Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարությունը
Վերջին շրջանում իշխող խմբակցության խոսույթում շրջանառվող «անկլավներ»-ի հանձնման հանցավոր պատրաստակամության մասին: Խստորեն դատապարտում ենք հայկական ցանկացած բնակավայրի հանձնումը: Հայաստանի Հանրապետությունը, որը հանդիսանում է Հայքի իրավահաջորդն ու հայկական քաղաքարկրթական կենսատարածքի հենասյունը, գոյություն ունի հազարամյակներ։ Որևէ բնակավայր չի կարող պատկանել 1918 թվականի թուրքական ռազմական ինտերվենցիայի արդյունքում ձևավորված Ադրբեջան արհեստածին կազմավորմանը: Հստակորեն արձանագրում ենք, որ Հայաստանի տարածքում գոյություն չունի «անկլավ»-ի կարգավիճակ ունեցող բնակավայր: Այդ բնակավայրերը պատմական հայկական տարածքներ են:
Հայկական ցանկացած բնակավայրի նկատմամբ Ադրբեջան արհեստածին կազմավորման պահանջը ո՛չ պատմական, ո՛չ իրավական տեսանկյունից հիմքեր չունի: Ադրբեջան արհեստածին կազմավորումն իր սահմանադրական ակտի 2-րդ հոդվածով ամրագրում է, որ ժառանգն է 1918-1920 թվականների Ադրբեջանի տարածքի