Կո՛չ Հայաստանի ուսումնական հաստատություններին․․․
Ազգային արագացման նախաձեռնությունը, որը հանդիսանում է նաև Աշխարհաժողովի հինադիր անդամ, կոչով դիմել է ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններին՝ միանալու ազգաշահության այս կարևոր գործին․․․
Մենք կոչ ենք անում ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններին հետևել Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի օրինակին և մասնակցել հայերենի թվայնացմանը։
Dataset* առարկան պետք է տեղ գտնի Հայաստանի կրթական ծրագրերում, քանի որ տեխնոլոգիական արդիականացման այս դարաշրջանում մեքենայական ուսուցման համար անհրաժեշտ համադրված տվյալները թանկ են և նավթից, և գազից, նունիսկ ոսկուց և ադամանդից։
Պարտադիր չէ մրցել արևմտյան տվյալագետների և տվյալ հավաքողների հետ։ Հավատացեք, որ ահռելի տարածքներ, երկրներ, բնագավառներ կան, որոնք մնում են չհերկված։
Սա բացառիկ և մեծ շանս է անկաշկանդ գործունեություն ծավալելու անտեսված տիրույթներում և ոլորտներում համաշխարհային մասշտաբներով։
Մանրամասնությունների համար հետևեք մեր նախաձեռնությանը (Ազգային արագացման հանրային նախաձեռնություն): Ամեն ինչ կպատմենք ու կբացատրենք
*Dataset․ ամենապարզ բացատրությունն այն է, որ մի կողմում նշվում է աղբյուրը, մյուսում՝ այն, ինչ պետք է ստանալ։ Մեքենայական ուսուցման միջոցով համակարգիչն ինքնուրույն գտնում է փոխակերպման լավագույն ալգորիթմը և կիրառում այն նմանատիպ այլ տվյալների մատուցման դեպքում։ Այնպես որ ալգորիթմ գրող ծրագրավորողի կարիք չկա։ Ուղղակի անհրաժեշտ են շատ և ստուգված՝ մաքուր տվյալներ։ Դրա համար այս բնագավառում հաջողության կարող են հասնել այն մասնագետները, որոնք ճկուն մտքի և արագության հաշվին կարող են ապահովել մեքենային լավագույն տվյալներով։ Կարծես թե երբեք նշված հատկանիշների սով չի եղել Հայաստանում։