Պատմական հերթական կորուստների «փայլուն» հնարավորությունը․․․
Դոնբասյան հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի կողմից, փաստացի ազդարարում է, արդեն վաղուց հասունացած ու լատենատային ձևով իրականցվող, աշխարհաքաղաքական տեկտոնական վերափոխումների հրապարակային մեկնարկ։ Ավելին, վերափոխումներն արդեն մտնում են ակտիվ ցնցումների փուլ, որոնց ուղղակի ազդեցությամբ էլ վերափոխվելու է աշխարհաքաղաքական առկա լանդշաֆտը՝ ճարտարապետման վերջնական փուլ մտցնելով Նոր Աշխարհակարգի կառուցումը։ Ակնհայտ է, որ Հայաստանը կամա թե ակամա հանդիսացել, հանդիսանում է և ապագայում էլ շարունակելու հանդիսանալ աշխարհաքաղաքական տեկտոնական շարժումների ամենաակիտիվ էպիկենտրոններից մեկը։ Սակայն, ռենեգատ իշխանությամբ, հասարակության նյութապաշտ-մորթապաշտ մեծամասնության դոմինանտությամբ՝ կոլլաբորացիոնիստներն իրենց մտադրությունն ու գործողություններն այլևս չեն էլ թաքցնում և թշնամիների առաջ լայն բացել են մեր Հայրենիքի վերջին դուռը։
Մեզ սպասվում է ավելի ցավալի կորուստներ, քան պատահեց նախորդ դարասկզբին։
Այսուհետ, (իրականում վաղուց էր պետք) հասարակության մեջ բաժանարար սահմանն անցնելու է, ոչ թե սպիտակ-սև, հին-ավելի հին կազմաքանդ գծերով, այլև՝ նույնիսկ սերունդներին չխնայող դավաճանության խարանով։ Ընտրությունը բոլորինն է, անկախ՝ քաղաքական, հասարակական, գաղափարական, տնտեսական համոզման ու տեղադիրքի։
Ազգային ինքնակազմակերպումն այլընտրանք չունի․․․
Ազգապետության ստեղծման նպատակադրումն ու գործընթացն այլընտրանք չունի․․․
Մեր քաղաքակրթական հայտի ներկայացումը, մեր քաղաքակրթական առաքելության իրացումն այլընտրանք չունի․․․