«Ինստիտուտների» կայացման հրամայականը
«Ինստիտուտների» կայացման հրամայականը.
Հեղափոխության տրամաբանությունը ենթադրում է «Հնից» անցում «Նորի», մեր պարագայում՝ բռանապետությունից (գաղութացված, քրեաօլիգարխիկ համակարգից) անցում ժողովրդավարություն: Եթե անցումը տեղի է ունենում բացառապես զգացմունքային ֆոնով, երբ հեղափոխականների ու առաջնորդների ժողովրդական բարձր վարկանիշն է դառնում անցումը ապահովելու միակ նախապայմանը, ապա որոշ ժամանակ հետո նորից հայտնվելու ենք նույն «կոտրած տաշտակի առաջ»: Կամ նորից վերածվելու ենք բռնապետության (նոր-պոպուլիստական կարգախոսներով փաթեթավորված), կամ հեղափոխությունն ինքն է ոչնչացնում իր առաջնորդներին (հեղափոխական օրակարգի ծայրահեղացման միջոցով), կամ տեղի է ունենում հակահեղափոխության ռևանշ: Ընդ որում նման սցենարները բացառապես կախված չեն առաջնորդների բարոյական նկարագրից ու նպատակների ազնվությունից: Գյումրու «Ազգային արժեք-ակումբը» գտնում է, որ անցանկալի սցենարների բացառման միակ այլընտրանքն «Ինստիտուտների» (բոլոր՝ պետական, քաղաքական, հասարակական և այլն) կայացման ճանապարհն է, երբ անհատական ու պատեհապաշտական լուծումներից անցում կկատարվի համակարգված, տրամաբանված ու կանխատեսելի զարգացման: Այսինքն, «Հինը» քանդելու խիստ անհրաժեշտ գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է
- «Նորի» ստեղծման ծանր ու ոչ պոպուլյար աշխատանք,
- Տարբեր ոլորտներում Նոր իստիտուտների տիպային մոդելների ձևավորում,
- Հեղափոխության «Երկրորդ ալիքի» արագ իրականացում, երբ կփոխարինվեն «առաջին՝ ոչ վերահսկելի ալիքի» պատճառով կառավարման լծակներից օգտվողները, որոնց առաքելությունը միայն «Հնի» քանդումն էր:
Գյումրու «Ազգային արժեք-ակումբը» իր ողջ ներուժը ներդրել ու ապագայում էլ ծախսելու է վերոհիշյալ ոչ պոպուլյար, բայց խիստ անհրաժեշտ հանրային օրակարգերի ձևավորման ուղղությամբ: