի մասին լուրերի իսկությունը:Եվ ամենագլխավորը. Ազգի մեծությունը չպետք է չափվի հետևյալ սխալ «կոդով»՝ պատերազմի ժամանակ ներգաղթող, իսկ խաղաղության ժամանակ՝ արտագաղթող ազգ ենք: Արտագաղթի դադարեցումն ու Մեծ Հայրենադարձության ապահովումն է միակ երաշխիքը՝ Հզոր, Խաղաղ և Միացյալ Հայաստանի:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *