Իրական կառավարիչները ստվերում են․
Արտակ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում բավականին ծավալուն ու արժեքային վերլուծությունն էր ներկայացրել՝ տեղադրելով նաև ուղղեկցող տեսաձայանգրություն․․․
Այսօր ԱՄՆ֊ի 28֊րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը բոլորի շուրթերին է։ Ես համոզված եմ, որ անգամ ամենահեռավոր գյուղերում այս փետրվարյան եղանակին արևկող պատի տակ նստած մարդիկ արտասանում են այդ անունը շատ մեծ ոգևորությամբ ու կրքով։
Դա լավ է, որ Հայաստանում բնակվողները հասկանում են իրենց ճակատագրի կախվածությունը արտաքին գործոններից՝ մեծ դերակատարների քայլերից ու որոշումներից։ Սակայն ո՞ւմ է պետք կիսատ֊պռատ տեղեկացվածությունը, որը ընդունակ է միայն գեներացնել մոլորության ծխածածկույթ կամ ավելի պարզ ու պատկերավոր ասած պղտորություն, ուր ճարպիկ «գործիչները» կարող են անսահմանափակորեն ձուկ որսալ։
Այս տեսանյութում պատմվում է Բարուխների ընտանիքի մասին, որի պատմությունը սկսվել է ճիշտ այն ժամանակ, երբ տեղի ունեցավ վաշխառուական կապիտալի արմատական վերախմբավորում դուրս մղելու ավանդական տնտեսական խաղացողներին և հաստատելու մենաշնորհային վերահսկողություն Մետաքսի ճանապարհի նկատմամբ։ Երկու գործողություններով այդ օպերացիան «հաջողվեց» մեկընդմիշտ փոխելով համաշխարհային տնտեսական, ինչպես հիմա կասեին, էկոհամակարգը, որը գոյաևել էր առնվազն 2 հազարամյակ։ Վաշխառուական կապիտալով ֆինանսավորված ծովային նավատորմը դարձավ տեր ու տիրական իրավաբանորեն չկարգավորված տիրույթում՝ համաշխարհային ջրային տարածքներում, ճիշտ այնպես, ինչպես այսօր փորձում են անել Անդրեյ Ֆուրսով դիպուկ ձևակերպմամբ թվային գիգանտները՝ էքսիստները (accessists) վիրտուալ՝ ցանցային տարածքում, որին վերջերս կնքեցին Meta անվամբ։
Երկրորդ քայլով տեղի ունեցավ Մետաքսի ցամաքային ճանապարհի ապամոնտաժ դավադիր ու դաժանագույն մեթոդներով։
Արդյունքում համաշխարհային տնտեսական կենտրոնը Չինաստանից ու Հնդկաստանից (որոնց համատեղ ՀՆԱ֊ն մշտապես եղել էր 70% ավել) տեղափոխվեց Եվրոպա , իսկ ամբողջ Եվրասիան մատնվեց գաղութային թալանի և բռնկվեց հրդեհներով։ Այն մինչև օրս ուղեկցվում է պատերազմներով ու ցեղասպանություններով։ Ամենամեծ ցեղասպանությունն ու տեղահանումը էլ կատարվեցին մեր լեռնաշխարհում զուտ այն պատճառով, որ հայերն էին ստեղծել Մետաքսի ճանապարհի արյունատար անոթները և գրեթե 2 հազարամյակ ապահովել համաշխարհային կարևորագույն ապրանքաշրջանառությունը դրա հետ մեկտեղ միմյանցից տարբերող քաղաքակրթությունների ներդաշնակ հաղորդակցությունը։
Շատ երկար ստացվեց, բայց հենց Բարուխներն էին, որ ֆինանսավորեցին Վուդրո Վիլսոնին դրա փոխարեն ստանալով սարսափելի ազդեցիկ գլոբալ լծակներ, որոնցով այսօր ականապատված և ահաբեկված է մեր մոլորակը։ Նշեմ մի քանիսը, իսկ մնացածների մասին կիմանաք զուտ փաստագրական այս տեսանյութից։
1․ ԱՄՆ-ի կառավարությունից անկախ գործող Դաշնային պահուստների համակարգը (Federal Reserve System), որը մեղմ ասած ինքն է որոշում ինչքա՞ն և ե՞րբ փող տպի։ Այսօրվա նեոլիբերալիստական ֆինանսական համակարգի սնուցման գլխավոր ու անսպառ աղբյուրը։
2․ Բրետտոն-Բուդսկոյան համաձայնագրերով ստեղծված Համաշխարհային բանկը և Միջազգային արժույթային ֆոնդը մեկնարկեցին ագրեսիվ համահարթեցման դարաշրջանը։ Կրկին կիրառվեց նույն՝ պետական սուվերենության տեսանկյունից կասկածելի ձևաչափը, երբ որոշում կայացողները ավելի շատ ներկայացնում էին խոշոր կապիտալը, քան թե ինքինշխան երկրները։
3․ Միջազգային կազմակերպությունների մասնավորեցումը, երբ հովանավորողների և ֆինանսավորողների դերում հանդես են գալիս վերազգային կորպորացիաները։ Այսօր դրա վառ օրինակը տխրահռչակ ВОЗ-ն (ԱՀԿ) է իր խամաճիկ խեղկատակներով։
4․ Միջուկային զենքերի նկատմամբ վերահսկողությունը
Միգուցե ամեն ինչ այնքան տխուր չլիներ և ինչ֊որ տեղ լիներ մարսելի՝ ելելով այն պրագմատիկ ողջախոհությունից, որ փոքր ու ռեսուրսազուրկ ազգերը չեն, որ պետք է պայքարեն գլոբալ տերերի այս անարդար համակարգի դեմ։ Սակայն ակնհայտ իրողությունն այն է, որ ուշ միջնադարում ձևավորված համակարգը հենց հիմա՝ մեր աչքի առջև շռնդալից փլուզվում է։ Մենք կարող ենք լուրջ չընդունել այսօրվա համաշխարհային ֆորմալ առաջնորդների ելույթներն ու խոսքերը, որոնց, ցավոք սրտի այնքան են թզուկացել, որ օրինակի համար անհնար է Բորիս Ջոնսոնին Չերչիլի հետ համեմատել, սակայն մենք իրավունք չունենք անտեսել, երբ համաշխարհային տնտեսական համակարգի խոսնակ Կլաուս Շվաբն է հայտարարում համաշխարհային լրջագույն ճգնաժամի մասին։ Գերճգնաժամից դուրս գալու նրա Great Reset առաջարկը պարզ բառերով ասած, քանդենք ամեն ինչ, այդ թվում ազգայինը, ավանդականը և կրկին կառուցենք արատավոր համակարգն այս անգամ new normal անարմատ աննորմալներով, որպեսզի վերարտադրվի վաշխառուական, գերնյութապաշտական ու սպառողական մոդելը ։ Առավել ևս մենք հայերս չեն կարող անտարբեր գտնվել, երբ հակահամակարգն իր հոգեվարքի մեջ առաջին հարվածը հասցրեց մեր երկրին՝ ցանկանալով թուրանական գործոնի օգնությամբ կազմաքանդել Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Great Reset-ի տրամաբանությամբ։
Հիմա ի՞նչ է դուրս գալիս։ Չվարող ու չցանող մարդկանց մի զգալի խումբ դուռ ու կտուր ընկած ԱՄՆ֊ի և մյուս արևմտյան երկրների դրոշներով ու հավաքական Արևմուտքի հանդեպ բարեկամական ժեստերով Վիլսոնի իրավարար վճիռ է քարոզում ներկայացնելով այն որպես զորավոր գիր, որ լուծելու է մեր բոլոր հարցերը, սակայն ծպտուն չի հանում, թե մեծ բարերար Վիլսոնի խորհրդական Բերնարդ Բարուխը ինչ կոնկրետ մտադրություններ է ունեցել, երբ խորհուրդ էր տվել կազմել ու ստորագրել այդ վճիռը։ Խոսքը գնում է մի մարդու մասին, որը մի քանի տարի հետո անմիջականորեն ֆինանսավորում էր ԽՍՀՄ֊ի ու Գերմանիային ռազմարդյունաբերությունները, Անգլիայի վարչապետին էլ ձեռքի հետ սովորեցնում էր թե ինչպես բախում հրահրել այդ պետությունների միջև։
Իսկապե՞ս այս մարդիկ կարծում են որ ԱՄՆ֊ից և արևմտյան մյուս երկրներից տեղյակ մարդ չկա, որ իրազեկեն վիլսոնյան մեդալի մյուս կողմի մասին։ Չէ որ այդ երկրներում հայկական մեծ համայնքներ կան, որոնց ներկայացուցիչները, և գալիս֊գնում են, և ակտիվ շփման մեջ են հայաստանցիների հետ հեռահար կապի միջոցներով։ Հասկանալի է, որ նրանցից շատերը լոյալության ծրագրեր են անցնում իրենց բնակության նոր վայրերում ու շատ են դողում իրենց նոր կարգավիճակի համար։ Սակայն միթե՞ դա ծանրակշիռ փաստարկ է, որ նրանք լռեն բոլոր այն վտանգների ու սպառնալիքների մասին, որոնք գալիս են Արևմուտքի խորքային պետություններից ու ֆինանսաօլիգարխիկ շրջանակներից։ Անչափ տարօրինակ վարքագիծ է, եթե հաշվի առնենք, որ բարուխները և նմանատիպ կլանները ունեզրկել և հետո հաշվեհարդար են տեսել նրանց իսկ նախնիներին ուշ միջնադարից սկսած։
Այսօր մատների վրա հաշված մարդիկ են, որ համարձակ խոսում են այս թեմաներով հենվելով շատ կոնկրետ փաստերի վրա, ինչպես ներկայացված է այս տեսանյութում։ Եւ, ցավոք սրտի, տեղական հանրությունը իր անտարբերության ու զգուշավորության պատճառով թույլ է տալիս, որ հակահամակարգը մարգինալացնի այդ մարդկանց։